f

Անկախ

Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում


Հայաստանը՝ 62 երկրների շարքում, մայիսի 15-ից 19-ը մասնակցում է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տարածաշրջանում կազմակերպված ամենախոշոր ցուցահանդեսն է համավարակի ժամանակահատվածում։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում, մայիսի 15-ին՝ «Նոր լուսաբաց ճամփորդությունների և զբոսաշրջության համար» խորագրի ներքո, պաշտոնապես բացեց իր դռները ATM Dubai 28-րդ զբոսաշրջային ցուցահանդեսը։ Չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներին՝ աշխարհի տարբեր երկրների կողմից մասնակցությունը ցուցահանդեսին աննախադեպ է, ինչը նոր ազդակ է ոլորտի վերականգնմանը։ Ցուցահանդեսում ներկայացված է 1300 տաղավար աշխարհի 62 երկրներից, այդ թվում՝ Իսրայելից, Սաուդյան Արաբիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից և այլն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն պետական տաղավարով, տեղական մի շարք զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, մասնակցում է ցուցահանդեսին։

«Հայաստանի  ներկայացվածությունը ATM Dubai ցուցահանդեսին հենց այս ժամանակահատվածում չափազանց կարևոր է, քանի որ համաշխարհային զբոսաշրջությունը սկսել է առողջացման միտումներ արձանագրել, ինչի մասին էլ վկայում է բազմաթիվ երկրների ակտիվ մասնակցությունը», - նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։

Զբոսաշրջության ոլորտի առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը լավ հնարավորություն է՝ ներկայանանալու զբոսաշրջության ոլորտի առաջատար երկրների, տեխնոլոգիական նորարարության հսկաների հետ կողք-կողքի՝ ցուցադրելով իր մշակութային, արկածային և գաստրո գրավչությունները։

Ավելի քան 145 միջազգային փարձագետներ հանդես են գալու ելույթներով հետևյալ թեմաների շուրջ՝ պատվաստումներ, շուկաների թիրախավորում և տեխնոլոգիական նորարարություններ, զբոսաշրջային արդյունքների բազմազանեցում, ճամփորդական միջանցքներ։ Վերջիններս  կարևոր խթան են 2023 թվականին ոլորտի լիարժեք վերականգնման համար։ Այս տարի, առաջին անգամ ATM Dubai-ի պատմության ընթացքում, ցուցահանդեսը կունենա նոր ձևաչափ․ցուցահանդեսի հիմնական օրերից բացի, մայիսի 24-ից 26-ն այն կշարունակվի նաև առցանց ձևաչափով՝ ներգրավելով 12,000 մասնակցի 140 երկրից։

Շատ երկրներ, որոնք մասնակցում են ցուցահանդեսին, արդեն իսկ նախատեսում են զբոսաշրջիկներ ընդունել այս տարվա երկրորդ կեսից, դրանց թվում են՝ Մալազիան, Թաիլանդը, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Շվեյցարիան և Հայաստանը։

Ցուցահանդեսին Հայաստանի պաշտոնական տաղավարով մասնակցությունն իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի կողմից և սուբսիդավորվում է Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակներում։ Տաղավարի կառուցապատումը հովանավորել է Al Khalidiah Tourism-ը։

Հայաստան ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Վերջին 1-1,5 ամսում ոստիկանապետը հարյուրավորների պարգևատրել է զենքով
՛՛Հրապարակ՛՛․ Սյունիքի մարզպետարանում տեռորի են ենթարկում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հաստատությունների ղեկավարությանը
Ստեփանակերտի պանթեոնն է. ըստ չհաստատված տվյալների, Արցախի զոհերի թիվը մոտենում է 1800-ի
Գերությունից վերադարձած 15 տղաներից մեկն ինձ պատմել է, որ անցել են դժոխքի միջով․ Զոհրաբյան
Բաղդադում ԱՄՆ զինված ուժերի ավիաբազան ԱԹՍ-ների կողմից հարձակման է ենթարկվել
Հունիսի 15-ին Ադրբեջան է այցելելու Պակիստանի ՌՕՈւ պատվիրակությունը
Փաշինյանը ծնող է հայհոյել Գասպարյանին, սպառնացել է, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը
Սերժ Սարգսյան. Անկլավների հարց երբևէ չի քննարկվել
ԱԱԾ-ն դիմել է ինձ և խնդրել՝ աջակցել իրենց, ես պատրաստակամություն եմ հայտնել օժանդակել մեր ԱԱԾ-ին, սա է ամբողջը. Արարատ Միրզոյանը՝ իր՝ Թուրքիայի գործակալ լինելու մասին
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի հայտարարությունը՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ
ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. ՄԻՊ
Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սերուցքն է կնքելու դատավճիռդ. ԵՊՀ դասախոսը՝ Փաշինյանին
«Դավաճաննե՛ր, հեռացե՛ք». մարզպետի խմբին վռնդել են Զոլաքարից
ԵԽԽՎ զեկուցողին հայտնի է՝ քանի ականի վերաբերյալ է քարտեզ հանձնվել Ադրբեջանին
G7-ի երկրները Ռուսաստանին ճանաչել են որպես Դոնբասի հակամարտության կողմ
«Ակնկալում եմ, որ մեր գիտակցությունը կնպաստի անցնցում հաղթահարելու այս ոչ հասարակ ժամանակաշրջանը». Բակո Սահակյան
Եղեգնաձորի բնակիչը հարվածել է բարեկամին, վերջինիս մահացել է. ՔԿ
Ադրբեջանական ջոկատայինները գնդակահարել են 300 վարձկանների՝ Ֆիզուլիի մոտ. «Wargonzo»
Եթե Ղարաբաղը չկորցներ իր սուբյեկտայնությունը, պատերազմն այսպիսի ավարտ չէր ունենա
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների գլխավոր ուղղություններից մեկն է
110 սոճի և 94 բարդի էին ապօրինի հատել․ Աշոցքի ոստիկանների բացահայտումը
Մակրոնն ու Ջոնսոնը վիճել են
Հունիսի 11-ից 14-ը բացահայտվել է հանցագործության 111 դեպք
Ավելին
Ավելին