f

Անկախ

Վարչապետը Տիրան Խաչատրյանի գործով պետք է ներգրավվի որպես երրորդ անձ


Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը այս տարվա մարտի երեքին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ:
Դատարան դիմելու պատճառ էր հանդիսացել  Նախագահ Արմեն Սարգսյանի փետրվարի 24-ի թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրը, որով Տ. Խաչատրյանը ազատվել էր գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել այդ հրամանագիրը:
Նախնական դատական նիստը ՀՀ վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը նշանակել է հունիսի 8-ին:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝

 Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ:

Որպեսզի պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը, հարկ ենք համարում մեջբերել նաև նույն օրենքի  35.1-ին հոդվածը.


Պայմանագրային զինծառայողին բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելը

 

1. Պայմանագրային զինծառայողին բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակում է Հանրապետության նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությանը կցվում են նաև բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը և պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան միջնորդությունը:

2. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

3. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

4. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:

6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն` պայմանագրային զինծառայողը բարձրագույն հրամանատարական կազմի տվյալ զինվորական պաշտոնին նշանակված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝

1. Երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը։

2. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։

3. Եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։

 

Փաստորեն ստացվում է, որ Դատարանի որոշմամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության վարչապետին սույն գործով դատավարության մեջ ներգրավել՝ որպես երրորդ անձ:
Նշենք, որ Դատարանի նախաձեռնությամբ այս գործով, որպես երրորդ անձ, արդեն իսկ ներգրավվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հայաստան Տիրան Խաչատրյան Վարչական դատարան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Վերջին 1-1,5 ամսում ոստիկանապետը հարյուրավորների պարգևատրել է զենքով
՛՛Հրապարակ՛՛․ Սյունիքի մարզպետարանում տեռորի են ենթարկում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հաստատությունների ղեկավարությանը
Ստեփանակերտի պանթեոնն է. ըստ չհաստատված տվյալների, Արցախի զոհերի թիվը մոտենում է 1800-ի
Գերությունից վերադարձած 15 տղաներից մեկն ինձ պատմել է, որ անցել են դժոխքի միջով․ Զոհրաբյան
Բաղդադում ԱՄՆ զինված ուժերի ավիաբազան ԱԹՍ-ների կողմից հարձակման է ենթարկվել
Հունիսի 15-ին Ադրբեջան է այցելելու Պակիստանի ՌՕՈւ պատվիրակությունը
Փաշինյանը ծնող է հայհոյել Գասպարյանին, սպառնացել է, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը
Սերժ Սարգսյան. Անկլավների հարց երբևէ չի քննարկվել
ԱԱԾ-ն դիմել է ինձ և խնդրել՝ աջակցել իրենց, ես պատրաստակամություն եմ հայտնել օժանդակել մեր ԱԱԾ-ին, սա է ամբողջը. Արարատ Միրզոյանը՝ իր՝ Թուրքիայի գործակալ լինելու մասին
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի հայտարարությունը՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ
ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. ՄԻՊ
Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սերուցքն է կնքելու դատավճիռդ. ԵՊՀ դասախոսը՝ Փաշինյանին
«Դավաճաննե՛ր, հեռացե՛ք». մարզպետի խմբին վռնդել են Զոլաքարից
ԵԽԽՎ զեկուցողին հայտնի է՝ քանի ականի վերաբերյալ է քարտեզ հանձնվել Ադրբեջանին
G7-ի երկրները Ռուսաստանին ճանաչել են որպես Դոնբասի հակամարտության կողմ
«Ակնկալում եմ, որ մեր գիտակցությունը կնպաստի անցնցում հաղթահարելու այս ոչ հասարակ ժամանակաշրջանը». Բակո Սահակյան
Եղեգնաձորի բնակիչը հարվածել է բարեկամին, վերջինիս մահացել է. ՔԿ
Ադրբեջանական ջոկատայինները գնդակահարել են 300 վարձկանների՝ Ֆիզուլիի մոտ. «Wargonzo»
Եթե Ղարաբաղը չկորցներ իր սուբյեկտայնությունը, պատերազմն այսպիսի ավարտ չէր ունենա
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների գլխավոր ուղղություններից մեկն է
110 սոճի և 94 բարդի էին ապօրինի հատել․ Աշոցքի ոստիկանների բացահայտումը
Մակրոնն ու Ջոնսոնը վիճել են
Հունիսի 11-ից 14-ը բացահայտվել է հանցագործության 111 դեպք
Ավելին
Ավելին