f

Անկախ

Ղազանչի համայնքի նախկին ղեկավարն ավելի քան 7 մլն դրամ է հափշտակել, չարաշահել պաշտոնեական լիազորությունները և կատարել պաշտոնեական կեղծիք, հարուցվել է քրգործ․ ԱԱԾ


ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ս.Ղ-ն, 2012 թվականից հանդիսանալով Շիրակի մարզի Ղազանչի համայնքի ղեկավար, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով՝ 2013-2016 թվականների ընթացքում յուրացման և վատնման եղանակներով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի 3.660.000 ՀՀ դրամ գումարը, կատարել պաշտոնեական կեղծիքներ և չարաշահել պաշտոնեական լիազորությունները:

Պարզվել է, որ Ս.Ղ-ն 2014-2016 թվականների ընթացքում Ա.Հ-ին հրամանագրել է որպես համայնքի հաշվապահ և վերջինի կողմից աշխատանքի չհաճախելու ու աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է աշխատաժամանակի հաշվարկավճարային՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` աշխատավարձի և վերջնահաշվարկի տեսքով ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ա.Հ-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել է շուրջ 2.100.000 ՀՀ դրամ:

Շարունակելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու հանցավոր մտադրության իրականացումը՝ Ս.Ղ-ն, 2013-2016 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով հարկային գործակալ Ք. Գ-ի հետ, սոցիալապես անապահով անձանց աջակցություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից ելքագրել է շուրջ 700.000 ՀՀ դրամ գումար, որը չի հատկացրել հիշյալ անձանց, այլ ստանալով այն՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Բացի այդ, Ս. Ղ-ն առանց սահմանված կարգի, այն է՝ առանց ավագանու որոշման, իրավաբանական ծառայություններ մատուցող ՍՊԸ-ներից մեկին, 2013-2014 թվականների  ընթացքում, համայնքապետարանից 380.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր կնոջը՝ Վ.Շ-ին իրավաբանական ծառայություններ մատուցելու համար և այդ կերպ վատնել համայնքի բյուջեից ելքագրված գումարները:

Նույն եղանակով, իբր համայնքին գույք և սարքավորումներ վարձակալությամբ տրամադրելու պատրվակով, 2015 թվականի հոկտեմբերի 30-ին համայնքի բյուջեից ելքագրել է 300.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն:

Ս.Ղ-ն 2016 թվականին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Գ-ի հետ կնքել է նաև շինծու պայմանագիր, ըստ որի՝ իբր աշխատակազմի կարիքների համար շահագործման նպատակով, իր անձնական «Ռենո» մակնիշի ավտոմեքենան վարձակալությամբ տրամադրել է համայնքապետարանի աշխատակազմին, որի դիմաց ստացել է ընդհանուր 180.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն:

2016 թվականի հոկտեմբերին Ս.Ղ-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կայացրել է միանձնյա որոշում, կազմել և օգտագործել է իրավունք վերապահող և իրավաբանական նշանակություն ունեցող կեղծ փաստաթղթեր, կազմակերպել ձևական աճուրդ, որի արդյունքում իր կնոջը՝ Վ.Շ-ին երկարաժամկետ վարձակալության է տրամադրել համայնքապատկան 2.45 և 3 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, ինչի արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ համայնքը զրկվել է համայնքապատկան գույքը տնօրինելու, տիրապետելու և օրինական աճուրդի կայացման պարագայում իրական եկամուտ ստանալու հնարավորությունից:

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում, պաշտոնեական դիրքի չարաշահում և պաշտոնեական կեղծիք կատարելու հիշատակված դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստան ՀՀ ԱԱԾ

Այլ հոդվածներ հեղինակից

«Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն». Մելքումյանը՝ Վոլոդինին
Եվ դարձյալ` բոլորը մեղադրում են ստի և կեղծիքի զոհ դարձած Հայ ժողովրդին
Լավրով. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որևէ պատճառ չկա
Հուսով եմ՝ հրեաները գիտակցում են, թե ինչ կործանարար հետևանքներ է ունեցել Ադրբեջանին զինելը. Արտակ Բեգլարյան
Որոնք են 2020 թվականին ծնվածների շրջանում առավել տարածված ազգանունները․ Վիճակագրական կոմիտե
Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին կառավարության ներկայացուցիչ է նշանակել
Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում
Փոքր դրամաշնորհներ՝ Երևանի հիմնական և ավագ դպրոցներում էկոակումբներ հիմնելու նախաձեռնության համար
Ինչ է տալիս նիկոլ փաշինին «սահմանային իրավիճակը»
Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին Եռաբլուրում նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ
«Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր»․ Արփինե Հովհաննիսյան
Երևանում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ
Մարմնական վնասվածքը ստացել էր գողացած հեծանվով ընկնելու հետևանքով
Մայիսի 14-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 113 դեպք
Հոռոմ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
Նիկոլն ամեն ինչ արել է, որպեսզի մեզ ցեղասպանությամբ զրկի հայրենիքից և նույնն էլ անում է հիմա․ Զարուհի Փոստանջյան
Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին. Ճապոնիայի նոր դեսպանը՝ Դումանյանին
Երևանում թալանել են «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան
Ժամը 19։00-ին եկեք Ազատության հրապարակ՝ աշխարհազորի գրվելու․ Հրանտ Բագրատյան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները
Նախկինում պետք է հիմնավորեիր, թե ինչու ես ուզում փոխել անունդ և դա տևում էր մինչև 5 ամիս. Հիմա դա կարվի 15 օրում
Երեխայի ծնունդը գրանցելու և 200 հազար դրամն ստանալու համար այլևս ոչ մի տեղ պետք չի գնալ. ամեն ինչ կարվի հիվանդանոցում
Ամուսնության գրանցման համար պետտուրք այլեւս չի գանձվի. Որոշ կատեգորիայի անձինք ընդհանրապես կազատվեն որևէ պետտուրքից
Ասկերանի շրջանում «Միցուբիշի Պաջերոն» դուրս է եկել ճանապարհից ու գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է
Ավելին
Ավելին