f

Անկախ

«Երբ շատ շուտով ամբողջ քաղաքական դաշտը կսկսի մեղավորներ նշանակել, հարցրեք նրանց. «Իսկ ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»». Մ. Մինասյան


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում հերթական գրառումն է արել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք գրառումը.

«Երեկ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ-ում մեր գերիների իրավունքները պաշտպանող իրավաբանները, հրապարակել են ադրբեջանական գերության մեջ սպանված 19 հայերի ցուցակը:

Իշխանական աղբը, որը Նիկոլին ուղարկում է ծրագրված պաշտոնանկության, սովորականի պես լռում էր և ձևացնում, թե ոչինչ չի պատահել: Ինքը` Նիկոլը, ինչի մասին ասես, որ չէր խոսում, բայց ոչ գերիների: Խորհրդարանն ինչ ասես, որ չէր քննարկում: Եվ լարված ու բացահայտ կերպով խուսափում էր գերիների, ստերի և զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների թվերի հետ կապված մանիպուլյացիաների մասին հարցերից:

Մեր իշխանական, մերձիշխանական և ստրկամիտ ընդդիմադիր սրիկաներին հետաքրքրում էին ընտրությունները, ոչ թե մարդկանց ճակատագրերը:

Հասարակությունը կա՛մ չի նկատել, կա՛մ չի ցանկացել նկատել, թե ինչպես է Նիկոլը նրան վերածել անտարբեր մարդկանց ամբոխի, որի լուռ համաձայնությամբ տեղի են ունենում բոլոր ստորությունները:

Եվ երբ շատ շուտով ամբողջ քաղաքական դաշտը կսկսի մեղավորներ նշանակել, որպեսզի ընտրություններում մի երկու լրացուցիչ ձայն վաստակի, հարցրեք նրանց. «Իսկ ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»»:

Հայաստան Միքայել Մինասյան

Այլ հոդվածներ հեղինակից

Վոլոդին. ՌԴ նախագահը շատ բան է արել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին
Ինչպե՞ս եք շարունակում շփվել Գայանե Այվազյանի հետ, միմյանց ժպտալ, սուրճ խմել. Ավետիք Իշխանյանը՝ Մատենադարանի տնօրենին
Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով
«Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն». Մելքումյանը՝ Վոլոդինին
Եվ դարձյալ` բոլորը մեղադրում են ստի և կեղծիքի զոհ դարձած Հայ ժողովրդին
Լավրով. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որևէ պատճառ չկա
Հուսով եմ՝ հրեաները գիտակցում են, թե ինչ կործանարար հետևանքներ է ունեցել Ադրբեջանին զինելը. Արտակ Բեգլարյան
Որոնք են 2020 թվականին ծնվածների շրջանում առավել տարածված ազգանունները․ Վիճակագրական կոմիտե
Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին կառավարության ներկայացուցիչ է նշանակել
Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում
Փոքր դրամաշնորհներ՝ Երևանի հիմնական և ավագ դպրոցներում էկոակումբներ հիմնելու նախաձեռնության համար
Ինչ է տալիս նիկոլ փաշինին «սահմանային իրավիճակը»
Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին Եռաբլուրում նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ
«Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր»․ Արփինե Հովհաննիսյան
Երևանում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ
Մարմնական վնասվածքը ստացել էր գողացած հեծանվով ընկնելու հետևանքով
Մայիսի 14-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 113 դեպք
Հոռոմ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
Նիկոլն ամեն ինչ արել է, որպեսզի մեզ ցեղասպանությամբ զրկի հայրենիքից և նույնն էլ անում է հիմա․ Զարուհի Փոստանջյան
Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին. Ճապոնիայի նոր դեսպանը՝ Դումանյանին
Երևանում թալանել են «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան
Ժամը 19։00-ին եկեք Ազատության հրապարակ՝ աշխարհազորի գրվելու․ Հրանտ Բագրատյան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները
Ավելին
Ավելին