f

Անկախ

Սև ծովում հայտնաբերված գազի պաշարները կարող են բավարարել Թուրքիայի պահանջը 12 տարի շարունակ


Սև ծովում հայտնաբերված բնական գազի պաշարները, որոնց ծավալը նոր հայտնագործությունների շնորհիվ աճել է մինչեւ 540 միլիարդ խորանարդ մետր, 12 տարի ընդունակ են բավարարել Թուրքիայի ներքին պահանջարկը: Նման կարծիք է հայտնել Wood Mackenzie միջազգային խորհրդատվական ընկերության գլխավոր վերլուծաբան Էշլի Շերմանը:

Նա նշել է, որ երբ Թուրքիան Սև ծովում հայտնաբերեց 405 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ, Wood Mackenzie կանխատեսեց, որ մոտ ապագայում երկրի պաշարները կաճեն:

Ըստ Շերմանի՝ Թուրքիայի ռազմավարական նպատակներից մեկը պետք է լինի բնական գազի պաշարների ավելացումը:

«Իշխանությունները հայտարարել են 2023 թվականին արդյունահանում սկսելու մտադրության մասին, ինչը բավականին հավակնոտ է թվում»,- ասել է նա:

Շերմանը հավելել է, որ Սաքարիայի հանքավայրը հայտնաբերելուց հետո ակնհայտ դարձավ, որ Սև ծովում Անկարայի հաջողությունը ամրապնդել է նրա դիրքերը Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի հետ բանակցություններում, որոնցից Թուրքիան այժմ գազ է ներմուծում խողովակաշարերով:

«Թուրքիան հնարավորություն ունի ավելի ճկունություն ձեռք բերելու ավելի ցածր գների, ավելի փոքր ծավալների և նոր պայմանագրերի հարցերում: Կարելի է նույնիսկ ասել, որ դա Թուրքիայի համար հաղթաթուղթ կդառնա երկարաժամկետ պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում, որի ժամկետը լրանում է»,- ասել է վերլուծաբանը:

Ավելի վաղ՝ հունիսի 4-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սևւ ծովում 135 միլիարդ խորանարդ մետր պաշարով  գազի նոր հանքավայր հայտնաբերելու մասին: Այսպիսով՝ Սեւ ծովում Թուրքիայի կողմից հայտնաբերված բնական գազի պաշարների ընդհանուր ծավալը հասել է 540 միլիարդ խորանարդ մետրի:

Թուրքիա Աշխարհում Սև ծով Ռեջեփ Թայիփ Էրդողան

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը. կան զոհեր
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է նշանակել փոխվարչապետ և վեց նախարարներ. Անունները հայտնի են
Լիտվայի սահմանային անցակետերը լի են միգրանտներով
Թուրքիայի նախագահականի պաշտոնյան կոչ է արել վերջ դնել սոցցանցերում «Օգնի՛ր Թուրքիային» արշավին
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Իզմիրլյանի անվան մանկատուն. Ի՞նչ խնդիրներ են գրանցվել
Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր․ Իշխան Սաղաթելյան
Pfizer և Moderna ընկերությունները բարձրացնում են պատվաստանյութի գները
ՔՊ. Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք
Սակրավորները պայթյուններ են նախատեսում Արցախի բոլոր շրջաններում
«Ժամանակն է` Արևմուտքը հստակ ճանապարհային քարտեզ սահմանի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար». Ուկրաինայի ԱԳ նախարար
Միացյալ Նահանգները խնդրել է 24 ռուս դիվանագետի մինչև սեպտեմբերի 3-ը լքել երկիրը
Խամենեին Ռայիսիին հաստատել է Իրանի նախագահի պաշտոնում
«Հայաստան» - «Պատիվ ունեմ» ազնիվ համագործակցության օրինակ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Ես կհորդորեմ պարոն Սիմոնյանին ԱԺ աշխատակազմին տալ պարգևավճար, ոչ մեզ. Ռուբինյան
Պետական շահերի պաշտպանության 289 ուսումնասիրություն, ներկայացված 127 միջնորդագիր. Լոռու մարզի դատախազություն
Մարտակերտի շրջանում խոշոր ՀԷԿ կկառուցվի. Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով և հասել 7 տոկոսի
Ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17.5 հա տարածքում բռնկված հրդեհները
Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով պարգևավճարների մասին հարցին, ստել է․ Ռոբերտ Հայրապետյան
Աժ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է մի մարդ, ով իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանի թեկնածության մասին
Վանաձորի թիվ 7 դպրոցի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի․ ըստ նախնական տեղեկության՝ նա վրաերթի է ենթարկվել սեփական ավտոմեքենայով. Shamshyan.com
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում
«Արարատը» ջախջախեց «Նոային», «Սևանը» հաղթեց «Վանին»
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ուսումնական դաշտում մշակել են ժամանակակից մարտական գործողությունների մարտավարությունը
Ավելին
Ավելին