f

Անկախ

Եթե այդքան համարձակություն ունեք, կարող եմ ուղեկցել սահման` իմ ծննդավայր, ադրբեջանցիների նկատմամբ Ձեր ագրեսիան ցուցաբերեք․ Թագուհի Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին


Երեկ իմ գործընկերներից Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ինձ և, անցնելով բոլոր թույլատրելի սահմանները, վիրավորական արտահայտություններ է արել իմ հասցեին։ Այս մասին  ԱԺ նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խոսել է անկախ պատգամավորների հեղինակած մի նախագծի մասին՝ նշելով, թե օգնել է նախագծում խմբագրական աշխատանքներ է կատարել։ «Այն նախագիծը, որի մասին խոսում է Վլադիմիր Վարդանյանը, Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու մասին է՝ գերիներին չվերադարձնելու հարցով։ Ես ենթադրում էի, որ նախագիծը պետք է աներ իշխող խմբակցությունը, բայց չի արել, անկախ պատգամավորներով ենք ներկայացրել»,-ասաց նա՝ անընդունելի համարելով խմբագրական աշխատանքը «երեսով տալը»։

«Ներողություն, Դուք որևէ մեկի նկատմամբ մեծահոգություն չեք ցուցաբերում, ընդամենը կատարում եք Ձեր պարտականությունները, որի համար վճարվում եք։ Ես էլ՝ որպես հարկատու, Ձեզ վճարում եմ դրա համար, և պարտավոր եք կատարել այն  աշխատանքը, ինչի համար կոչված եք ԱԺ-ում։ Նույն Վլադիմիր Վարդանյանն ուզում էր դառնալ այդ նախագծի համահեղինակ, ինչին մենք դեմ ենք եղել։ Եթե անցնում է գծեր, թող մտածի, որ ասելու շատ բան կա»,-ասաց նա, ապա հավելեց․

«Եթե Վարդանյանն այդ նախագծի վրա աշխատանքը մատուցում է որպես բարեգթություն մեզ համար, ապա կարող էր ասել՝ վճարովի ծառայություն է, մենք էլ կմտածեինք՝ այդ ծառայությունից օգտվու՞մ ենք, թե՞ ոչ։ Եթե այդքան համարձակություն ունեք, կարող եմ ուղեկցել սահման, իմ ծննդավայր, եկեք, ադրբեջանցիների հետ Ձեր ագրեսիան ցուցաբերեք»,-եզրափակեց Թագուհի Թովմասյանը։

Հայաստան Թագուհի Թովմասյան

Այլ հոդվածներ հեղինակից

Տղերքն ընկել էին շրջափակման մեջ, առաջին մեքենայի խոցվելուց հետո իջել էին «Ուռալներից», մի քանի ժամ հերոսաբար ու անհավասար կռվիվ տվել թուրք հատուկջոկատայինների դեմ
Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ՄԻՊ
Բիլ Գեյթսը պաշտոնապես ամուսնալուծվել է
Samsung  ընկերությունը  որոշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրել
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն.ԱԻՊԾ
Արշակ Կարապետյանը նախարարի պարտականություններն ստանձնում է չափազանց բարդ իրավիճակում.Փաշինյան
Այդ ջոկատը մեկնե՞լ է Արցախ, եթե՝ ոչ, Տավուշի սահմա՞նն է պաշտպանել,եթե այո,ապա մարզի ո՞ր տարածաշրջանի առաջնագիծն է պաշտպանել, ո՞ր ժամկետում, քանի՞ օր
Առանձնացված տեղ՝ այնպես են շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել
Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
ՀՀ իշխանությունները ցանկանում են հայերին վերածել գլուխներն ավազի մեջ մտցրած ջայլամների․․
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, շուտով քաղաքական նոր հոսանք է առաջանալու․ Գեղամ Նազարյան
Վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարման վերականգնումը
Ժամանակը ցույց կտա՝ չագուչն ում գլխին կջարդվի․ Վահե Հակոբյան
ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ
ԱԺ փոխխոսնակի թեկնածուն փորձեց բացատրել՝ ինչպես է դարձել ռազմական գործողությունների մասնակից դրանց ավարտից հետո
Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Փաշինյանը վենդետաներ է իրականացնում նրանց նկատմամբ, ումից այդ «Սյունյաց բարեւը» ստացել է. Ռուստամյան
ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան
ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրգործ է հարուցվել
"Հրապարակ՛՛․Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ,կփոխվի՞ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Ավելին
Ավելին