f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Թեև փոքր է մեր երկիրը, բայց ուժեղ մարդիկ են այստեղ բնակվում»


Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի, Եվրոպայի չեմպիոն,  գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը մշտապես հանդես է գալիս հետաքրքիր և տպավորիչ մտահղացումներով՝ աշխարհին պատմելով հայի ուժի և կարողություների մասին։

Մայսի 29-ին Երևանի Շահումյան հրապարակում  Յուրի Սաքունը, ճկույթին ամրացնելով   10 կգ կշռով ծանրաքարն ու քաշելով 12 մետրանոց 13 տոննա քաշ ունեցող ավտոբուսը, նոր ռեկորդ սահմանեց՝ այն նվիրելով մերօրյա հերոսին՝ հայ զինվորն։

Անկախի հետ զրույցում Յուրին նշում է, որ պետք է ջանք ու եռանդ չխնայել և միշտ բարձր պահել հայ զինվորի ոգին։

-Շնորհավորում ենք, հերթական անգամ հանդես եկաք տպավորիչ ռեկորդոի գրանցմամբ։

-Շնորհակալ եմ։  Այս  ռեկորդին պատրաստվել էի շուրջ 6 ամիս։ Աշխատանքի անցնելով Եվրասիա միջազգային համալսարանում՝ կոլեգաներիս հետ որոշեցինք մջոցառում կազմակերպել և այն նվիրել հայ զնվորին։

Տրամադրությունս շատ բարձր էր, քանի որ ռեկորդից մեկ օր առաջ եղբայրս՝ Արթուր Սաքունցը, ով զինվոր է և  ծառայում է հայոց բանակում համաշխարհային ռեկորդ սահմանեց զորամասում՝  ատամներով քաշելով  5 զինվորական մեքենա։ Ես էլ  մարտական տրամադրված մոտեցա ռեկորդին։ Ամեն ինչ շատ լավ անցավ։

-Ռեկորդի գրանցման օրերը հատու՞կ եք ընտրում։

-Հայտ էի ներկայացրել քաղաքապետարան , որպեսզի մայիս 28-ին կամ 29-ին թույլատրեն  Հանրապետության կամ Շահումյան հրապարակում։ Քաղաքապետարանը մայիսը 29-ին թույլ տվեց։ Օրն այնքան էլ կարևոր չէր, քանի որ ցանկացած պարագայում այս ռեկորդը նվիրելու էի մեր զինվորներին։ Հարկավոր է ամեն ինչ անել, միշտ  նրանց կողքին լինել, որ մարտական ոգին բարձր պահենք։

-Ի՞նչ տվեց Ձեզ այս ռեկորդի սահմանումը։

-Ամեն նոր ռեկորդ  մի նպատակի համար է։ Սա արեցի նրա համար, որ զինվորի  կողքին լինեմ, ոգևորեմ, վերջին դժվար ու բարդ իրավիճակներից հետո։ Հետպատերազմական շրջանում պետք է հավատով լցված շարժվենք առաջ ու ոչ մի պարագայում չընկճվենք։

Յուրաքանչյուր ռեկորդ սահմանելիս, առաջին հերթին, երբ գինեսի ռեկորդների հանձնաժողով եմ ուղարկում իմ տեսաձայնագրությունները, 7-8 պետություններ, որտեղ կան ռեկորդների գրանցման համաշխարհային ասոցիացիաներ, իմ տվյալներում ամեն տեղ նշում եմ հայազգի, Հայաստանը ներկայացնող մարզիկ։ Դա ինձ համար շատ կարևոր է։ Յուրաքանչյուրս պետք է լումա ունենանք, Հայաստանն իր ուժով ներկայացնենք աշխարհին, որ մարդիկ տեսնեն՝ թեև փոքր է մեր երկիրը, բայց ուժեղ մարդիկ են  այստեղ բնակվում։

 

 

Յուրի Սաքունց ռեկորդ հարցազրույց խմբագրի ընտրանի Սպորտ

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանի նախագահն ընդունեց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ալիեւի հայտարարություններին
2021թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել
Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. շտապօգնության մեքենան բարձրացել է դիրքեր. գյուղապետ
ՄԵՆՔ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. 3 վիրավոր ունենք. ՊՆ
«տավուշցիք սաղ պաշտոններն իրանցով են արել, եկել լցվել են Երևան», միանգամից կթռնեք դեմքներին չէ՞, կասեք՝ էս ինչ ես ասում, էս ինչ պառակտում ես մտցնում...
Ապուշ եմ, որ նման վերաբերումունքի պայմաններում դեռ ինձ հայ եմ համարում ու շարունակում էդ ողորմելիանոց, բանդիտանոց, հանցագործանոցի հարցերով գրել ու անհանգստանալ
Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
Հրապարակվել է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք. ուղիղ
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը
Միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի ժառանգությունը
ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալը հավաք-խորհրդակցություն է անցկացրել
Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում
Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նոր պետ է նշանակել
«Հուսով ենք` ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ». Լավրով
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին
32-րդ ամառային Օլիմպիական խաղեր․Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
Երկրորդ եռամսյակում կտրուկ ավելացել են լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը. զեկույց
Եթե այս կարծիքի հեղինակը հետևեր դատախազության լրահոսին, կիմանար․ Գոռ Աբրահամյան
Ավելին
Ավելին