f

Անկախ

Թուրքիան փոխում է իր հետաքրքրությունների ուղղությունը Արցախից Դոնբաս՝ մենակ թողնելով Ադրբեջանին այն ճաշի մեջ, որ ինքն էր եփել. Լազարյան ակումբ


Ալիևը հասկանում է, որ չի կարող ստի միջոցով,  հաղթանակի պատրանքներով երկար խաբել իր ժողովրդին, շուտով գալու է ճշմարտության պահը, երբ հարկ կլինի պատասխան տալ իր ժողովրդին և հատկապես պատերազմում զոհվածների հարազատներին, թե ինչպես եղավ, որ Ադրբեջանը «հաղթել» է պատերազմն Արցախում (Լեռնային Ղարաբաղում), բայց լիակատար չի տիրապետում թե՛ տարածքներին, թե՛ իրավիճակին: Ինչո՞ւ են «հաղթած բանակի» գործողություններն ու տեղաշարժերը սահմանափակվում ռուսական խաղաղապահների կողմից:

Ալիևին առայժմ հաջողվել է կեղծիքով համոզել իր ազգին, թե իրենք հաղթել են Արցախում: Նա ամեն օր հանդես է գալիս  սուտ ու հակասական հայտարարություններով, հակամարդասիրական և ֆաշիստական քայլեր է անում հայ ժողովրդի նկատմամբ, որոնցից մեկն էլ ռազմավարի զբոսայգու բացումն էր Բաքվում կամ այն, որ լկտիաբար հրաժարվում է վերադարձնել Հայաստանի բոլոր գերիներին:

Հարկ է նշել, որ «Զբոսայգու» բացման կապակցությամբ վրդովմունք են արտահայտել այնպիսի պարբերականների թղթակիցներ, ինչպիսիք են France 24-ը, The Guardian-ը, BuzzFeed-ը, Times-ը, Bloomberg-ը և այլք, գործող և նախկին քաղաքական գործիչներ՝ շատերը Ալիևին համեմատելով  Հիտլերի և Հուսեյնի հետ:

Բայց ամեն ինչ վերջ ունի, ուստի Ալիևը, մի կողմ դնելով իր ամբարտավանությունը, որով դեռ անցած տարվա դեկտեմբերին ամբողջ աշխարհի առջև անհարգալից վերաբերմունք ցույց տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ անամոթաբար հայտարարելով, թե նրանց գործունեությունն անօգուտ է համարում և ինքը նրանց Բաքու չի հրավիրել, այսօր արդեն հանդես է գալիս նոր հայտարարությամբ, թե ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանում հետագա խաղաղ կյանքի հաստատման իր առաջարկությունները կանի:

Ուրեմն ի՞նչ է պատահել: Ո՞ւր կորավ այն Ալիևը, որ բոլոր հնարավոր ամբիոններից ամեն օր կոկորդ էր պատռում՝ հայտարարելով, թե վերջնականապես լուծել է Արցախի խնդիրը: Ի՞նչ է փոխվել: Ինչո՞ւ է այսօր օգնության հույսով հանդես գալիս ԵԱՀԿ-ին հասցեագրված ուղերձով:

Այս բոլոր հարցերը մի պատասխան ունեն, այն է՝ Ալիևի «ավագ եղբայր պարոն» Էրդողանի համար նոր հետաքրքրություններ են առաջացել և նոր զոհ՝ հանձին Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու, և նա իր բոլոր ջանքերն է ուղղել, որպեսզի նոր պատերազմ հրահրի, այս անգամ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

Ալիևը մնաց առանց տիրոջ, որը պիտի ասեր, թե ինչ և երբ անել, այդ իսկ պատճառով խուճապահար, որ իր «հաղթանակը» կգողանան իրենից, կրկին վազում է ԵԱՀԿ՝ հույս տածելով, որ նրանք կօրինականացնեն իր գոյություն չունեցող հաղթանակն Արցախում:

Աղբյուրը

 

 

Աշխարհում Ուկրաինա Թուրքիա Արցախյան հակամարտություն

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներն այցելել են Շուշի
Հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀՀ կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացմանը
հարաբերական անդորր Ամուլսարում․՛՛Հրապարակ
Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ անվտանգության հարց առաջացավ. ԱԺ դահլիճի մոտ տեղադրված սարքերը նսեմացուցիչ են. Թովմասյան
Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա
Տղամարդու հանցավոր գործունեության արդյունքում տուժել են երկու տասնյակից ավելի անձինք
Իշխանական խունտան հրատապ կերպով օրենքի փոփոխություն է ներկայացրել ԱԺ, որով ուզում է, ուշադրություն, վերջ դնել հայհոյանքին
Ջորջ և Ամալ Քլունիները սպասում են իրենց 3-րդ երեխային. Daily Mail
ՌԴ ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում խուսափել գործողություններից, որոնք հղի են իրավիճակի դեգրադացիայով
Ազատվել է պաշտոնից
Լենա Նազարյանի ասած «իձյոտկա» արտահայտությունը նույնպե՞ս պետք է քրեականացվի այս օրենքով․ Սոֆյա Հովսեփյանը՝ հայհոյանքը քրեականացնող նախագծի մասին
Սա միակ որոշումը չէ, էլի կլինեն որոշումներ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն ավելի անվտանգ դարձնելու. Ալեն Սիմոնյան
Պակիստանի վարչապետը հերքել է երկրից զինյալների կողմից Աֆղանստանի սահմանը հատելու տեղեկությունը
Արմեն Գրիգորյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
Ուղիղ եթերում մարդիկ տեսան, թե որքան հիմնավոր է հանցագործության մասին մեր հաղորդումը եղել. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել
Շիրակի մարզպետը 4 օրով արձակուրդ կգնա
Նիկոլ Փաշինյանը 18 օրով արձակուրդ է ուղարկել Սյունիքի մարզպետին. Նրան կփոխարինի Նարեկ Բաբայանը
Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
Եթե տեսնենք՝ քննիչ հանձնաժողովի ձեւաչափը չի համապատասխանում մեր պահանջներին, չենք կարող դրան մաս դառնալ. Սաղաթելյան
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները եկել են համաձայնության, թե ով է լինելու ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը
Լարվածության ալիքը կարող է տեղափոխել սահմանի տարբեր հատվածներ. Տիգրան Աբրահամյան
Ավելին
Ավելին