f

Անկախ

79-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել հարեւանին


ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ տարեց տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. ապրիլի 1-ին՝ ժամը 14:22-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1941թ. ծնված տղամարդ՝ պոլիտրավմա ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ  նշված օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեւխյան փողոցի շենքերից մեկի բակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տարեց տղամարդու եւ  վերջինիս հարեւանի միջեւ, ինչի ընթացքում հարեւանը հրել է 79-ամյա տղամարդուն, որը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին եւ ստացել մարմնական վնասվածքներ:

Դեպքից օրեր անց՝ 2021թ. ապրիլի 3-ին՝ ժամը 12:24-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ տարեց տղամարդը մահացել է ժամը 12:00-ին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դիակի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնություն բաժանմունքի աշխատակիցները, տղամարդու մահվան պատճառը, ստացած վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հարեւանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով այն բանի համար, որ վերջինս, վիճաբանելով 79-ամյա տղամարդու հետ, անուղղակի դիտավորությամբ, գիտակցելով տարեց եւ անպաշտպան վիճակում նրա ինքնապաշտպանության եւ ինքնատիրապետման անկարողության հանգամանքը, նախատեսելով նրա նկատմամբ բռնություն գործադրելով առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաեւ՝ հանցավոր ոտնձգության օժանդակ հետեւանքների՝ վայր ընկնելու եւ ծանր վնաս ստանալու առաջացման հնարավորությունը, գիտակցաբար թույլ տալով դրանց առաջացումը, առնվազն մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, ինչի հետեւանքով տարեց տղամարդը վայր է ընկել, եւ ստացած գանգուղեղային վնասվածքից 2021թ. ապրիլի 3-ին անզգուշությամբ առաջացել է նրա մահը:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին