f

Անկախ

Նոր որոշում. Իրանում կստեղծվի ՀՀ առևտրական կցորդի հաստիք


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում ընդունել է «Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին» որոշում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Իրանում Հայաստանի առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել ՀՀ տնտեսական շահերն առևտրին և տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր ոլորտներում, դյուրացնել հայկական և իրանական տնտեսավարող սուբյեկտների կողմից առևտրատնտեսական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը, ինչպես նաև օժանդակել երկու երկրների միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը:

Առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կտա նաև առավել օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ Իրանի տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ նմանատիպ տեղեկություններ հաղորդել ԻԻՀ շահագրգիռ մարմիններին: Առևտրական կցորդի հիմնական պարտականություններից է նաև տեղում կազմակերպվող գործարար համաժողովներին մասնակցությունը և Հայաստանի գործարար միջավայրի ներկայացումը, Հայաստանում ներդրումային գործունեությամբ հետաքրքվող ԻԻՀ ձեռնարկատերերին և ընկերություններին համապատասխան տեղեկավության տրամադրումը և այլն:

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` ՀՀ-ի առևտրաշրջանառությունն ԻԻՀ-ի հետ 2020 թվականին կազմել է 400,2 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է 84,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 315,4 մլն ԱՄՆ դոլար։ Ներկայումս երկուստեք քննարկվում է Հայաստանում համատեղ ընկերություններ կամ իրանական ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու հետ կապված հարցերը։ Այդ գործընթացներում կարևորվում է նաև տրանսպորտային խոչընդոտների վերացումը և ֆինանսական փոխանցումների դյուրացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը։ Ըստ հիմնավորման՝քննարկումներ են ընթանում առևտրական ներկայացուցիչների և կցորդների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։

Հայաստան Իրան

Այլ հոդվածներ հեղինակից

Վիկտոր Սողոմոնյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի հռչակագիրը (տեսանյութ)
Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ, բերելու ենք արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում, վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Այս նկարը խորհրդանշում է բացակայությունը հիշողության և արժանապատվության. Միքայել Մինասյան
«Քաղաքացու օրն»՝ ընդդեմ Եռատոնի
Եռաբլուրը նիկոլ փաշինյանի համար դարձել է դերասանական խաղի քաստինգ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդ
Արմավիրում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է, 7-ը՝ վիրավորվել
44-օրյա պատերազմում հայրն ու երկու որդիները զոհվել են նույն տեղում, ըստ երեւույթին, նույն օրը.Առավոտ
Պարզվել է այսօր Երևանում հրազենի կիրառմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը. նրանք հարազատ եղբայրներ են
Վերջին 3 տարվա իրադարձությունների վերլուծությունը մեծ թվով պատասխաններ է տալիս այսօրվա ողբերգական կետին հասնելու, անցյալի սխալներից հետևություններ չանելու վերաբերյալ
Ընտրական նոր օրենսգիրքը, գործադրելո՞ւ է, չի գործադրվելո՞ւ կամ դավաճան իշխանությունների «հերթական» խաղը
ԱՀԿ-ն՝ աշխարհում կորոնավիրուսի օրական դեպքերի թվի մասին
Քաբուլի դպրոցում պայթյունների արդյունքում առնվազն 30 մարդ է զոհվել
Մենք ցանկանում ենք Ղազանչեցոցի գմբեթն այսպես տեսնել․ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները Կառավարության դիմաց Շուշիի Մայր տաճարի գմբեթի մակետն էին բերել (տեսանյութ)
Օտարերկրացի ապագա բժիշկները 100 +33 ծառ տնկեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Այս խորհրդանշական օրը կարևոր եմ համարում . Փաշինյանն Կոմանդոսին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն
Այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում` #antinikol. Միքայել Մինասյան
Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Մոլդովական փողոցում սպանված տղամարդը 37 տարեկան էր, հրազենից վիրավորվածը՝ 39 տարեկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
«ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանությանը
Ասկերանում 21-ամյա վարորդը իր վարած «Mitsubishi montero» մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. Արցախի ԱԻՊԾ
Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան
10 հիմնավորում՝ ինչու Փաշինյանը չպետք է պաշտոնավարի. ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում արեց (տեսանյութ)
Եռամյա ձախողումները՝ անվանակարգերով․ Արմեն Գևորգյան
Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա․ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
Ավելին
Ավելին