f

Անկախ

Քննարկվել են Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մշակմանն առնչվող հարցեր


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարությունը» ծրագրի շրջանակներում անցկացված «Սոցիալական և շրջակա միջավայրի նկատառումներին հասցեագրված ուղղությունների բացահայտումը» թեմայով առցանց աշխատաժողովին։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նշված ռազմավարությունը ՀՀ կառավարությունը մշակում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։ Այս համատեքստում արդեն իսկ տեղի են ունեցել տարբեր ոլորտներին առնչվող մի շարք քննարկումներ։ Հերթական առցանց հանդիպումը նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնելու բնապահպանական, սոցիալական, գենդերային այն խնդիրներին, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրերի իրականացման տարբեր փուլերում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ճանապարհային ոլորտում իրականացվող ծրագրերում մեծապես կարևորվում են բնապահպանական, սոցիալական խնդիրները։ «Նշված հարցերում մեր փորձառությունն ու գիտելիքները հիմնված են տարբեր վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում դոնոր կազմակերպությունների կիրառած քաղաքականությունների վրա։ Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մեջ այս հիմնախնդիրները պետք է իրենց ուրույն տեղը գտնեն։ Ժամանակն է, որ մենք միջազգային արդի մոտեցումներով նայենք այս խնդիրներին և պատշաճ գնահատական տանք դրանց ճանապարհաշինության ոլորտում»,- ասել է տիկին Ղալեչյանը։

Քննարկմանն ընդգծվել է, որ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ Ասիական զարգացման բանկի հետ առկա է համագործակցության մեծ փորձ, և ԱԶԲ կողմից հայ մասնագետների համար կազմակերպվել են բազմաթիվ վերապատրաստումներ սոցիալական, բնապահպանական, անվտանգության ոլորտներում։

Աշխատաժողովի ընթացքում ԱԶԲ տրանսպորտի բաժնի ավագ մասնագետ Թոմաս Հերցը, ԱԶԲ խորհրդատուների խմբի բնապահպանական անվտանգության գծով մասնագետ Էնդրյու Թեյլորը,  ԱԶԲ խորհրդատուների խմբի սոցիալական և գենդերային մասնագետ Մանոշի Միտրան խոսել են սոցիալական, բնապահպանական, գենդերային երաշխիքների կարևորության, ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրների և դրանց լուծման տարբերակների, երաշխիքներն ապահովելու համար անհրաժեշտ աշխատանքային, իրավական, ինստիտուցիոնալ, ընթացակարգային և գործանական փոփոխությունների մասին։

Աշխատաժողովին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական և գենդերային հարցերի տեղական փորձագետներ։

Հայաստան ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Բայդենը ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ դռնփակ ռեժիմով  քննարկելու  է  Պուտինին
«Ձեր թիմում էլ ե՞ն կարծում, որ Դուք հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեք»․ Հարց՝ Փաշինյանին
Վերջին 1-1,5 ամսում ոստիկանապետը հարյուրավորների պարգևատրել է զենքով
՛՛Հրապարակ՛՛․ Սյունիքի մարզպետարանում տեռորի են ենթարկում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հաստատությունների ղեկավարությանը
Ստեփանակերտի պանթեոնն է. ըստ չհաստատված տվյալների, Արցախի զոհերի թիվը մոտենում է 1800-ի
Գերությունից վերադարձած 15 տղաներից մեկն ինձ պատմել է, որ անցել են դժոխքի միջով․ Զոհրաբյան
Բաղդադում ԱՄՆ զինված ուժերի ավիաբազան ԱԹՍ-ների կողմից հարձակման է ենթարկվել
Հունիսի 15-ին Ադրբեջան է այցելելու Պակիստանի ՌՕՈւ պատվիրակությունը
Փաշինյանը ծնող է հայհոյել Գասպարյանին, սպառնացել է, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը
Սերժ Սարգսյան. Անկլավների հարց երբևէ չի քննարկվել
ԱԱԾ-ն դիմել է ինձ և խնդրել՝ աջակցել իրենց, ես պատրաստակամություն եմ հայտնել օժանդակել մեր ԱԱԾ-ին, սա է ամբողջը. Արարատ Միրզոյանը՝ իր՝ Թուրքիայի գործակալ լինելու մասին
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի հայտարարությունը՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ
ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. ՄԻՊ
Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սերուցքն է կնքելու դատավճիռդ. ԵՊՀ դասախոսը՝ Փաշինյանին
«Դավաճաննե՛ր, հեռացե՛ք». մարզպետի խմբին վռնդել են Զոլաքարից
ԵԽԽՎ զեկուցողին հայտնի է՝ քանի ականի վերաբերյալ է քարտեզ հանձնվել Ադրբեջանին
G7-ի երկրները Ռուսաստանին ճանաչել են որպես Դոնբասի հակամարտության կողմ
«Ակնկալում եմ, որ մեր գիտակցությունը կնպաստի անցնցում հաղթահարելու այս ոչ հասարակ ժամանակաշրջանը». Բակո Սահակյան
Եղեգնաձորի բնակիչը հարվածել է բարեկամին, վերջինիս մահացել է. ՔԿ
Ադրբեջանական ջոկատայինները գնդակահարել են 300 վարձկանների՝ Ֆիզուլիի մոտ. «Wargonzo»
Եթե Ղարաբաղը չկորցներ իր սուբյեկտայնությունը, պատերազմն այսպիսի ավարտ չէր ունենա
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների գլխավոր ուղղություններից մեկն է
110 սոճի և 94 բարդի էին ապօրինի հատել․ Աշոցքի ոստիկանների բացահայտումը
Ավելին
Ավելին