f

Անկախ

Մեղրիով միջանցքը դեպի Թուրքիա նշանակում է Հայաստանի աշխարհաքաղաքական ինքնասպանություն. Սարգիս Ծատուրյան


ИА Реалист-ի գլխավոր խմբագիրը խոսում է ՀԱՊԿ-ի անգործության, Կրեմլի ադրբեջանամետ դիրքորոշման և Հարավային Կովկասում Իրանի նոր դերի մասին:

Այն հարցին, թե Հայաստան ադրբեջանցիների ներխուժումից և ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմելուց 20 օր հետո էլ ինչու որևէ արձագանք չկա, քաղաքագետը պատասխանում է, որ Բաքուն այս սադրանքը համաձայնեցրել է Մոսկվայի, Անկարայի, Երուսաղեմի և Լոնդոնի հետ, քանի որ այդ մայրաքաղաքներն ունեն սեփական շարժառիթները:

Ադրբեջանի դրդապատճառը ակնհայտ է. պետք է հարկադրել Հայաստանին նոր  տարածքային զիջումների, տվյալ դեպքում՝ Սյունիքում, և ստիպել, որ Հայաստանը թույլ տա Մեղրիով դեպի Նախիջևան և այնուհետև Թուրքիա տանող միջանցք բացել: Դա, ըստ Ծատուրյանի, բավական վտանգավոր է ոչ միայն Հայաստանի ազգային շահերի, այլև Արցախի ապագայի հարցի տեսանկյունից, քանի որ եթե ստորագրվի Ադրբեջանի հետ սահմանագծումը, ապա ինքնաբերաբար դե ֆակտո Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախի միջազգային-իրավական կարգավիճակը մինչև հիմա ճանաչված չէ թե՛ Հայաստանի, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների կողմից:  Սա է Ալիևի շարժառիթը, որը շատ հստակ է:

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա, ըստ քաղաքագետի, նրա շարժառիթը նույնպես տեսանելի է. հնարավորինս մեծ թվով թեմաներ ստեղծել ամերիկացիների հետ առևտրում: Օրինակ՝ պատահական չէ, որ իրադարձությունների ամենաթեժ պահերից մեկը Սյունիքում համընկավ Լավրովի և Բլինկենի հանդիպման հետ, որի ընթացքում քննարկվեց նաև Արցախի հարցը: Մյուս թեժ պահը սպասվում է հունիսի 16-ին, երբ կհանդիպեն Պուտինն ու Բայդենը, և Ալիևն այդ ժամանակ նոր սադրանքներ կձեռնարկի, որպեսզի լուրջ նյութ լինի խոսակցության համար, քանի որ ուրիշ լուրջ, առարկայական թեմա չկա: Ուստի Մոսկվան, ինչպես համոզված է քաղաքագետը, կփորձի հայկական թեման որքան հնարավոր է թանկ ծախել:

Ինչ վերաբերում թուրքերին, ապա նրանց շարժառիթները նույնպես ակնհայտ են: Էրդողանը մեծ ներքին դժվարություններ ունի, բացի այդ, ամերիկացիներին ձեռնտու է նրա թուլացումը, այժմ նրանք աշխատում են Թուրքիայի այն ուժերի հետ, որոնք թուլացնում են Էրդողանին:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այս դեպքում իրավիճակը շատ հետաքրքիր է: Զրուցակիցը հիշեցնում է, որ  ադրբեջանցիների զինված սանդրանքը Սյունիքում ճիշտ և ճիշտ օրերով համընկավ Իսրայելի օպերացիայի հետ Գազայում: Նման զուգադիպությունները պատահական չեն լինում: Նաթանյահուն հասկանում էր, որ Իրանը կարող է ներգրավվել Գազայի իրադարձություններում: Ուստի ադրբեջանցիների սադրանքը Սյունիքում հրացանի փող էր՝ ուղղված ոչ միայն հայրերի դեմ, այլև առաջին հերթին Իրանի դեմ: Հայաստանի ղեկավարությունն էլ խստագույնս հետևում էր Բաքվի և Մոսկվայի հետ պայմանավորվածություններին:

