f

Անկախ

Գերիների հետ կապված հարցը տվեք ՌԴ դեսպանին, իրենք են այս հարցի գարանտը․ Արթուր Մանուկյան․ «Հրապարակ»


««Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը մեկ օր առաջ խոստովանում էր, որ իրենց իշխանությունն ի վիճակի չէ գերիների վերադարձի հարցով բանակցել հակառակորդի հետ, որ դա Ռուսաստանի անելիքն է։ Մանուկյանը թերևս չգիտեր, որ Փաշինյանը մեկ օր հետո խորհրդարանում հայտարարելու է, թե սուտ է՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը չի զեկուցել, որ պետք է այն ամեն գնով կանգնեցնել, և մեր զրույցում հղում էր անում Գասպարյանի այդ զեկույցին։ 

 

Ի դեպ, Մանուկյանը դեռ որոշում չի ընդունել՝ կշարունակի՞ քաղաքական կարիերան, թե՞ կվերադառնա դերասանություն անելուն։ Նա խոստովանում է՝ չի կարողացել մշակութային ոլորտին օրենսդիրի կարգավիճակում օգտակար լինել, ասում է՝ օբյեկտիվ պատճառներով մշակութային հարցերը հետ մղվեցին՝ կորոնավիրուս, պատերազմ և այլն․ «2020-ը սկսվեց մեր ուժերից, աշխարհի ուժերից առավել պրոբլեմներ առաջացան»։ Նա կարծում է․ «Պատերազմn իրողությունների հետևանք է։ Նույնիսկ ամենառազմատենչ մարդը չի կարող իր որոշմամբ պատերազմ սկսել կամ ինչ-որ մեկի ինչ-որ հայտարարություն պատերազմի պատճառ դառնալ, դա երեխայություն ա նման բան մտածելը։ Պատերազմն ունի տրամաբանություն, որը ձևավորվել է տարիներով։ Չկա պետություն, ով իր պատերազմը չի տվել՝ ֆրանսիացիներն են իրենց պատերազմները հարյուրավոր տարիներ տվել, գերմանացիները, ճապոնացիները, բոլորը»։

- Այսինքն՝ բոլոր պարագաներում պատերազմ պետք է լիներ, և անկեղծ չէ Ձեր ղեկավարը, երբ հայտարարում է, թե նախկինների պատճառով եղավ։

 

- Սերժ Սարգսյանն էլ էր ասում, որ պատերազմը պետք է լինի, ասում էր՝ մենք պայմանավորվել ենք, որ այդ հողերը տալու ենք, որովհետև պատերազմ կլիներ։ Իսկ մենք չէինք ուզում տալ այդ հողերը, դրա համար էլ եղավ պատերազմ։ ՀՀ որևէ քաղաքացի չէր ուզում հենց այնպես տայինք։ Շանս էր ուզում, ուզում էր հասկանալ՝ կարո՞ղ է ինքը պահել իր հայրենիքը, թե՞ ի վիճակի չէ 90 միլիոնանոց Թուրքիայի  դեմ։

- Շարքային քաղաքացիները կարող էին այդ ամենը չհաշվարկել, բայց դուք իշխանություն եք, պատասխանատվություն եք կրում բոլորիս համար։ Բացի դա, պատերազմի առաջին օրերից, թեկուզ՝ կեսից, դժվա՞ր էր հասկանալ և կանգնեցնել, որ այսքան զոհ չունենայինք։

- Ոչ, դժվար չէ, դա հասկացված էր, և հասկացված լինելու փաստը դրսևորվում է նրանով, որ Գլխավոր շտաբի, գեներալների համապատասխան զեկույցից հետո ջանքեր են գործադրվել այդ ուղղությամբ ամենալուրջ կերպով։ Տեսեք՝ Լավրովի հետ 12 ժամ տևած մեր արտգործնախարարի, Ադրբեջանի նախարարի զրույցը, դա ի՞նչ է՝ պատերազմը կանգնեցնելու փորձ չէ՞։

- Բայց Պուտինը հայտարարեց, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը չհամաձայնեց առանց Շուշիի տարբերակին։

- Այո, պայմաններն այնպիսին էր, որ չէր կարելի համաձայնել։ Իսկ մենք պիտի փորձեինք, որ հասկանայինք՝ փորձեցինք, բայց չկարողացանք։

- Մարդկային կյանքերի հաշվի՞ն։

- Պատերազմն ամենավատ բանն է, որ մարդկությունը հորինել է, որովհետև դա կյանքեր է տանում։ Բայց եթե քո երկրում կան մարդիկ, որ պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի, և որպեսզի հետո չմեղադրեն, որ իրենք պատրաստ էին, իսկ դու ուղղակի տվեցիր այդ հողերը։

