f

Անկախ

Թուրքի իրականացրած հայերի առաջին Ցեղասպանությունից անցել է 106 տարի, վերջին ցեղասպանությունից՝ 6 ամիս, բայց անգամ այս վերջին հանգամանքը դաս չի լինում մեր ժողովրդին


Լուսանկարում Արմին Վեգներն է։ Գերմանացի բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր։ Նա Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական սատիտարական կորպուսում։ Նա նաև Հայոց ցեղասպանության ականատես էր։

1918 թ․ վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիվ լուսանկարներ։ Դրանք Վեգները իր կյանքի գնով է լուսանկարել, որպեսզի աշխարհին ցույց տա թուրքերի անմարդկային վայրագությունները։ Նա նաև 1921թ. որպես վկա ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը Բեռլինում։

1968 թ.–ին, իր կյանքի մայրամուտին, նա եկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 82 տարեկան հասակում ծնկի իջավ միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի առջև։

Այցից հետո նա գրել է. «… Ծնկի եկա անգերեզման հայերի հավիտենական կոթողի առջև ու խոնարհվեցի նահատակների հոգին խորհրդանշող անմար կրակի առաջ: …Աչքերիս առջևով անցան անապատի վրանները, սովահար մանուկները, համաճարակի զոհերը: Քչերը կարող են հասկանալ իմ ապրումները…»:

Թուրքի իրականացրած հայերի առաջին Ցեղասպանությունից անցել է 106 տարի, վերջին ցեղասպանությունից՝ 6 ամիս, բայց անգամ այս վերջին հանգամանքը դաս չի լինում մեր ժողովրդին։ Հայրենի իշխանությունները, իրենց թրքացած կողմնակիցների ու աջակիցների հետ անհասկանալի սեր են տածում հայ ժողովրդի պատմական թշնամիների հանդեպ։ Ուզում են բարեկամանալ, լավ ապրել, մոռանալով, որ օսմանյան կայսրությունում էլ էին հայերը շատ լավ ապրում, բայց տեսանք, թե ինչ եղավ։

Վեգները գերմանացի էր և չէր կոտորվել թուրքերի կողմից, բայց ինքը լավ գիտեր թուրքի արյունարբու տեսակը։ Հայը, որ կոտորվել ու կոտորվում է թուրքի ձեռքով, համառորեն ձգտում է դեպի իր դահիճը։

Արմին Վեգներ Հայոց Ցեղասպանություն Արամ Գևորգյան ՖԲ Գրառում Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 15 երկրի 20 երաժիշտ
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը
Փաշինյանը խոստացել է Արդբեջանին տալ Տավուշի մարզում 12 գյուղ եւ Տիգրանաշենը․ ադրբեջանական կողմը փոշմանել է․ Hraparak.am
Լայնածավալ ցուցադրական վարժանք՝ ՌԴ-ում․ առաջին անգամ ներկայացվել է մինչև 250 կմ հեռահարությամբ անօդաչու թռչող սարք
Սպասում ենք վաղվան, որ գան, սահմանային ճշգրտումներ անեն. Կութի գյուղապետ. NEWS.am
Վոլոդին. ՌԴ նախագահը շատ բան է արել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին
Ինչպե՞ս եք շարունակում շփվել Գայանե Այվազյանի հետ, միմյանց ժպտալ, սուրճ խմել. Ավետիք Իշխանյանը՝ Մատենադարանի տնօրենին
Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով
«Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն». Մելքումյանը՝ Վոլոդինին
Եվ դարձյալ` բոլորը մեղադրում են ստի և կեղծիքի զոհ դարձած Հայ ժողովրդին
Լավրով. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որևէ պատճառ չկա
Հուսով եմ՝ հրեաները գիտակցում են, թե ինչ կործանարար հետևանքներ է ունեցել Ադրբեջանին զինելը. Արտակ Բեգլարյան
Որոնք են 2020 թվականին ծնվածների շրջանում առավել տարածված ազգանունները․ Վիճակագրական կոմիտե
Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին կառավարության ներկայացուցիչ է նշանակել
Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում
Փոքր դրամաշնորհներ՝ Երևանի հիմնական և ավագ դպրոցներում էկոակումբներ հիմնելու նախաձեռնության համար
Ինչ է տալիս նիկոլ փաշինին «սահմանային իրավիճակը»
Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին Եռաբլուրում նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ
«Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր»․ Արփինե Հովհաննիսյան
Երևանում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ
Մարմնական վնասվածքը ստացել էր գողացած հեծանվով ընկնելու հետևանքով
Մայիսի 14-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 113 դեպք
Հոռոմ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
Ավելին
Ավելին