f

Անկախ

Ադրբեջանի գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի տաճարը․ ՀՀ ԱԳՆ


ՀՀ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի սկսած շինաշխատանքների առնչությամբ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները դատապարտելի են, հատկապես, որ արդեն իսկ բազմաթիվ են հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման և այդ գործողություններն արդարացնելու նախադեպերը: 

Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործած բազմաթիվ պատերազմական հանցագործությունների շարքում առանձնակի աչքի է ընկնում բարձր ճշգրտությամբ զինատեսակներով մեկ օրում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի դիտավորյալ կրկնակի հրթիռակոծումը, որին հրադադարի հաստատումից հետո հաջորդեցին նաև վանդալիզմի դեպքեր:

Հատկանշական է, որ Ադրբեջանը  Շուշիի Մայր տաճարի հետ կապված գործողություններ է իրականացնում առանց Հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցելու, ինչն ակհայտորեն խախտում է հայ հավատացյալների կրոնի ազատության իրավունքը։

Նույնքան մտահոգիչ է, որ Ադրբեջանը սկսել է եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ կատարել մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության կողմից աշխատանքների սկսումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալ  արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը։

Այս իրավիճակում հայկական կողմի բոլոր այն մտահոգությունները, որ Ադրբեջանի այս գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը, առավել քան հիմնավոր են։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում առկա բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշակոթողների և պաշտամունքի վայրերի հետ կապված որևէ գործողություն  չի կարող իրականացվել առանց միջազգային, առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կողմից առկա վիճակի փաստագրման և վերականգնման աշխատանքներում գործուն ներգրավվածության: Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է և այն որպես սրբատեղի պետք է ծառայի հավատացյալներին»։

Հայաստան ՀՀ ԱԳՆ

Այլ հոդվածներ հեղինակից

Քննարկվել են Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մշակմանն առնչվող հարցեր
Հենց ՀՀ խորհրդարանն ազատ արձակվեց, հաջորդ օրը ադրբեջանցիները մտան մեր տարածք. Արտակ Թովմասյանի ուղերձը
«Մեր բանակը պաշտպանում է ժողովրդին ոչ թե ամայի ինչ-որ տարածքներ». «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյան
Սայաթ-Նովայում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ ՔԿ–ում նյութերի նախապատրաստումը շարունակվում է
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ՌԴ
Փաշինյանն ու Լուկաշենկոն ի թիվս այլնի քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Անցած շաբաթը. Հայաստան
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վաճառում է «Հայկական ժամանակ» օրաթերթի իր մասնաբաժինը․՛՛Հրապարակ՛՛
Ոչ մի երաշխիք չկա, որ նոր փաստաթուղթ չի ստորագրվի․ պատերազմում էլ 44 օր հաղթում էինք, հետո պարզվեց՝ ամեն ինչ կորցրել ենք․ Ա․ Զաքարյան. Tert.am
ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների
Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ գործը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը
Ռոբերտ Քոչարյանը թողնում է պաշտոնը ԱՖԿ «Սիստեմա» տնօրենների խորհրդի կազմում
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ու ՌԴ սահմանապահ ծառայության տնօրենը քննարկել են համագործակցության հետ կապված հարցեր
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 15 երկրի 20 երաժիշտ
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը
Փաշինյանը խոստացել է Արդբեջանին տալ Տավուշի մարզում 12 գյուղ եւ Տիգրանաշենը․ ադրբեջանական կողմը փոշմանել է․ Hraparak.am
Լայնածավալ ցուցադրական վարժանք՝ ՌԴ-ում․ առաջին անգամ ներկայացվել է մինչև 250 կմ հեռահարությամբ անօդաչու թռչող սարք
Սպասում ենք վաղվան, որ գան, սահմանային ճշգրտումներ անեն. Կութի գյուղապետ. NEWS.am
Վոլոդին. ՌԴ նախագահը շատ բան է արել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին
Ինչպե՞ս եք շարունակում շփվել Գայանե Այվազյանի հետ, միմյանց ժպտալ, սուրճ խմել. Ավետիք Իշխանյանը՝ Մատենադարանի տնօրենին
Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով
«Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն». Մելքումյանը՝ Վոլոդինին
Եվ դարձյալ` բոլորը մեղադրում են ստի և կեղծիքի զոհ դարձած Հայ ժողովրդին
Ավելին
Ավելին