f

Անկախ

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը մեծամասամբ բավարարել է աշխատակիցների պահանջները


Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բացել են մի քանի օր փակ պահվող ճանապարհը, երկաթգիծը, եւ հանքը սկսել է իր բնականոն աշխատանքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Հանքի աշխատակիցների պահանջները բավարարվեցին

Անցած շաբաթվա վերջից Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները (մասնավորապես վարորդները) փակել էին հանք տանող ավտոճանապարհն ու երկաթգիծը։ Նրանք պահանջում էին արժանապատիվ աշխատավարձ, քանի որ նախկինում կատարելով նույն վտանգավորության աշխատանքը, ստանում էին մոտ 500 հազար դրամ աշխատավարձ, իսկ վերջին ամիսներին՝ էական կրճատումով՝ 120-150 հազար դրամ։

Իհարկե, հասկանալի է, որ հանքավայրի մի մասը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությամբ ադրբեջանական վերահսկողության տակ է անցել, ուստի հանքի շահագործման ծավալներն էապես կրճատվել են եւ շահագործող ընկերությունը տուժել է։ Բայց դրա հետեւանքով մոտ 300 աշխատակիցներ կրճատվեցին, մնացին անաշխատանք, ուստի ակնկալվում էր, որ գոնե մնացած աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատավարձը՝ առավել եւս, որ աշխատում են ադրբեջանցի զինվորների նշանառության տակ։

Այսպիսով, օրվա վերջում տեղեկացա, որ Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բացել են մի քանի օր փակ պահվող ճանապարհը, երկաթգիծը, եւ հանքը սկսել է իր բնականոն աշխատանքը:

Տեղեկացա, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը մեծամասամբ բավարարել է աշխատակիցների պահանջները, ինչի համար շատ ուրախ եմ։ Փոխզիջումային լուծումները միշտ ընդունելի են։ Թեեւ ցանկալի կլիներ հարցը չհասներ ճանապարհ փակելուն. դա չպետք է լինի հարց լուծելու ձեւ։

Հ.Գ. Ողջ ընթացքում կապի մեջ եմ եղել  երկու կողմերի՝ ինչպես աշխատակիցների, այնպես էլ՝ տնօրինության հետ՝ միջնորդի կարգավիճակով»,- գրել է նա։

Թագուհի Թովմասյան ՖԲ Գրառում Սոթքի հանքավայր Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն». Մելքումյանը՝ Վոլոդինին
Եվ դարձյալ` բոլորը մեղադրում են ստի և կեղծիքի զոհ դարձած Հայ ժողովրդին
Լավրով. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որևէ պատճառ չկա
Հուսով եմ՝ հրեաները գիտակցում են, թե ինչ կործանարար հետևանքներ է ունեցել Ադրբեջանին զինելը. Արտակ Բեգլարյան
Որոնք են 2020 թվականին ծնվածների շրջանում առավել տարածված ազգանունները․ Վիճակագրական կոմիտե
Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին կառավարության ներկայացուցիչ է նշանակել
Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում
Փոքր դրամաշնորհներ՝ Երևանի հիմնական և ավագ դպրոցներում էկոակումբներ հիմնելու նախաձեռնության համար
Ինչ է տալիս նիկոլ փաշինին «սահմանային իրավիճակը»
Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին Եռաբլուրում նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ
«Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր»․ Արփինե Հովհաննիսյան
Երևանում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ
Մարմնական վնասվածքը ստացել էր գողացած հեծանվով ընկնելու հետևանքով
Մայիսի 14-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 113 դեպք
Հոռոմ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
Նիկոլն ամեն ինչ արել է, որպեսզի մեզ ցեղասպանությամբ զրկի հայրենիքից և նույնն էլ անում է հիմա․ Զարուհի Փոստանջյան
Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին. Ճապոնիայի նոր դեսպանը՝ Դումանյանին
Երևանում թալանել են «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան
Ժամը 19։00-ին եկեք Ազատության հրապարակ՝ աշխարհազորի գրվելու․ Հրանտ Բագրատյան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները
Նախկինում պետք է հիմնավորեիր, թե ինչու ես ուզում փոխել անունդ և դա տևում էր մինչև 5 ամիս. Հիմա դա կարվի 15 օրում
Երեխայի ծնունդը գրանցելու և 200 հազար դրամն ստանալու համար այլևս ոչ մի տեղ պետք չի գնալ. ամեն ինչ կարվի հիվանդանոցում
Ամուսնության գրանցման համար պետտուրք այլեւս չի գանձվի. Որոշ կատեգորիայի անձինք ընդհանրապես կազատվեն որևէ պետտուրքից
Ասկերանի շրջանում «Միցուբիշի Պաջերոն» դուրս է եկել ճանապարհից ու գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է
Ավելին
Ավելին