f

Անկախ

Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին. Ճապոնիայի նոր դեսպանը՝ Դումանյանին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ Ֆուկուսիմա Մասանորին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդմանը և հետագա զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը, իսկ նախարարության համակարգման ոլորտները երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորություն են տալիս:

«Ներկայում մեզ համար առաջնահերթ է նախարարության համակարգման ոլորտներում բարեփոխումների և ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացումը, որոնց ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում: Համոզված եմ, որ Ճապոնիայի հետ սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը կնպաստեն այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը և ճապոնական կողմին շնորհակալություն հայտնել շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար:

Վահրամ Դումանյանն ընդգծել է գիտության և մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Ճապոնիայի մեծ փորձը և առաջարկել է դիտարկել այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունը: Խոսելով երկու երկրների երիտասարդության միջև կապերի ամրապնդման կարևորությունից՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դրան կարող են նպաստել նաև բարձրագույն կրթության, սպորտի, մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նշված ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ:

Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վստահեցնելով, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ չնայած պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարություններին՝ Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և դեսպան Ֆուկուսիմա Մասանորին քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Վահրամ Դումանյան

Այլ հոդվածներ հեղինակից

Բայդենը ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ դռնփակ  քննարկելու  է  Պուտինին
«Ձեր թիմում էլ ե՞ն կարծում, որ Դուք հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեք»․ Հարց՝ Փաշինյանին
Վերջին 1-1,5 ամսում ոստիկանապետը հարյուրավորների պարգևատրել է զենքով
՛՛Հրապարակ՛՛․ Սյունիքի մարզպետարանում տեռորի են ենթարկում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հաստատությունների ղեկավարությանը
Ստեփանակերտի պանթեոնն է. ըստ չհաստատված տվյալների, Արցախի զոհերի թիվը մոտենում է 1800-ի
Գերությունից վերադարձած 15 տղաներից մեկն ինձ պատմել է, որ անցել են դժոխքի միջով․ Զոհրաբյան
Բաղդադում ԱՄՆ զինված ուժերի ավիաբազան ԱԹՍ-ների կողմից հարձակման է ենթարկվել
Հունիսի 15-ին Ադրբեջան է այցելելու Պակիստանի ՌՕՈւ պատվիրակությունը
Փաշինյանը ծնող է հայհոյել Գասպարյանին, սպառնացել է, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը
Սերժ Սարգսյան. Անկլավների հարց երբևէ չի քննարկվել
ԱԱԾ-ն դիմել է ինձ և խնդրել՝ աջակցել իրենց, ես պատրաստակամություն եմ հայտնել օժանդակել մեր ԱԱԾ-ին, սա է ամբողջը. Արարատ Միրզոյանը՝ իր՝ Թուրքիայի գործակալ լինելու մասին
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի հայտարարությունը՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ
ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. ՄԻՊ
Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սերուցքն է կնքելու դատավճիռդ. ԵՊՀ դասախոսը՝ Փաշինյանին
«Դավաճաննե՛ր, հեռացե՛ք». մարզպետի խմբին վռնդել են Զոլաքարից
ԵԽԽՎ զեկուցողին հայտնի է՝ քանի ականի վերաբերյալ է քարտեզ հանձնվել Ադրբեջանին
G7-ի երկրները Ռուսաստանին ճանաչել են որպես Դոնբասի հակամարտության կողմ
«Ակնկալում եմ, որ մեր գիտակցությունը կնպաստի անցնցում հաղթահարելու այս ոչ հասարակ ժամանակաշրջանը». Բակո Սահակյան
Եղեգնաձորի բնակիչը հարվածել է բարեկամին, վերջինիս մահացել է. ՔԿ
Ադրբեջանական ջոկատայինները գնդակահարել են 300 վարձկանների՝ Ֆիզուլիի մոտ. «Wargonzo»
Եթե Ղարաբաղը չկորցներ իր սուբյեկտայնությունը, պատերազմն այսպիսի ավարտ չէր ունենա
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների գլխավոր ուղղություններից մեկն է
110 սոճի և 94 բարդի էին ապօրինի հատել․ Աշոցքի ոստիկանների բացահայտումը
Ավելին
Ավելին