Քաղաքագետը ցավով ու ափսոսանքով է նշում այս հանգամանքը, որին չէր ուզենա  հավատալ, բայց առկա փաստերը այլ ենթադրության տեղ չեն թողնում: Այն փաստը, որ ոչ մի կրակոց  չի եղել ադրբեջանցիների դեմ, որոշ հատվածներում զինվորները լքել են հենակետերը, որոշ հատվածներում ընդհանրապես հենակետեր չեն եղել, խոսում է այն մասին, որ ամեն ինչ նախապես պայմանավորված է եղել, և Հայաստանը եղել է  այդ սադրանքի մասնակիցը ընդդեմ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերին, այլև ընդդեմ Իրանին, Եվրոպային, Չինաստանին և իհարկե ՄիացյալՆահանգներին:

Այն հարցին ի պատասխան, թե արդյոք ներկայումս  Մոսկվան շահագրգռված է ներգրավելու Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կամ պատժել Փաշինյանին, արդյոք վերջին իրադարձությունները պայմանավորված են նաև այդ հանգամանքներով, քաղաքագետը նախ շեշտում է, որ Ռուսաստանին ամենից առաջ հետաքրքրում են սեփական շահերը: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին, ապա Մոսկվան ՀԱՊԿ-ի անգործությամբ արժեզրկում և բացառում է ընդհանրապես հետխորհրդային տարածքում ամեն տեսակ ինտեգրացիոն գործընթացները: Եվ Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է և չի ձգտում ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ՀԱՊԿ, որովհետև դրանք ֆեյք կազմակերպություններ են, դրանք իրենց տակ ոչինչ չունեն: Եվ դրա մեղքը իհարկե Մոսկվայինն է, որը չի փորձում դրանց տակ բովանդակություն դնել:

Ինչ  վերաբերում է Փաշինյանին պատժելու շարժառիթին, ապա չկա նման նպատակ: Փաշինյանը խստորեն հետևում է այն ցուցումներին, որոնք գալիս են Մոսկվայից: Ուստի Մոսկվայի տրամաբանությունը զուտ անհատական բնույթ ունի:

Բայց շատ կարևոր է հասկանալ այն աշխարհաքաղաքական համատեքստը, որում հայտնվել են Հայաստանը և Արցախը: 32 տարի առաջ, Ադրբեջանում հայերի ջարդերից հետո քաղաքագետի զրուցակիցներից մեկը հանդիպել է Խորհրդային Միությունում Չինաստանի դեսպանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ: «Եթե Խորհրդային Միությունը Մեղրիի միջանցքը հանձնի Թուրքիային ու Ադրբեջանին,- ասել է չինացին,- մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի չունենա, որովհետև կարճ ժամանակ անց թուրքերը կլինեն արդեն Չինական պարիսպի մոտ»: Եվ այսօր, ըստ քաղաքագետի, տեղի է ունենում հենց այն, ինչ կանխատեսել է այդ իմաստուն չինացին: Սակայն այն, ինչ տեղի է ունենում այժմ, ուղղված են նրան, որ խափանվեն այն լոգիստիկ նախագծերը, որոնք ծրագրել է Չինաստը Իրանի հետ միությամբ, այդ թվում և Հայաստանի տարածքով:  Իրանը ազատվում է պատժամիջոցներից, նա հստակ մտադրություն ունի երկաթուղի կառուցել Հայաստանով դեպի Վրաստան, ամրապնդել իր հարաբերությունները Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ, ինչը կխափանեն ենթադրյալ միջանցի ստեղծած պայմանները: Հետևաբար Մեղրիի միջանցքը Հայաստանի համար հավասար է աշխարհաքաղաքական ինքնասպանության: Պատահական չէ, որ Իրանի տասը գեներալները այցելեցին Երևան և երկրի ղեկավարությանը հստակ ասացին, որ եթե Հայաստանը հանձնի Մեղրիի միջանցքը, ապա իրավիճակին կմիջամտեն իրենք և կանեն այն, ինչ ձեռնտու է իրենց:

