f

Անկախ

Մևլյութ Չավուշօղլու. «Թուրքիան ոչ բոլոր հարցերում է համամիտ Ռուսաստանի հետ»


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ որոշ հարցերում Մոսկվայի և Անկարայի տեսակետները տարբեր են, սակայն Ռուսաստանի հետ երկխոսությունը, որպես տարածաշրջանի խոշոր խաղացողներից մեկը, անհրաժեշտ է պահել բաց և շարունակել փոխգործակցությունը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։

«Մենք փորձում ենք Ռուսաստանի հետ հաստատել աշխատանքային փոխհարաբերություններ։ Տարածաշրջանային որոշ հարցերում Ռուսաստանը կարևոր գործող դերակատար է։ Դրա հետ միասին, միշտ չէ, որ հեշտ է հասնել դրական արդյունքների, սակայն հնարավոր է։ Դա չի նշանակում, որ բոլոր հարցերում մենք ունենք միևնույն տեսակետը։ Սակայն մենք կարող ենք բաց խոսել։ Կարևոր են բաց պահել երկխոսության ալիքները»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին վերջինիս տված հարցազրույցին։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր ազգային շահերը և չի կարող հարվածի տակ դնել երկրի անվտանգությունը։

«Ռուսաստանը դա հասկանում է։ Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ, երբ դա հնարավոր է, սակայն մնում ենք անսասան, երբ անհրաժեշտ է»,- նշել է Չավուշօղլուն։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է նպաստի տարածաշրջանային և միջազգային կայունությանը։

«Սիրիան դրա վառ օրինակն է։ Պարզ տեսանելի է, որ մեր տեսակետները տարբերվում են, բայց մենք կարողացանք գտնել միասին աշխատելու հնարավորություն։ Արդյունքներից մեկը սահմանադրական հանձնաժողովն է՝ ՄԱԿ-ի 2254 բանաձևի միակ գործող մեխանիզմը»,- ընդգծել է թուրք դիվանագետը։

Հայաստան Մևլութ Չավուշօղլու Թուրքիա Ռուսաստան Տարածաշրջան

Այլ հոդվածներ հեղինակից

Տղերքն ընկել էին շրջափակման մեջ, առաջին մեքենայի խոցվելուց հետո իջել էին «Ուռալներից», մի քանի ժամ հերոսաբար ու անհավասար կռվիվ տվել թուրք հատուկջոկատայինների դեմ
Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ՄԻՊ
Բիլ Գեյթսը պաշտոնապես ամուսնալուծվել է
Samsung  ընկերությունը  որոշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրել
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն.ԱԻՊԾ
Արշակ Կարապետյանը նախարարի պարտականություններն ստանձնում է չափազանց բարդ իրավիճակում.Փաշինյան
Այդ ջոկատը մեկնե՞լ է Արցախ, եթե՝ ոչ, Տավուշի սահմա՞նն է պաշտպանել,եթե այո,ապա մարզի ո՞ր տարածաշրջանի առաջնագիծն է պաշտպանել, ո՞ր ժամկետում, քանի՞ օր
Առանձնացված տեղ՝ այնպես են շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել
Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
ՀՀ իշխանությունները ցանկանում են հայերին վերածել գլուխներն ավազի մեջ մտցրած ջայլամների․․
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, շուտով քաղաքական նոր հոսանք է առաջանալու․ Գեղամ Նազարյան
Վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարման վերականգնումը
Ժամանակը ցույց կտա՝ չագուչն ում գլխին կջարդվի․ Վահե Հակոբյան
ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ
ԱԺ փոխխոսնակի թեկնածուն փորձեց բացատրել՝ ինչպես է դարձել ռազմական գործողությունների մասնակից դրանց ավարտից հետո
Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Փաշինյանը վենդետաներ է իրականացնում նրանց նկատմամբ, ումից այդ «Սյունյաց բարեւը» ստացել է. Ռուստամյան
ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան
ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրգործ է հարուցվել
"Հրապարակ՛՛․Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ,կփոխվի՞ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Ավելին
Ավելին