f

Անկախ

Թուրք նախարար. Սկսվել է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ավտոմայրուղու շինարարությունը


Սկսվել է ավտոմայրուղու կառուցումը՝ Ադրբեջանի մայրցամաքային հատվածը Նախիջեւանի հետ կապելու համար, ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն:

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ավտոմայրուղու շինարարությունը պետք է հնարավորինս արագ ավարտել: Աշխատանքն արդեն սկսվել է եւ շարունակվում է: Այս ճանապարհի ավարտից անմիջապես հետո կսկսվի Ադրբեջանից Նախիջեւան երկաթուղու կառուցումը»,- թուրքական Yeni Safak թերթին տված հարցազրույցում ասել է Կարաիսմայիլօղլուն:

 

 

Նա նշել է, որ Նախիջեւանի միջոցով Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման հարցը քննարկվել է Ադրբեջանի փոխվարչապետի վերջերս Անկարա կատարած այցի ընթացքում: «Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային միջանցքի ստեղծման մանրամասները համաձայնեցվել են: Ադրբեջանը դեպի Նախիջեւան երկաթուղու շինարարությունը նախատեսում էր սկսել 2021 թվականի դեկտեմբերին, բայց քանի որ ճանապարհն ավելի արագ կավարտվի, երկաթուղու շինարարությունը կարող է սկսվել դրա ավարտից անմիջապես հետո»,- ասել է նախարարը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Մենք նաեւ պայմանավորվել ենք Կարսից Նախիջեւան մեր երկաթգիծը (Իգդիրի շրջանում, Դիլուչուի սահմանային դարպասը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ) մինչեւ Դիլուչու երկարացնել: Դա թույլ կտա Ադրբեջանի հետ կապ հաստատել ոչ թե Վրաստանի, այլ Նախիջեւանի միջոցով»,- ասել է Կարաիսմայիլօղլուն:

 

Ադիլ Կարաիսմայիլօղլու Թուրքիա Ադրբեջան Հայաստան երկաթուղի խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին կառավարության ներկայացուցիչ է նշանակել
Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում
Փոքր դրամաշնորհներ՝ Երևանի հիմնական և ավագ դպրոցներում էկոակումբներ հիմնելու նախաձեռնության համար
Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին Եռաբլուրում նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ
«Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր»․ Արփինե Հովհաննիսյան
Երևանում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ
Մարմնական վնասվածքը ստացել էր գողացած հեծանվով ընկնելու հետևանքով
Մայիսի 14-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 113 դեպք
Հոռոմ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
Նիկոլն ամեն ինչ արել է, որպեսզի մեզ ցեղասպանությամբ զրկի հայրենիքից և նույնն էլ անում է հիմա․ Զարուհի Փոստանջյան
Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին. Ճապոնիայի նոր դեսպանը՝ Դումանյանին
Երևանում թալանել են «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան
Ժամը 19։00-ին եկեք Ազատության հրապարակ՝ աշխարհազորի գրվելու․ Հրանտ Բագրատյան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները
Նախկինում պետք է հիմնավորեիր, թե ինչու ես ուզում փոխել անունդ և դա տևում էր մինչև 5 ամիս. Հիմա դա կարվի 15 օրում
Երեխայի ծնունդը գրանցելու և 200 հազար դրամն ստանալու համար այլևս ոչ մի տեղ պետք չի գնալ. ամեն ինչ կարվի հիվանդանոցում
Ամուսնության գրանցման համար պետտուրք այլեւս չի գանձվի. Որոշ կատեգորիայի անձինք ընդհանրապես կազատվեն որևէ պետտուրքից
Ասկերանի շրջանում «Միցուբիշի Պաջերոն» դուրս է եկել ճանապարհից ու գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է
Լիճն ու ջուրն իրարից չի տարբերում, էտ խելքիդ էլ վարչապետի աթոռին ես լղոզվել․ Գեւորգ Պետրոսյան
Աբսուրդ է. Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ. Էլինար Վարդանյան
Արցախի ՄԻՊ-ը այցելել է Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց
Արցախի նախագահն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներում
Ակնկալում ենք Իրանի աջակցությունը՝ ՀՀ տարածքային ամբողջականությանն ուղղված Ադրբեջանի գործողությունների դեմ. ՀՀ դեսպան
Ո՞ւր են պետականամէտ ստանդարտները... Դ. Մ.
Ավելին
Ավելին