f

Անկախ

Բնապահպանական աղետ Թուրքիայում. Ծովային լորձը ծածկել է Մարմարա ծովի ափերը և սպառնում է Սև ծովին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է անել բոլոր հնարավորը, որպեսզի լուծի ծովային լորձի խնդիրը. ջրիմուռների լորձը, որն Ստամբուլի մոտ ծածկել է Մարմարա ծովի ափերը։ Այդ մասին գրում է BBC-ն։ Ֆիտոպլանկտոնի շագանակագույն լորձի հաստ շերտը սպառնում է ծովային օրգանիզմների կյանքին և խանգարում ձկնորսությանը։

Առաջին անգամ Թուրքիայում այդ ֆենոմենը գրանցվել է 2007 թվականին։ Այդ ժամանակ այն նկատվել էր նաև Հունաստանում։ Սակայն Մարմարա ծովի ափերին լորձի ներկայիս տարածումն ամենամասշտաբայինն է պատմության մեջ:

Էրդողանը հայտարարել է, որ լորձն սպառնում է նաև Սև ծովի էկոհամակարգին։ «Ես հույս ունեմ, որ մենք կփրկենք մեր ծովերն այդ աղետից, որը կապված է լորձի հետ։ Ես վախենում եմ, որ այն կտարածվի նաև Սև ծովում… դա մեծ խնդիր կլինի։ Պետք է անմիջապես գործել»,- նշել է Թուրքիայի նախագահը։ 

Նա կոչ է արել հետաքննել երևույթի պատճառները՝ այն կապելով դեպի ծով կոյուղու արտահոսքի և ջրի բարձրացող ջերմաստիճանի հետ։ Թուրքական կառավարությունը արդեն իսկ 300 հոգուց բաղկացած խումբ է ուղարկել, որը պետք է ուսումնասիրի իրավիճակը։ 

Ծովային լորձը բնության երևույթ է, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ֆիտոպլանկտոնի կենսազանգվածը, բարձր ջերմաստիճանի և ծովի աղտոտվածության պատճառով, չափից շատ է աճում։ Փորձագետների խոսքերով՝ վերջին 40 տարիներին այդ խնդիրը ավելի սուր է դարձել։ Մարմարա ծովում նավերը ստիպված լողում են լորձի հաստ շերտի միջով։ Որոշ ձկնորսանավեր չեն կարող ծով դուրս գալ, քանի որ դրանց շարժիչներն ու ցանցերը խրվում են լորձի մեջ ։ Քանի որ ծովի մակերևույթը պատված է լորձով, թթվածնի բացակայության պատճառով ձկներն ու ծովային աշխարհի մյուս ներկայացուցիչները զանգվածաբար սատկում են։

Թուրք փորձագետները Agence France-Presse- ին հայտնել են, որ ցեխը առկա է ոչ միայն ծովի մակերևույթում, այլ տարածվում է 25-30 մետր խորության վրա:

BBC- ին տված հարցազրույցում Թուրքիայի ծովային հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Բայրամ Օզթյուրքը ասում է, որ լորձի խնդիրը չի վերանա, քանի դեռ իշխանությունները ավելի շատ ներդրումներ չեն կատարել Ստամբուլից կեղտաջրերի մաքրման ծրագրի մեջ:

«Լորձի գերաճը սպառնում է ծովային տարբեր օրգանիզմների, այդ թվում ՝ ոստրեներին, միդիաներին և ծովաստղերին: Սա իսկական աղետ է», - ասում է փորձագետը:

Թուրք գիտնականների կարծիքով, Դանուբից հարևան Սև ծով մտնող վնասակար արտանետումները լրացուցիչ բեռ են ստեղծում նաև Մարմարա ծովի էկոլոգիայի համար:

Թուրքիա Մարմարա ծով Սև ծով Աշխարհում Էկոլոգիա

Այլ հոդվածներ հեղինակից

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը որի վրա կան կրակոցի հետքեր
Օգոստոսի 1-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 2-ին՝ առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ
Դավթաշենի կամրջից նետված տղամարդը 32 տարեկան էր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Գեղարքունիքում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է, նրա քույրը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Թալիբները   կրկին հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ -ի գրասենյակի վրա
Քադաֆիի որդին հայտարարել է Լիբիայի միասնությունը վերականգնելու ծրագրերի մասին
Էրդողանը չի բացառել, որ անտառային հրդեհները կարող էին հրկիզման պատճառով  առաջանալ
Վրաստանում բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 807 նոր դեպք  է հաստատվել
Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը
Հայկ Մարությանի կարգադրությամբ դպրոցներից մեկում աուդիտ կանցկացվի
Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն․ Էրդողանը՝ Թուրքիայի հրդեհների մասին
Վրաստանը աշխարհում 9-րդն է՝ կորոնավիրուսի վարակի թվով
Հայտնաբերվել է 25-ամյա երիտասարդին կրակած անձը․ ոստիկանություն
Սևանա լճից դուրս են հանել 11-ամյա ջրահեղձվող քաղաքացուն
Լուրերը, որոնք երեկ շրջանառվել են, որևէ աղերս չունեն իրականության հետ․ Արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ Դատախազության հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Սևանում փրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվող 11-ամյա երեխային
Միգրանտները կազմում են աշխարհում մարդկանց առևտրի զոհերի ավելի քան կեսը. ՄԱԿ գլխավոր քարտուղար
Տեղի համայնքապետարանը՝ պատերազմի ժամանակ անասունների կորուստ ունեցողներին
Նշված հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
Ռուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով
Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել
ԵՄ-ն Վրաստանին սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը
Ավելին
Ավելին