- Փաստորեն, իշխանությունը գիտեր, որ ի վիճակի չէ կռվելու, և այսքան զոհեր տվեցինք, որ Նիկոլ Փաշինյանին չասեն դավաճան։

- Գիտեք՝ Սարդարապատից առաջ էլ զինվորական գործիչները հասկանում էին, որ անհնար պատերազմ է, բայց քանի որ հայ  ժողովուրդը Սարդարապատ էր տեսել, մենք չէինք կարող մտածել, որ սա էն ժողովուրդը չի։ ․․․Այո, Սարդարապատի ժամանակ էլ հայերը եղաններով էին, թուրքերը՝ ժամանակակից զենքերով։ Ու ստացվեց ընենց, որ 20-րդ դարում դա աշխատեց, 21-րդ դարում չաշխատեց։ Դուք ըտենց մեկին գիտե՞ք, որը գիտեր՝ 21-րդ դարում, որը կաշխատեր, որը՝ ոչ․․․ եթե գիտեք, գնացեք իրենից ինտերվյու վերցրեք, կամ էլ գիտեր, թող գար ասեր։ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտի շտաբում նստած էր։

- Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին թույլ չի տվել շտաբին մոտ գնալ, ռազմական գործիչներին, որոնք հաղթել էին անցած պատերազմում։

- Այո, թույլ չեն տվել, որովհետև կա շտաբ, շտաբի անդամներ, ուրեմն թող գնար մի խրամատում նստեր, ոնց որ ես։

- Խրամատից մա՞րտ են կառավարում․․․

- Ի՞նչ եք ուզում ինձանից, եկեք ամփոփենք՝ երբ պարզ դարձավ, որ չենք կարող, այդ օրվանից սկսել է խաղաղություն փնտրելու ճանապարհը։

- Իշխանությունը հայտարարել է, որ գնում է ընտրության, ի՞նչ ծրագրերով, ինչպե՞ս եք խնդրելու քաղաքացու քվեն, եթե պատերազմից կես տարի անց Փաշինյանին չի հաջողվում լուծել գերիների վերադարձի հարցը։

- Ադրբեջանցիներն իրենց պահում են տմարդի և անմարդկային, ի՞նչ անենք։

- Նախապես չգիտեի՞ք, որ մեր հակառակորդը պուպուշ չէ։

- Իշխանությանը վստահեցրել են ռուսները, մասնավորապես՝ Պուտինը, խնդրում եմ՝ գերիների հետ կապված հարցը տվեք ՌԴ դեսպանին, և թող ինքը փոխանցի Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Իրենք վստահեցրել են, որ այդ համաձայնությունները պիտի կատարվեն։

- Դուք եք մեր իշխանությունը, ինչո՞ւ իրենց դիմենք, թե՞ էլ մեր իշխանությունը չեք։

- Մենք շփում չունենք Ադրբեջանի հետ, մեր շփումն իրականացվում է նրանց միջոցով, էդ շփման և այդ հարցի լուծման գարանտը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ի դեմս Վլադիմիր Վլադիմիրովիչի։

- Այսինքն՝ մենք ՀՀ պետություն չունե՞նք, թե՞ այսուհետ ՌԴ քաղաքացիներ ենք։ Իսկ ո՞ւր մնացին մեր ազգային շահերը, ինչո՞ւ մեր ղեկավարը հստակ պահանջ չի դրել, որ եթե պայմանավորվածությունը խախտվի, այս-այս կանենք կամ չենք անի։ Անհետ կորածներից մեկի ծնողն ասում էր՝ Քարվաճառը վերադարձնեիք այն ժամանակ, երբ բոլոր գերիներին կտային մեզ։

- Ադրբեջան պետությունն իրեն պահում է տեռորիստի պես։ Մարդկանց պատանդ է պահում, եթե դուք գրքեր չեք կարդացել, գոնե կինոներ տեսել եք, պատանդ պահող հանցագործի հետ միշտ շատ դժվար է և անհնար է լինում բանակցելը։

- Փաստորեն, մեր իշխանությունները լծակ չունեն գործադրելու մեր գերիների վերադարձի հետ կապված․․․

- Ի՞նչ անենք՝ պատերա՞զմ հայտարարենք։

- Եթե նույնիսկ գերիների վերադարձի հարցն ի վիճակի չեք լուծել, ինչո՞ւ պիտի քաղաքացին ձեզ նորից ձայն տա։ Ստացվում է՝ մենք առանց իշխանության էլ յոլա կգնանք կամ Ռուսաստանի իշխանություններին պետք է դիմենք մեր հարցերով։

