f

Անկախ

«Ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին


Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին։

«Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին, եւ ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանել՝ հաշվի առնելով, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկվում, եւ պիտի ասեին՝ այդ ամբողջ ինֆորմացիան պահում են եւ այլն։ Նա «ղալաթ է անում», եթե նման բան է ասում, դուք տեսել եք, թե ինչպես է ասում՝ եթե-ներով։ Ես հիմա իրան ասում եմ, եթե ինքը արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր արտահայտեր։ Այսինքն ինչի՞ մասին է խոսքը։  Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»,- ասաց երրորդ նախագահը:

Նրա խոսքով՝ արդեն երեք տարի է՝ ամբողջ ԱԱԾ-ն իր ենթակայության տակ է. «Այսօր իր պապաները, ովքեր իրեն օգնել են, հիմա էլ սատարում են, հնարավորություն ունեն աշխարհի ցանկացած ծայրում որեւէ փաստ հայտնաբերել։ Այ եթե հայտնաբերեն, ես կլինեմ այս երկրի վերջին մարդը։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հիմար-հիմար խոսում էին մեկ Բադենի մասին՝ չհասկանալով հանդերձ, որ Բադեն քաղաքում կազինոն 19-րդ դարում է եղել, եւ այնտեղ դա ավելի շատ թանգարան է, քան խաղատուն։ Բացի իմ ընկերներից, հարյուրավոր մարդիկ են վկա, որ ես ոչ թե կազինո, այլ կազինոյի փողոցից եմ խուսափել, շրջանցել եմ միշտ։ Իսկ Բադենը առողջարանային, մշակութային քաղաք է, որտեղ հնարավորություն ունես ծանոթանալու մշակութային գոհարների հետ, լինի դա երաժշտություն, թե նկարչություն, որվեստի բոլոր տեսակներից ամեն տարի լավագույն փառատոններն են անցկացվում։ Իրենք իրենց չափով են մտածում, իրենց պետք չի շփվել այդպիսի մշակույթի հետ, որովհետեւ նրանք սրտխառնոց կզգան, իրենց մակարդակի ցածրությունն ու տափակությունը կզգան։ Իսկ ինչ վերաբերում է Մոնակոյին, ես վերջին 15 տարին չեմ եղել Մոնակոյում ընդհանրապես, իսկ դա ամենահեշտն է ճշտել, թող ճշտեն՝ երբ եմ ես եղել այնտեղ։ Իրենք են անբարոյականը»։

Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ հայտարարությունները հեքիաթի են նման. «Նորից եմ կրկնում՝ 24 ժամ, իրենք այդ հեքիաթները վաղուց են կրկնում՝ ինքը, իրեն քծնողները, իրենց այդ թայֆան, նույնիսկ եվրոպական ամբիոններից են այդ մասին հայտարարել։ Պատկերացնո՞ւմ եք՝ Եվրոխորհրդարանում դրա մասին հայտարարել են, ես ի՞նչ պետք է անեի, պետք է այնտե՞ղ արդարանայի կամ գայի այստե՞ղ արդարանայի։ Ես հիմա ազատ մարդ եմ եւ իրեն ասում եմ՝ թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց՝ մորթելու եմ»։

Սերժ Սարգսյան Նիկոլ Փաշինյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստան Տեսանյութ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Արցախն ա հայկական պետականության, հայ ժողովրդի իրական կերպարի մարմնացումը
Ադրբեջանի նախագահն ընդունեց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ալիեւի հայտարարություններին
2021թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել
Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. շտապօգնության մեքենան բարձրացել է դիրքեր. գյուղապետ
ՄԵՆՔ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. 3 վիրավոր ունենք. ՊՆ
«տավուշցիք սաղ պաշտոններն իրանցով են արել, եկել լցվել են Երևան», միանգամից կթռնեք դեմքներին չէ՞, կասեք՝ էս ինչ ես ասում, էս ինչ պառակտում ես մտցնում...
Ապուշ եմ, որ նման վերաբերումունքի պայմաններում դեռ ինձ հայ եմ համարում ու շարունակում էդ ողորմելիանոց, բանդիտանոց, հանցագործանոցի հարցերով գրել ու անհանգստանալ
Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
Հրապարակվել է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք. ուղիղ
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը
Միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի ժառանգությունը
ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալը հավաք-խորհրդակցություն է անցկացրել
Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում
Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նոր պետ է նշանակել
«Հուսով ենք` ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ». Լավրով
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին
32-րդ ամառային Օլիմպիական խաղեր․Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
Երկրորդ եռամսյակում կտրուկ ավելացել են լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը. զեկույց
Ավելին
Ավելին