f

Անկախ

Հայաստանցիներն իրենց գումարները տեղափոխում են ԱՄՆ․ դրամական արտահոսքն այդ երկիր ավելացել է գրեթե 80%-ով (Գրաֆիկ)


Այս տարվա առաջին 2 ամիսներին կտրուկ ավելացել է Հայաստանից դրամական հոսքը ԱՄՆ (մոտ 80%-ով), միաժամանակ նվազել է ՌԴ-ից ներհոսքը (մոտ 20%-ով)։ Ենթադրվում է, որ դրանց կհետեւի արտագաղթի նոր ալիքը։

Վերջին 10 տարիների համեմատ 2020 թվականի տնտեսական ճգաժամն աննախադեպ էր։ Տնտեսության խորը անկման պայմաններում կրճատվեցին նաև դրսից եկող գումարները, ինչն էլ ավելի վատթարացրեց դրսից եկող գումարներով ապրող մարդկանց կենսամակարդակը: 2020-ի ընթացքում բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են 1,84 մլրդ դոլար, որը նախորդ տարվա համեմատը պակաս է 116 մլն դոլարով կամ 6%-ով։

 

 

Անշուշտ, տրանֆերտների կրճատման վրա մեծ ազդեցություն է թողել Covid-19-ի համավարակը, ինչի պատճառով արտագնա աշխատանքի չկարողացան մեկնել հազարավոր մարդիկ, իսկ մեկնողներն էլ, հիմնականում պայմանավորված Ռուսաստանի տնտեսական իրավիճակով, ավելի քիչ գումար փոխանցեցին Հայաստանում ապրող իրենց հարազատներին։ Տրանֆերտների նման անկում գրանցվել էր նաև 2009 և 2015 թվականներին, ինչը նույնպես պայմանավորված էր տնտեսական ճգնաժամով։

Հատկանշական է, որ 2015 թվականից սկսած զգալի ավելացել է Հայաստանից արտերկիր փոխանցումների ծավալը։ Եվ եթե մինչև 2019 թվականը դա կարելի էր բացատրել նաև ավտոմեքենաների ներմուծման աննախադեպ աճով, ապա 2020 թվականին արձանագրված 1,26 մլրդ դոլարի արտահոսքից կարելի է ենթադրել, որ քաղաքական անկայունությամբ կամ սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված մարդիկ իրենց փողերը դուրս են բերում Հայաստանից։ Վերջին պատերազմն իր հերթին է նպաստել անկայունության և արտագաղթի աճի։

Իրավիճակը գրեթե նույն է նաև այս տարի։ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան է փոխանցվել 4,4%-ով ավելի շատ գումար, մասնավորապես՝ ՌԴ-ից փոխանցվող գումարների ծավալը կրճատվել է 19,1%-ով, իսկ ԱՄՆ-ից փոխանցվող գումարներն աճել են 83%-ով։ Խիստ մտահոգիչ է, որ այս նույն ժամանակահատվածում դեպի ԱՄՆ արտահոսքը ավելացել է 78,8%-ով։ Ստացվում է, որ ԱՄՆ-ում հաստատված մեր հայրենակիցները բարեգործական, կենցաղային կամ այլ նպատակներով գումարներ են փոխանցում Հայաստան, իսկ ՀՀ-ում բնակվողներն իրենց գումարները հանում են երկրից: Ի տարբերություն նախորդ տարիների ԱՄՆ փոխանցված գումարներով ավտոմեքենաների կամ այլ ապրանքների ներկրումը չի աճել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներկրման ծավալները կրճատվել են 15,8%-ով։

Շարունակվում է Հայաստանից գումարների արտահոսքը, ինչը ևս մեկ անգամ փաստում է սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի խորացման մասին։ Հետևաբար, հաջորդ ամիսների ընթացքում կարելի է սպասել արտագաղթի նոր ալիքների։

Արամ Աճեմյան

 

 

 

Հայաստան ԱՄՆ դրամական հոսք

Այլ հոդվածներ հեղինակից

Ալյասկայի ափերի մոտ 8,1  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է  գրանցվել
՛՛Հրապարակ՛՛․Պարեկային ծառայության պետի Փաշինյանի նկարով ֆեյսբուքյան էջը չեն ուսումնասիրել,տեսանյութ
Մահացել է Արմեն Շեկոյանը
Ռուսաստանում կորոնավիրուսի 23 270 նոր դեպք է հայտնաբերվել
Նախատեսվում է սովորողների առանձին խմբեր ներառել ուսման վարձի փոխհատուցում ստացողների շարքում
Լավ էլ ծախս է ավելանում բյուջեի վրա. ավագանու անդամը՝ աշխատավարձերի բարձրացման մասին
Ջուր չի լինի
Ելքը փակուղուց. Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղության համաձայնագրով. Վահե Հովհաննիսյան
Հնդկաստանում ջինս կրելու համար դեռահաս աղջկան կախաղան են  բարձրացրել
Հակառակորդի կրակից վիրավորում ստացած զինվորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Ավանեսյան
Արման Խոջոյանը Իտալիայում մասնակցում է Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին
Երևանի ավագանին որոշումն ընդունեց. շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա
Բաքվում 13 հայ զինծառայող դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Ապագա կա,և դա Հայաստանի որպես պետության վերացումն է
Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Կոչ եմ անում առաջին աշխատավարձի ավելացած մասը փոխանցել դրոնի թռիչքուղի կառուցող կազմակերպությանը. Ավագանու անդամ
Ինձ համար աշխատանքի մեջ չկան կուսակցություններ, կա լավ և վատ մասնագետ. Իմ 4 տեղակալներն անկուսակցական են. Մարության
Գերմանացի գիտնականների ստեղծած նանոմարմինները կարող են փոխարինել COVID-19-ի դեմ  պատվաստանյութին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում տեղադրվել է «Գուգլի» ակտիվ քարտեզ, որում Արցախի Հանրապետությունը՝ որպես առանձին միավոր, գոյություն չունի․՛՛Հրապարակ՛՛
Գիտնականները նշել են այն սննդամթերքները, որոնք թույլ են տալիս տարիքի հետ ավելի դանդաղ հիմարանալ
Արքայադուստր Դիանան  իր հարսանիքին գաղտնի գրությամբ կոշիկներ  է  կրել
Ռուս փորձագետը գնահատել է Թուրքիայի ու Ադրբեջանի «թյուրքական բանակի» ստեղծման հեռանկարները
Մեզ ասացին մնացել եք անտեր, ձեր նման անտեր․ նույն կարգավիճակում ենք. Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլին»
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է
Ի՞նչ իրավիճակ է Վարդենիսում,տեսանյութ
Ավելին
Ավելին