f

Անկախ

Անցած շաբաթը. Հայաստան


Բրիտանացի դեսպանը հասկանում է ադրբեջանցիների անհավանական զգացմունքները, իսկ ֆրանսիացի դեսպանը չի հասկանում հայերի անհավանական անզգայությունը, այլ կերպ ասած՝ էշացած վիճակը:

Բաց դռների երկիր

Հիշո՞ւմ եք գլխավոր կապիտուլյանտի գլխավոր կարգախոսը՝ արցախյան հիմնախնդրի այնպիսի լուծում, որը խաղաղություն կբերի և այդ խաղաղությունը կընդունեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները: Սա այն եզակի, բացառիկ դեպքերից է, երբ նա կատարել է իր խոստումը, եթե հաշվի առնենք, որ նա Հայաստանի և Արցախի ժողովուրդ է հռչակել ոչ ընդհանուր ազգաբնակչությանը, այլ միայն իր համակիրներին:

Այո, հիմա խաղաղություն է, և թշնամին խաղաղ ճանապարհով, անարգել մտնում է մեր երկիր և մաս առ մաս, գյուղ առ գյուղ, բարձունք առ բարձունք, լիճ առ լիճ այն վերցնում է իրեն: Խաղաղ ճանապարհով, առանց կրակոցի: Պատահած հովվին էլ ասում է՝ դու այստեղ անասուն արածացնելու իրավունք չունես, սա իմ հողն է: Այն բոլոր ինստիտուտները, որոնք կոչված են ապահովելու այս երկրի անվտանգությունը, սուսուփուս նստած են, քանի որ հրամայված է «հանգիստ նստել տեղները»: Այսինքն՝ այս երկրի դռները կրնկի վրա բաց են, և թշնամին պարզապես «հարկադրված» է գալ, մտնել և վերցնել այն, ինչն իրեն դուր է գալիս: Սա միանգամայն ընդունելի է ադրբեջանցի ժողովրդի համար, խաղաղությունն էլ ապահովված է: Առավելագույնը, որ կանի այս երկրի տերուտիրականը, կառաջարկի օտար դաշնակից երկրներին քննարկել այս իրողությունը, խորհրդակցել և բանակցություններ կվարի, թե ինչպես թշնամին մեր հողում հենակետեր ունենա, և դա կմատուցի որպես իր հերթական հաջողություն ու հաղթանակ:

Որ սա բացարձակ  ճշմարտություն է, որ սրա մեջ նշույլ իսկ չափազանցություն չկա, շատ շոշափելի, շատ բացահայտ ցույց տվեց անցած շաբաթը:

Արցախյան առաջին պատերազմի զինադադարի տարեդարձի օրը՝ մայիսի 12-ին,  Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը տեղեկացրեց, որ Իշխանասարի հատվածում թշնամին 2-3 հարյուր մարդկանցով անցել է պետական սահմանը և 3 կմ  առաջացել դեպի Վերիշեն բնակավայր՝ ամբողջովին իր հսկողության տակ առնելով Սև լիճը (GPS-ով և թշնամու ներկայացրած քարտեզներով Սև լճի 30 տոկոսն է թշնամունը, ընդ որում այնտեղի ջրամբարի ամբարտակն է այդ քարտեզներով անցել թշնամուն):  Դրան հետևեցին նաև այլ տագնապալի տեղեկություններ:

Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո. ռուս խաղաղապահները փորձել են բանակցություններ վարել, ՀՀ ՊՆ-ի հավաստմամբ էլ՝ «հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո թշնամին դադարեցրել է գործողությունները»: Միակ «միջոցառումը» որ կաներ ցանկացած պետության պաշտպանության գերատեսչությունը, ներխուժած մարդկանց գերեվարելը կլիներ: Ինչը չի արվել, հետևաբար կարելի՞ է ասել, որ այլևս գոյություն չունի «Հայաստանի Հանրապետություն» անվամբ պետություն, եթե դրա անվտանգությունն ապահովող հաստատությունները չեն կատարում իրենց գործառույթները: Իսկ պետության տվյալ հատվածի՝ Սյունիքի մարզի պատասխանատու պետական ներկայացուցիչը՝ մարզպետը, որևէ գործողություն ձեռնարկելու փոխարեն ապատեղեկատվություն է տարածում, թե ոչինչ էլ չի պատահել, հարևաններն ուղղակի եկել են, որ դիտակետ դնեն ու մոլորվել են: Գրեթե մեկ օր անց միայն երկրի ղեկավար համարվողը հայտարարում է, որ դրությունը պայթյունավտանգ է, ուստի դիմել է Պուտինին օգնության խնդրանքով: Ռուսաստանից ասում են, որ նա միայն մտահոգություն է հայտնել և օգնություն չի խնդրել: Հետո պարզվում է, որ որոշել է դիմել ՀԱՊԿ-ին, բայց ընդամենը խորհրդակցություններ սկսելու  հոդվածով: Եվ այսպես շարունակ: Սա դեռ քիչ էր, պարզվեց, որ թշնամին դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում: Տեղի բնակիչները տեղեկացրել են, որ ադրբեջանցիները սարի վրա իրենց հենակետերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ։

Անցած օրերի ընթացքում անընդհատ հավատացնում էին, որ բանակցություններ են ընթանում հակառակորդ կողմի հետ, բայց արդյունքների մասին դեռևս որևէ ճշգրիտ տեղեկություն չկա:

Ի՞նչ է նշանակում բանակցություն, երբ մտել են քո տուն: Ի՞նչ են անում սովորաբար բանակցությունների ընթացքում. յուրաքանչյուր կողմ իր պայմաններն է առաջարկում, որ բանակցելով գան մի միջին լուծման՝ ընդհանուր հայտարարի: Ի՞նչ պայմաններ է առաջարկում տվյալ դեպքում հակառակորդ կողմը, որ հեռանա, մենք ի՞նչ պիտի տանք, որ մեր տնից հեռանա: Այսպիսի անհեթեթ իրավիճակ աշխարհի որևէ այլ անկյունում հնարավո՞ր է տեսնել:

Ի դեպ, նույն Սյունիքի մարզում անցած շաբաթ զանգվածային թունավորում արձանագրվեց ջրից, մոտ 400 մարդ թունավորվեց, ինչը տեղացիները կապում են թշնամու հետ: Իբրև թե ուսումնասիրություններ են կատարվում աղբյուրն ու պատճառը պարզելու համար, բայց ոչ ոք չի հավատում, որ ճշմարտությունը կպարզվի կամ հանրությունն այն կիմանա:

Ինչպե՞ս ձերբազատվել էշացած վիճակից

«Եթե բանակն իր վրա չվերցնի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը թշնամու ոտնձգություններից պաշտպանելու իր պարտականությունը, ապա մենք պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց, որպեսզի ժողովուրդն իր վրա վերցնի երկրի պաշտպանության գործը»,- հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը:

Միանգամայն տրամաբանական որոշում: Հանրապետության բնակչության համար որևէ այլընտրանք չի մնացել: Բայց ինչպե՞ս պետք է դա արվի, սա է խնդիրը:

Ուրբաթ բողոքի ցույց տեղի ունեցավ Տեղ գյուղի մոտ: Մարդիկ փակել էին ճանապարհը և պահանջում էին զինել իրենց: Մինչդեռ ոտիկանությունը բերման ենթարկեց 8 հոգու, նրանցից մեկին՝ Մանախ մականունով Արթուր Այվազյանին ձերբակալելու միջնորդություն ներկայացվեց, որը դատարանը մերժեց: Ուրեմն ինչպե՞ս պետք է զինվեն և հավաքագրվեն աշխարհազորայինները:

Առայժմ յուրաքանչյուր ոք փորձում է յուրովի լուծել իր ընդվզումն արտահայտելու խնդիրը: Անցած երկուշաբթի, օրինակ, մի իջևանցի էր էշով եկել Երևան՝ Ազգային ժողովի շենքի մոտ և սպասում էր Նիկոլ Փաշինյանին: Ասում էր՝ հին ազգային ավանդույթ կա՝ դավաճանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտել: Բնականաբար ոստիկանները բերման ենթարկեցին նրան, հետո ազատ արձակեցին: Բայց հանրությունը կարծես ավելի շատ անհանգստացած էր ավանակի ճակատագրով, արդյոք ոչ այն պատճառով, որ այդ կենդանու կերպարում տեսել էր սեփական արտացոլումը: Չէ՞ որ նաև մի հին հայերեն դարձվածք գոյություն ունի. երբ մարդ զրկվում է մտածելու և գործելու կարողությունից, ասում են՝ էշացած վիճակում է:

