f

Անկախ

Հայոց ցեղասպանության ճանաչումը. վրացական չեզոքությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի արանքում. Իրակլի Չխեիձե


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին արեց այն, ինչը չէր համարձակվում անել նրա նախորդներից և ոչ մեկը: Բոլորն իրենց նախընտրական խոստումների ժամանակ խոսում էին 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հաստատակամ մտադրության մասին: Հավակնորդները, դառնալով նախագահ, իրենց խոստումները չէին մոռանում, բայց և չէին կատարում: Նրանք փութաջանորեն խուսափում էին բուն «ցեղասպանություն» եզրույթից, որը հստակ լեզվական և իրավաբանական սահմանում ունի, փոխարինելով դա լղոզված և քաղաքական տեսանկյունից շատ ավելի չեզոք «մեծ կոտորած» բառակապակցությամբ: Ակնհայտ է, ընդ որում, որ ցանկանալով քաղցրացնել իրենց խոստումներից փաստացի հրաժարման դառը դեղահաբը, կամ գուցե հակառակը՝ միջազգային իրավական տեսանկյունից եզրույթն էլ ավելի  խաղացկուն դարձնելու համար այդ դարձվածքն ամերիկյան նախագահները արտաբերում էին հայերեն:

Նրանց շարքում Ջո Բայդենը, անկասկած, գոնե ձևական առումով, շատ ավելի լավ է երևում. հավակնորդը խոստացավ՝ նախագահը կատարեց: Հայերն ամերիկյան առաջնորդներից սպասում էին դա 106 տարի: Այսուհանդերձ անգամ ԱՄՆ-ի ամենաջերմ կողմնակիցների քիմքին դառնահամ է մնացել:

Ոչ ոք չի կարող ժխտել, որ հայերի մեջ, մանավանդ Հայաստանից դուրս ապրողների, շատ ուժեղ է հայրենասիրության զգացումը, սերը հայրենիքի, նրա հին պատմության և մեծ մշակույթի հանդեպ:  Ուրեմն ինչո՞ւ է այդ երկար սպասված իրադարձությունը շատերին ոչ այնքան ուրախություն, որքան դառնություն պատճառել: Նրանց թվին պետք չէ դասել միայն Մարգարիտ Սիմոնյանին, որն ասաց, թե արված հայտարարությունը հարկ է որպես «ողորմություն» ընկալել: Լրագրողն  ընդգծեց, որ ԱՄՆ-ն հարյուր տարի չէր ճանաչում իր ժողովրդի ցեղասպանությունը, և պատճառը աշխարհաքաղաքական կոնյունկուրան էր: «Չէին ճանաչում ակնհայտը: Չէին ճանաչում ճշմարտությունը: Չէին ճանաչում մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: Շատ լավ իմանալով, որ դա՝ այդ ողբերգությունը, եղել է»,- կարծում է Սիմոնյանը, որ իբր ներկայացնում է սոսկ ռուսական քարոզչությունը: Բայց բանն այն է, որ նման գնահատական տվող մարդիկ հարյուրհազարավորներ են:

Այն, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ առաջին հրեշավոր հանցագործությունն է XX դարում, ճանաչվել է աշխարհի տասնյակ պետությունների կողմից, այդ թվում և Ռուսաստանի: 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում մնաց անպատիժ, և այդ փաստն իր հետևից նոր հրեշավոր հանցագործություններ բերեց արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ռեյխի բարձրագույն հրամանատարության խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունեցել 1939 թ. օգոստոսի 22-ին Օբերզալցբերգում, Ադոլֆ Հիտլերը հայտարարել է.

«Մեր ուժը մեր կատաղի գրոհն ու գազանությունն է… Ո՞վ է հիշում այսօր հայերի ցեղասպանության մասին…»:

Շատ թուրք վայ-պատմաբաններ փորձել են վիճարկել տվյալ պատմական փաստը: Սակայն նյույորքցի պատմաբան և քաղաքական վերլուծաբան, դոկտոր Ռոբերտ Ջոնը հայտնաբերել է այդ փաստաթղթի բնօրինակը ԱՄՆ ազգային արխիվի ռազմական բաժնում:

Բոլոր նախորդ ամերիկացի նախագահները հայերի ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը հիմնավորում էին Միացյալ Նահանգների ազգային շահերով, որի համար չափազանց անցանկալի էր համարվում հարաբերությունների սրումը ՆԱՏՕ-ի շրջանակներում այնպիսի կարևոր դաշնակցի հետ, որպիսին Թուրքիան է:

Թվում էր, թե Միացյալ Նահանգները, որ ներկայանում էր որպես «շողացող քաղաք բլրի վրա», համաշխարհային «ժողովրդավարության» լուսատու և փարոս, մարդու իրավունքների «պաշտպան» մոլորակի բոլոր անկյուններում, այդ հարցում պետք է առաջնորդվեր միայն բարոյականության ու մարդասիրության չափանիշներով, արտահայտեր ոչ միայն բացարձակ մերժումը, այլև իր գործուն պայքարը նման չարագործությունների կրկնությունը թույլ չտալու համար: Պայքար ոչ թե խոսքով, այլ իրական գործով:

Ըստ էության, ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից ոչ թե որպես տուրք է ընկալվում միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին, այլ որպես Թուրքիային պատժելու ցանկություն, որը Էրդողանի օրոք սկսել է թույլ տալ իրեն առարկել մեծ բոսին և առհասարակ համընթաց չքայլել:

Չի կարելի չխոստովանել, որ արևմտյան «ժողովրդավարությունը» և «հումանիզմն» իրենց առանձնահատկություններն ունեն, որոնք նախ և առաջ բխում են սովորական պրագմատիզմից: Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Թուրքիայի քթին խփելուց հետո նա խելքի գա և ուղղվի, տեղը տեղին մտնի ամերիկյան քաղաքականության նավարկուղի՝ թույլ չտալով իրեն որևէ կամայականություն:  Մի՞թե ֆանտաստիկ է թվում այն ենթադրությունը, որ նույն Ջո Բայդենը չեղյալ կհայտարարի իր ճանաչումը: Իր պաշտոնը ստանձնելուն պես նա չեղարկեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանների մի ամբողջ տրցակ: Ո՞վ կարող է երաշխավորել, որ Բայդենին հաջորդող նախագահը նույն կերպ չի վարվի: Ֆրանսիան, որ վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քրեական պատասխանատվություն սահմանեց այն մերժելու համար, իսկ հետո ինքն էլ այն չեղարկեց: Այնպես որ հայկական սփյուռքի ազդեցությունը չարժի գերագնահատել:

Շատ հետաքրքիր են դրսևորում իրենց նորաթուխ «ժողովրդավարությունները»: Ուկրաինան հաջողությամբ տապալում է հայերի ցեղասպանության ճանաչման օրենքի նախագծերը, որոնք նախաձեռնել է իբր ամենազոր  Արսեն Ավակովը: Լատվիայի պաշտպանության նախարարը տրտնջում է, թե Բայդենի այդ քայլը կբարդացնի իրավիճակը ՆԱՏՕ-ում: Եվ դա անում են երկրներ, որոնք փորձում են մեղադրել Ռուսաստանին լատիշների, Ղրիմի թաթարների և Աստված գիտի թե էլ ում  «հոլոդոմորի» թե ցեղասպանության մեջ:

Շատ ավելի հետաքրքիր է վրացական իշխանությունների դիրքորոշումը: Այսօր դժվար է պատկերացնել ուրիշ երկու ժողովուրդ, որոնց պատմությունն այդքան սերտ միահյուսված լինի, որքան հայ և վրացի ժողովուրդներինը: Թեպետ Վրաստանում ապրող հայերի թիվը վերջին տասնամյակներում  զգալիորեն պակասել է, հայկական սփյուռքը մնում է ամենախոշորներից մեկը: Թվում էր՝ երկու փոքր քրիստոնյա ժողովուրդները, շրջապատված թշնամական մուսուլմանական ծովով, դարեր ի վեր պայքարելով ոչ այնքան ազատության ու անկախության, որքան տարրական գոյատևման իրավունքի համար, պետք է շատ լավ հասկանային միմյանց:

Բայց ժամանակակից Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը պարզապես ծիծաղելի է: Երբ խորհրդարանում ծագումով հայ պատգամավորները փորձում են առաջադրել այդ հարցը, կռիվ է բռնկվում: Խորհրդարանական Ջոնդի Բագատուրիան նույն իրավիճակում հայտնվեց, երբ միանգամայն տրամաբանորեն հայտարարեց, որ եթե Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է ճանաչել չերքեզների ցեղասպանությունը, ապա շատ վաղուց արդեն պիտի ճանաչած լիներ հայերի ցեղասպանությունը:

Հարցը նույնիսկ այն չէ, որ Վրաստանում հայատյացություն գոյություն ունի. այդ փաստն առանձնապես չի էլ վիճարկվում: Բայց արդի վրացական քաղաքականության գլխավոր լեյտմոտիվը ռուսատյացությունն է: Հենց դրան է ենթարկվում ամեն ինչ: Ուստի չերքեզների ցեղասպանությունը, որի մեջ կարելի է մեղադրել Ռուսաստանին, ճանաչման հնարավորություն ունի, իսկ հայերինը՝ ոչ:

Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հանգույցում վերջինը դաշնակից չէ, այլ արբանյակ, որի իրավունքներն ու հնարավորությունները տարեցտարի հալվում ու փոքրանում են: Տպավորություն է ստեղծվում, որ արդի վրացական «պոլիտիկումը» ջանասիրությամբ փորձում է ամեն կերպ հերքել նշանավոր Սեմյուել Հանթինգթոնի աշխատությունները քաղաքակրթությունների բախումների տեսության հետ մեկտեղ: Հարավային Կովկասում քրիստոնեական Վրաստանը մուսուլմանական կոալիցիայի կազմում հանդես է գալիս քրիստոնեական հարևանների դեմ:

Որ այդ ուղին՝ ռուսատյացության ուղին, տանում է ազգային աղետի, վրացի քաղաքական գործիչները վաղուց ի վեր պիտի հասկացած լինեին սեփական փորձով կամ հարևան Հայաստանի օրինակով: Իսկ Հայաստանը՝ հակառակը, Վրաստանի փորձի հիման վրա: Արևմտամետ հեղափոխական ուժերն իրենց երկրները հանգեցրին ռազմական աղետների Հարավային Օսիայում և Աբխազիայում, իսկ հիմա նաև Լեռնային Ղարաբաղում, իսկ հեռանկարում առհասարակ հարցականի տակ են դնում ազգային հանրապետությունների գոյությունը: Ինչպես Սաակաշվիլուն 2008 թ. օգոստոսին չօգնեցին իր արևմտյան գործընկերները, այնպես էլ փոքրիկ Հայաստանին չօգնեցին ո՛չ ամենամեծ թվաքանակ ունեցող ամերիկյան դեսպանությունը, ո՛չ արևմտյան ժողովրդավարությունների կարեկցական հայտարարությունները: Եվ այսօր Բայդենի արարքը ամրապնդում է ոչ այնքան հայ ժողովրդի, որքան արևմտամետ ուժերի դիրքերը հայ հասարակության ներսում և Փաշինյանի շուրջը: Բայց վերջինս, ինչպես և երկրի յուրաքանչյուր հաջորդ առաջնորդ, պետք է գիտակցի, որ Հայաստանին լիակատար աղետից փրկեց ոչ թե Արևմուտքը, այլ Ռուսաստանը, որ իր միջամտությամբ դադարեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում: Իսկ վրացական քաղաքական գործիչների կարծիքով ո՞ր մեկն է իրապես փրկելու Վրաստանը:

Իրակլի Չխեիձե

Աղբյուրը՝ EurAsia Daily

 

 

 

Աշխարհում Տարածաշրջան Վրաստան Հայոց Ցեղասպանություն

Այլ հոդվածներ հեղինակից

Այլ երկրի զինուժի վրա հույս դնելն ամենաանընդունելին է. Թագուհի Թովմասյան
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դաաընթացներ են իրականացրել Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում
Տարածաշրջանում իր տեսակով միակ նյարդավերականգնողական կենտրոնը Արթմեդում
Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներն այցելել են Շուշի
Հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀՀ կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացմանը
հարաբերական անդորր Ամուլսարում․՛՛Հրապարակ
Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ անվտանգության հարց առաջացավ. ԱԺ դահլիճի մոտ տեղադրված սարքերը նսեմացուցիչ են. Թովմասյան
Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա
Տղամարդու հանցավոր գործունեության արդյունքում տուժել են երկու տասնյակից ավելի անձինք
Իշխանական խունտան հրատապ կերպով օրենքի փոփոխություն է ներկայացրել ԱԺ, որով ուզում է, ուշադրություն, վերջ դնել հայհոյանքին
Ջորջ և Ամալ Քլունիները սպասում են իրենց 3-րդ երեխային. Daily Mail
ՌԴ ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում խուսափել գործողություններից, որոնք հղի են իրավիճակի դեգրադացիայով
Ազատվել է պաշտոնից
Լենա Նազարյանի ասած «իձյոտկա» արտահայտությունը նույնպե՞ս պետք է քրեականացվի այս օրենքով․ Սոֆյա Հովսեփյանը՝ հայհոյանքը քրեականացնող նախագծի մասին
Սա միակ որոշումը չէ, էլի կլինեն որոշումներ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն ավելի անվտանգ դարձնելու. Ալեն Սիմոնյան
Պակիստանի վարչապետը հերքել է երկրից զինյալների կողմից Աֆղանստանի սահմանը հատելու տեղեկությունը
Արմեն Գրիգորյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
Ուղիղ եթերում մարդիկ տեսան, թե որքան հիմնավոր է հանցագործության մասին մեր հաղորդումը եղել. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել
Շիրակի մարզպետը 4 օրով արձակուրդ կգնա
Նիկոլ Փաշինյանը 18 օրով արձակուրդ է ուղարկել Սյունիքի մարզպետին. Նրան կփոխարինի Նարեկ Բաբայանը
Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
Ավելին
Ավելին