f

Անկախ

Դեկանները հորդորել են դիմել վարչական դատարան՝ վիճարկելու հակասահմանադրական որոշումը


Երեկ կառավարությունը հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի կառավարման խորհուրդների անդամների թիվը հասցվել է 20-ի, որից 55%-ին կնշանակի կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն՝ 10%, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ 10%, ուսանողական կազմը՝ 25%։

Արդեն գրել էինք, որ այս նախագծով իշխանությունն ամեն գնով որոշել է ոչնչացնել բուհերի ինքնավարությունն ու դարձնելով նրանց կառավարելի, իսկ այս շտապողականությունը հիմնականում ԵՊՀ-ում ստեղծված վիճակով է պայմանավորված։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ազատման դիմում է գրել։

Լուծարվել է հոգաբարձուների խորհուրդը: Նոր կարգով իրենց ուզած հոգաբարձուների խորհուրդը կընտրեն եւ ցանկալի թեկնածուին ռեկտոր կդարձնեն, իսկ երբ ՍԴ-ն այս դրույթը հակասահմանադրական ճանաչի, այն հետադարձ ուժ չի ունենա։


Կառավարության այս որոշումից հետո ԵՊՀ-ում ներքին խմորումները շարունակվում են, հավանաբար մայր բուհը կդիմի վարչական դատարան՝ այդ որոշումը չեղյալ համարելու պահանջով։ Ինչպես պարզեցինք, նախօրեին ԵՊՀ-ում տեղի է ունեցել դեկանների նիստ, որին մասնակցել է նաեւ Գեղամ Գեւորգյանը, ում մեղադրել են Դումանյանի եւ կառավարության լրտեսը լինելու եւ նրանց շահերը պաշտպանելու մեջ, որին Գ․ Գեւորգյանը հակադարձել է՝ ասելով, որ համալսարանը իր համար ավելի կարեւոր է, քան նրանք։ Դեկաններն արձագանքել են, որ եթե այդպես է, ուրեմն թող դիմի վարչական դատարան՝ վիճարկելու այդ հակասահմանադրական որոշումը։ Ի հավելում, Գեւորգյանն ասել է, որ կստորագրի դատարան ուղարկվող դիմումը եւ կհեռանա համալսարանից։

 

ԵՊՀ Հայաստան Գեղամ Գևորգյան Դատարան

Այլ հոդվածներ հեղինակից

Աժ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է մի մարդ, ով իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանի թեկնածության մասին
Վանաձորի թիվ 7 դպրոցի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի․ ըստ նախնական տեղեկության՝ նա վրաերթի է ենթարկվել սեփական ավտոմեքենայով. Shamshyan.com
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում
«Արարատը» ջախջախեց «Նոային», «Սևանը» հաղթեց «Վանին»
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ուսումնական դաշտում մշակել են ժամանակակից մարտական գործողությունների մարտավարությունը
Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում մարդու արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ են. ՄԻՊ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 237 նոր դեպք. Մահվան դեպք չի գրանցվել
Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքեր
Այդ բարոյական համակարգն արդեն անվավեր է, ու դրանից մնացել են ընդամենը խղճուկ մնացորդներ. Ռուբեն Մելիքյան
Կարեն Ասլանյանը դուրս չեկավ կիսեզրափակիչ. Տոկիո-2020
ՊԵԿ-ը հորդորում է ակտիվ մասնակցել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթացներին
Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ հանրային քննարկում
Ուժի մեջ է մտել անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները ՄՊՀ ներկայացնելու կարգը
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել
Լոռու մարզում բախվել են «ԳԱԶ 24»-ն ու «ԳԱԶ 3110»–ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան. ՔԿ-ում քրգործ է հարուցվել
Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել. Տոկիո-2020
Նորընտիր ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում ԱԺ փոխխոսնակների ընտրությունն է. ուղիղ
«Ժողովուրդ». Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. Փաշինյանը որոշումներ է կայացրել
Սահմռկեցուցիչ դեպք Սևանում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, ում մարմինը բաժանվել է մի քանի մասերի
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի
«Ժողովուրդ». Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ. Օգտվելու են ԲՀԿ-ի փորձից
Ավելին
Ավելին