f

Անկախ

Երվանդ Մկրտչյան․ «Նպատակս օլիմպիական վարկանիշ նվաճելն է»


Վերջերս Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացավ Հայաստանի աթլետիկայի առաջնությունը։ Առաջնությունը վարկանիշային էր Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի համար։ Թեև մարզիկներին չհաջողվեց նորմա լրացնել, սակայն նրանք լիահույս են, որ կարող են դա անել արտագնա մրցաշարերում։
Անկախի հետ զրույցում 1500 մ վազքատարածության հաղթող Երվանդ Մկրտչյանը խոսում է  տեղական մրցաշարերում իր ելույթների և օլիմպիական վարանիշ ձեռք բերելու նպատակի մասին։  


Շնորհավորում ենք  Հայաստանում լավագունը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Պատրաստվել էի շատ լավ, մարզավիճակիցս գոհ եմ։ Արդյունքը տեսանելի էր։ Նպատակս օլիմպիական խաղերի վարկանշ ձեռքբերելն է։ Հայաստանի առաջնությունում թեև չհաջողվեց, սակայն վարանիշից այնքան էլ հեռու չեմ, միջազգային մրցումներում հուսամ ավելի հաջող։
Մարզումները կարևոր են, սակայն ուժերն իրապես գնահատելու առումով առավել կարևոր են մրցումները։ Նախատեսածից ավելի լավ հանդես եկա թե՛ առաջնությունում, թե՛ Գառնիկ Ղուկասյանի անվան հուշամրցաշարում․ սպասելքիներս արդարացվեցին (3.48, 8)։ Հույս ունեմ, որ առաջիկայում կհաջողվի վարկանիշ նվաճել։


-Տեղական մրցաշարերի կազմակերպվածության մասին ի՞նչ կասեք։
- Բավական լավ, բարձր մակարդակով էին կազմաերպված մրցումները՝ հաշվի առնելով 1 տարի դադարը։ Մարզիկները լավ պատրաստված էին, բավական լավ արդյունքներ ցույց տվեցին․ նկատելի էր, որ մրցումները սպասված էին։ Որքան շատ են մեկնարկները, այնքան ավելի գոհացուցիչ են արդյունքները։ Երբ մրցումենրը քիչ  են լինում, արդյունքներն էլ ավելի համեստ են լինում։


-Առաջիկա ծրագրերից կխոսեք։
- Առաջիկայում կայանալու է Եվրոպայի թիմային առաջնությունուը, հանդես կգամ 3000 մ վազքատարածությունում, որն օլիմպիական չէ։ Դրանից հետո կկայանա Բալկանյան երկրների առաջնությունը, Փոքր պետությունների Եվրոպայի առաջնությունը Սան Մարինոյում։ Տեղական մրցումները կարևոր էին, շարունակում եմ ինտենսիվ մարզումներս, քանի որ վստահություն եմ ձեռք բերել ուժերիս նկատմամբ։ Ամեն ինչ անելու եմ առաջիկա մրցումներում ավելի լավ հանդես գալու համար։ Գիտեմ, որ կարող եմ, անհնարին բան չկա։ Նպատակս օլիմպիական վարկանիշ նվաճելն է․ մարզչիս՝ Գրիգոր Բարսեղյանի հետ մեծ սպասումներ ունենք։ Աստված տա, այդ բաղձալի պահը իրականանա։
 

Սպորտ աթլետիկա Երվանդ Մկրտչյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
Հրապարակվել է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք. ուղիղ
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը
Միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի ժառանգությունը
ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալը հավաք-խորհրդակցություն է անցկացրել
Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում
Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նոր պետ է նշանակել
«Հուսով ենք` ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ». Լավրով
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին
32-րդ ամառային Օլիմպիական խաղեր․Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
Երկրորդ եռամսյակում կտրուկ ավելացել են լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը. զեկույց
Եթե այս կարծիքի հեղինակը հետևեր դատախազության լրահոսին, կիմանար․ Գոռ Աբրահամյան
Սպառնացել էին մորթել նրան ու վերացնել ընտանիքը. Ինչ էր տեղի ունեցել Իջեւանի բնակարաններից մեկում
Հադրութի մանկապարտեզը վերաբացվել է Ստեփանակերտում. նախագահի խորհրդական
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 55 կարգապահական տույժեր
Հայտնաբերվել է ևս 4 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սերջիո Մատարելլային
Երթևեկության կազմակերպման փոփոխություն. ոստիկանություն
Արմավիրի մարզում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի
Այսօր հանդիպել եմ list.am-ի, crowdstar-ի ու epic!-ի հիմնադիր ու իմ հին ծանոթ Սուրեն Մարկոսյանին. Վահան Քերոբյան
Ավելին
Ավելին