- Ժողովուրդը կպատասխանի այդ հարցին՝ ուզո՞ւմ է մեզ իշխանություն տեսնել, թե՞ ոչ։ Իսկ գերիների հարցն ինչքան մերն ա, էնքան էլ ռուսներինն ա, նաև՝ աշխարհինը, նկատի ունեմ ոչ հուզական և էմոցիոնալ իմաստով, այլ՝ քաղաքաիրավական։

- Բայց ՌԴ քաղաքացիները չեն գերեվարված, այլ մեր հայրենակիցները։

- Ռուսներն են գարանտ՝ այդ հարցը լուծելու, եթե նրանք ի վիճակի չեն, ի՞նչ ասեմ։

- Իսկ մենք ո՞վ ենք ընդհանրապես։

- Մենք տուժող կողմն ենք և հիմա սպասում ենք, թե Ռուսաստանը երբ պիտի էդ մարդկանց գիտակցության բերի, էդ մարդիկ անգիտակից տեռորիստներ են, տեռորիստների հետ հատուկ ձևով են խոսում, իսկ Հայաստանի Հանրապետությունն այս պահին չի կարող այդ հատուկ ձևով խոսել։ Ինչ է՝ դուք ուզում եք, որ մենք հիմա պատերա՞զմ սկսենք, Բաքվին պատերա՞զմ հայտարարենք։ Եթե ի վիճակի եք, եկեք պատերազմ հայտարարենք գերիների համար։

- Ստացվում է՝ ինչ ուզեն, պիտի տանք, որ գերիներին վերադարձնեն։

- Դուք ի՞նչ եք ուզում ինձանից։ Կինոներում, հավանաբար, տեսել եք, երբ տեղի է ունենում տեռակտ, շերիֆները, ոստիկանները լուռ սպասում են՝ ով ի վիճակի է խոսելու, խոսի։

- Իսկ եթե ոչ մեկը չի ուզում մեզ համար խոսել, հարաբերություններ փչացնել, գերիներին չե՞նք վերադարձնի։

- Մենք ամեն օր խոսում ենք Ռուսաստանի հետ, որ ջանքեր չխնայեն։

- Իսկ ինչո՞ւ ռուսները չեն վերադարձնում։

- Ես չգիտեմ, միգուցե չեն կարողանում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Արթուր Մանուկյան հարցազրույց Հայաստան հայ գերիներ

Այլ հոդվածներ հեղինակից

Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով
«Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն». Մելքումյանը՝ Վոլոդինին
Եվ դարձյալ` բոլորը մեղադրում են ստի և կեղծիքի զոհ դարձած Հայ ժողովրդին
Լավրով. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որևէ պատճառ չկա
Հուսով եմ՝ հրեաները գիտակցում են, թե ինչ կործանարար հետևանքներ է ունեցել Ադրբեջանին զինելը. Արտակ Բեգլարյան
Որոնք են 2020 թվականին ծնվածների շրջանում առավել տարածված ազգանունները․ Վիճակագրական կոմիտե
Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին կառավարության ներկայացուցիչ է նշանակել
Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում
Փոքր դրամաշնորհներ՝ Երևանի հիմնական և ավագ դպրոցներում էկոակումբներ հիմնելու նախաձեռնության համար
Ինչ է տալիս նիկոլ փաշինին «սահմանային իրավիճակը»
Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին Եռաբլուրում նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ
«Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր»․ Արփինե Հովհաննիսյան
Երևանում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ
Մարմնական վնասվածքը ստացել էր գողացած հեծանվով ընկնելու հետևանքով
Մայիսի 14-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 113 դեպք
Հոռոմ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
Նիկոլն ամեն ինչ արել է, որպեսզի մեզ ցեղասպանությամբ զրկի հայրենիքից և նույնն էլ անում է հիմա․ Զարուհի Փոստանջյան
Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին. Ճապոնիայի նոր դեսպանը՝ Դումանյանին
Երևանում թալանել են «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան
Ժամը 19։00-ին եկեք Ազատության հրապարակ՝ աշխարհազորի գրվելու․ Հրանտ Բագրատյան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները
Նախկինում պետք է հիմնավորեիր, թե ինչու ես ուզում փոխել անունդ և դա տևում էր մինչև 5 ամիս. Հիմա դա կարվի 15 օրում
Երեխայի ծնունդը գրանցելու և 200 հազար դրամն ստանալու համար այլևս ոչ մի տեղ պետք չի գնալ. ամեն ինչ կարվի հիվանդանոցում
Ամուսնության գրանցման համար պետտուրք այլեւս չի գանձվի. Որոշ կատեգորիայի անձինք ընդհանրապես կազատվեն որևէ պետտուրքից
Ավելին
Ավելին