Ինչպե՞ս մեր հասարակությանը չհամեմատես այդ անմեղ կենդանու հետ, երբ հենց այն նույն օրը՝ չորեքշաբթի, երբ թշնամին ներխուժեց Սյունիք ու Գեղարքունիք, տարածվեց Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության արդյունքը, այն, որ անցած՝ պատերազմական տարվա ընթացքում վարչապետի աշխատակազմին 363 միլիոնից ավելի դրամի պարգևավճար է տրվել: Ընդ որում, մի խումբ աշխատակիցներ իրենց աշխատավարձից բարձր պարգևավճարներ են ստացել: Եվ ամենամեծ պարգևավճարները տրվել են դեկտեմբերին.  500 աշխատակցի վճարվել է 235, 5 միլիոն դրամ։ Եվ դա արվել է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքին հակառակ։ Ինչի՞ համար են պարգևատրվել մարդիկ. պարտությունը, հազարավոր զոհերն ու հայրենիքի զգալի մասի կորուստը հաջողությամբ իրականացնելու համա՞ր:

Զուգահեռ իրականություն՝ ընտրական եռուզեռը

Եթե վերը նշված իրողությունները մոռանանք կամ մի կողմ դնենք, ապա տպավորություն կստեղծվի, որ Հայաստանում ոչինչ էլ չի պատահել, սովորական նախընտրական եռուզեռ է, մարդիկ համագումարներ են անում, դաշինքներ են կնքում, ցուցակներ են կազմում, շտաբի պետեր են նշանակվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակացույց է սահմանում ու կանոններ մշակում և այլն:

Երկուշաբթի խորհրդարանում իրականացրին արտահերթ ընտրությունների անցկացման սցենարի երրորդ գործողությունը: Երկրորդ անգամ առաջադրվեց և մերժվեց վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությունը: Ազգային ժողովը ցրվեց, բայց կշարունակի իրականացնել իր լիազորությունները մինչև ընտրությունները: Նախագահ Արմեն Սարգսյանն էլ տեղնուտեղը ստորագրեց 2021 թ. հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը:

Անցած  շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ ընտրություններին կմասնակցի նաև ՀԱԿ-ը, որի ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը: Հիշեցնենք, որ առաջին նախագահի՝ երկրորդ և երրորդ նախագահների հետ դաշինք կազմելու առաջարկները վերջիններիս կողմից մերժվեցին: Փաստորեն այս ընտրություններում մրցելու են Հայաստանի նախկին երեք ղեկավարները և ներկայիս ղեկավարը:

Նրանք ձեռքի հետ նաև հայտարարություններ են տարածում երկրի սահմաններին ստեղծված իրավիճակի հետ և կարծում են, որ ստեղծված  իրավիճակում միակ փրկությունը արտահերթ ընտրություններում հաղթելն է: Թե մինչև այդ ընտրությունները ինչ կմնա Հայաստանից, կարծես այնքան էլ կարևոր չէ:

Ինչո՞ւ է դեսպանը հասկանում ադրբեջանցիներին և չի հասկանում հայերին
«Ես
եղել եմ այստեղ կոնֆլիկտի ժամանակՊետք է նշեմ այն անհավանական հույզերը՝ կապված Ադրբեջանի հաղթանակի հետ, ես խոսել եմ շատ ադրբեջանցիների հետ և շատ լավ եմ հասկանում նրանց»,- ասել է BBC-ին Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը՝ հավելով, որ Լոնդոնում կգերադասեին տեսնել բազմազգ խաղաղապահ ուժեր, ոչ թե միայն ռուսական:

Շաբաթ օրն էլ իր ֆեյսբուքյան էջում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը զետեղեց Հովհաննես Շիրազի հայտնի «Էսքպրոմտը» հայերեն և ֆրանսերեն՝ ակնհայտորեն ցույց տալով, որ մեզ չի հասկանում: Կարծես ուզում է հարցնել՝ եթե ասում եք, որ թշնամու դեմ ելնում եք ձեր լեռների պես և հավերժ եք ձեր լեռների պես, ապա ինչո՞ւ չեք պաշտպանում ձեր լեռները, ինչի՞ եք սպասում, ձեր կործանմա՞նը, Հայաստանի  վերջնական հանձնմա՞նը:

Բրիտանացի դեսպանը հասկանում է ադրբեջանցիների անհավանական զգացմունքները, իսկ ֆրանսիացի դեսպանը չի հասկանում հայերի անհավանական անզգայությունը, այլ կերպ ասած՝ էշացած վիճակը:

Համավարակը

Շաբաթվա սկզբին կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 219008-ի, շաբաթվա վերջին՝ 220860-ի, այսինքն՝ 1852-ով ավելի, քան նախորդ շաբաթ: Փաստորեն օրական վարակվել է միջինը մոտ 250 մարդ: Նոր վարակակիրների թիվը շարունակում է նվազել: Ամենից քիչ նոր վարակվածներ, ինչպես ամեն շաբաթ,  հայտնաբերվել են երկուշաբթի՝ 83 մարդ, ամենից շատ՝ չորեքշաբթի՝ 354:

Մի շաբաթվա ընթացքում բուն կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 89-ով՝ հասնելով 4323-ի: Շաբաթվա վերջի տվյալներով՝ 1060 վարակված մարդու մահվան պատճառը համարվել է այլ հիվանդությունը (շաբաթվա ընթացքում՝ 21), ըստ այդմ՝ մինչ օրս կոնորավիրուսով վարակվածների մահացության թիվը հասել է 5383-ի:

Հայաստան անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Այլ հոդվածներ հեղինակից

Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սերուցքն է կնքելու դատավճիռդ. ԵՊՀ դասախոսը՝ Փաշինյանին
«Դավաճաննե՛ր, հեռացե՛ք». մարզպետի խմբին վռնդել են Զոլաքարից
ԵԽԽՎ զեկուցողին հայտնի է՝ քանի ականի վերաբերյալ է քարտեզ հանձնվել Ադրբեջանին
G7-ի երկրները Ռուսաստանին ճանաչել են որպես Դոնբասի հակամարտության կողմ
«Ակնկալում եմ, որ մեր գիտակցությունը կնպաստի անցնցում հաղթահարելու այս ոչ հասարակ ժամանակաշրջանը». Բակո Սահակյան
Եղեգնաձորի բնակիչը հարվածել է բարեկամին, վերջինիս մահացել է. ՔԿ
Ադրբեջանական ջոկատայինները գնդակահարել են 300 վարձկանների՝ Ֆիզուլիի մոտ. «Wargonzo»
Եթե Ղարաբաղը չկորցներ իր սուբյեկտայնությունը, պատերազմն այսպիսի ավարտ չէր ունենա
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների գլխավոր ուղղություններից մեկն է
110 սոճի և 94 բարդի էին ապօրինի հատել․ Աշոցքի ոստիկանների բացահայտումը
Մակրոնն ու Ջոնսոնը վիճել են
Հունիսի 11-ից 14-ը բացահայտվել է հանցագործության 111 դեպք
«Կորեայի ձորում» «Ford Transit»-ը հայտնվել է գետի մեջ. փրկարարները դուրս են բերել
«Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ Փաշինյանին
Էջմիածնի բնակիչները Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին վանկարկումներով ու երկինք բաց թողնված աղավնիներով
Պեկինն ակնկալում է, որ Վաշինգտոնը լիովին կվերացնի հակաիրանական պատժամիջոցները
Անցկացվում է Լազարյան ակումբի ժողովը. ուղիղ
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ. իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիան
Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանի և մոր հուզիչ հանդիպումը. տեսանյութ
Հունիսին ռուս զբոսաշրջիկների համար ամենացանկալի 10 ուղղությունների մեջ Հայաստանն առաջին տեղում է
Արցախի ներքին գործերի նախարարի հրամանով ՌԴ ԱԻՆ մի խումբ ծառայողներ պարգևների են արժանացել
Լուսադեմին Ասկերանի Խաչմախ գյուղում հրդեհ է բռնկվել. մարմանը մասնակցել են նաև բնակիչները
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռի արձագանքը
ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջը
Ավելին
Ավելին