f

Անկախ

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վաճառում է «Հայկական ժամանակ» օրաթերթի իր մասնաբաժինը․՛՛Հրապարակ՛՛


«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վաճառում է «Հայկական ժամանակ» օրաթերթի իր մասնաբաժինը։ Մեզ հետ զրույցում Մակեյանն ասաց, որ Փաշինյանի հետ որևէ տեսակի առնչություն ունենալ չի ցանկանում այլևս, հետևաբար՝ վաճառում է իր մասնաբաժինը․

«1996-97 թվականներին, երբ մենք, լինելով իշխանության մեջ, լուսահոգի Էդուարդ Եգորյանի գլխավորությամբ դուրս եկանք իշխանությունից՝ «Հանրապետություն» միավորումից, ձևավորեցինք հայրենիք պատգամավորական խումբը, 1997 թվականին մենք ձևավորեցինք և ստեղծեցինք նաև «Հայկական ժամանակ» թերթը։ 1999 թվականին Նիկոլ Փաշինյանի «Օրագիր» թերթը երբ դատական գործընթացների մեջ էր ընկել, Փաշինյանը դիմել էր մեր կուսակցությանը, որ տայինք մեր թերթը, որպեսզի ինքը կարողանա հրապարակումներ անել և պաշտպանվել այդ պայքարում, և մենք թերթը ժամանակավոր հանձնեցինք Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակման։ Երբ Եգորյանը մահացավ 1999 թվականին, մենք որոշ մասնաբաժիններ թողեցինք Նիկոլ Փաշինյանին, իսկ որոշն էլ` մեր խմբի տարբեր մարդկանց։ Տարիների ընթացքում այդ սեփականության իրավունքը տրվեց Նիկոլ Փաշինյանին, ինձ մնաց միայն 10 տոկոսը։ Այս փուլում, բնականաբար, ես մարդկայնորեն չեմ կարող գործ ունենալ մի մարդու հետ, որը երկիրը հասցրել է այս վիճակին, ուստի դիմել եմ սեփականատիրոջը՝ իմ փայաբաժինը վաճառքի հանելու համար։ Արդեն անցել է մոտ 2 ամիս ժամանակ, և, բնականաբար, այլ գնորդների կառաջարկեմ այդ մասը գնել, որովհետև այլևս որևէ ձևով առնչվելը ինձ համար ընդունելի չէ»,- ասաց Մակեյանը։


Նրան հարցրինք, թե Փաշինյանից ի՞նչ արձագանք է ստացել, երբ տեղեկացրել է մասնաբաժինը վաճառելու մասին, Մակեյանը պատասխանեց․

«Ես գրավոր եմ դիմել, պատասխանը չեմ ստացել, դա նշանակում է, որ ինքը չի արձագանքում, բայց օրենքով ես ունեմ իրավունք` այն հանել վաճառքի։ Քանի որ ինքը իշխանության մեջ է, դա բավականաչափ օգտաբեր գործարք կլինի գնորդի համար»։

 

Պետրոս Մակեյան հայկական ժամանակ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Դավաճաննե՛ր, հեռացե՛ք». մարզպետի խմբին վռնդել են Զոլաքարից
ԵԽԽՎ զեկուցողին հայտնի է՝ քանի ականի վերաբերյալ է քարտեզ հանձնվել Ադրբեջանին
G7-ի երկրները Ռուսաստանին ճանաչել են որպես Դոնբասի հակամարտության կողմ
«Ակնկալում եմ, որ մեր գիտակցությունը կնպաստի անցնցում հաղթահարելու այս ոչ հասարակ ժամանակաշրջանը». Բակո Սահակյան
Եղեգնաձորի բնակիչը հարվածել է բարեկամին, վերջինիս մահացել է. ՔԿ
Ադրբեջանական ջոկատայինները գնդակահարել են 300 վարձկանների՝ Ֆիզուլիի մոտ. «Wargonzo»
Եթե Ղարաբաղը չկորցներ իր սուբյեկտայնությունը, պատերազմն այսպիսի ավարտ չէր ունենա
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների գլխավոր ուղղություններից մեկն է
110 սոճի և 94 բարդի էին ապօրինի հատել․ Աշոցքի ոստիկանների բացահայտումը
Մակրոնն ու Ջոնսոնը վիճել են
Հունիսի 11-ից 14-ը բացահայտվել է հանցագործության 111 դեպք
«Կորեայի ձորում» «Ford Transit»-ը հայտնվել է գետի մեջ. փրկարարները դուրս են բերել
«Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ Փաշինյանին
Էջմիածնի բնակիչները Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին վանկարկումներով ու երկինք բաց թողնված աղավնիներով
Պեկինն ակնկալում է, որ Վաշինգտոնը լիովին կվերացնի հակաիրանական պատժամիջոցները
Անցկացվում է Լազարյան ակումբի ժողովը. ուղիղ
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ. իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիան
Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանի և մոր հուզիչ հանդիպումը. տեսանյութ
Հունիսին ռուս զբոսաշրջիկների համար ամենացանկալի 10 ուղղությունների մեջ Հայաստանն առաջին տեղում է
Արցախի ներքին գործերի նախարարի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ պարգևների են արժանացել
Լուսադեմին Ասկերանի Խաչմախ գյուղում հրդեհ է բռնկվել. մարմանը մասնակցել են նաև բնակիչները
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռի արձագանքը
ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջը
«Երեխեք, վանկարկման հարց ա, պիտի աջակցեք». Նիկոլ Փաշինյանը՝ Մասիսում
Արվե՞ստ, թե՞ գիտություն. վերականգնված կտավի պատմություն
Ավելին
Ավելին