Հայաստանի ղեկավարությունը կեղծավորություն է անում, երբ ասում է, թե թույլ չի տա Մեղրիի միջանցը, քանի որ այնուհետև ասում է, որ պետք է վերականգնեն Խորհրդային Միության ժամանակների երկաթուղիները: Ո՞ւմ են ապուշի տեղ դնում: Միության ժամանակ չկար հաղորդակցություն Թուրքիայի հետ: Իսկ հիմա Ադրբեջանն ունի երկաթուղի Թուրքիայի հետ: Խոսքը միանգամայն տարբեր իրավիճակների մասին է: Այն ժամանակ առկա հաղորդակցությունը չէր սպառնում ո՛չ Սյունիքին, ո՛չ Իրանին: Իսկ հիմա, երբ վաճառքի են հանվում հետխորհրդային տարածքները, միանգամայն այլ իրավիճակ է: Հայաստանի ղեկավարությունն ունի թշնամի Ադրբեջան, թշնամի Թուրքիա, անհասկանալի դաշնակից Ռուսաստան և այս ծանրագույն իրավիճակում պատրաստ է ոչնչացնել Իրանի հետ հարաբերությունների մնացորդները: Դա խելագարություն է, և դրան պետք է վերջ դրվի:

Ի՞նչ է անում Իրանը, որ հայտարարել է, թե Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է:

Քաղաքագետը պնդում է, որ Իրանի ղեկավարությունը շատ ավելի է շահագրգռված Հայաստանի տարածքային ամբողջականությամբ, քան Հայաստանի ղեկավարությունը: Իրանը հյուսիսային՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին մեծ զորք է տեղակայել, ամենահամեստ հաշվումներով՝ ավելի քան 80 հազար: Իրանը և Չինաստանը կանեն ամեն ինչ, որպեսզի այդ միջանցքը չկայանա, պնդում է քաղաքագետը՝ հիմնավորելով  դա ներկայիս բեռնափոխադրումների վիճակագրական տվյալներով: Բացի այդ, նրա կարծիքով, եթե Ադրբեջանը Արևմուտքից չմիջամտելու երաշխիքներ ստանար, ապա վաղուց արդեն ռազմական ճանապարհով գրաված կլիներ Սյունիքը: Մյուս կողմից Իրանի և Չինաստանի սպառնալիքը: Ուստի այն պնդումները, թե Հայաստանն անելանելի վիճակում է Սյունիքի հարցում խաբեություն և հիմարություն է:

Հայաստանը ոչ մի կերպ սահմանագծման որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրի մինչև Արցախի կարգավիճակի որոշումը: Կարգավիճակը, հետո նոր մնացած հարցերը: Սա պետք է լինի, ըստ քաղաքագետի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների հիմքը:

Ո՞ւմ վրա է խաղագումար դնում Մոսկվան ներկայիս արտահերթ ընտրություններում: Ծատուրյանի խորին համոզմամբ, Մոսկվան պաշտպանում է Փաշինյանին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ են խոսում Մոսկվայում: Մոսկվան լիովին վերահսկում է Երևանի իրավիճակը, թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը, իսկ հայ հասարակության համար սա ստեղծում է շինծու ընտրության իրավիճակ: Այսինքն՝ Հայաստանի հասարակությանը հարկադրում են «ընտրություն անել կոկա-կոլայի և ֆանտայի միջև»: Քաղաքական դաշտը Հայաստանում իսպառ ամայացած է, այն պատկանում է օլիգարխներին, որոնք այս կամ այն կերպ կապված են Մոսկվայի հետ: Ով էլ որ հաղթի Հայաստանում, կլինի Մոսկվայի լիակատար հսկողության տակ:

Մանրամասն տեսանյութում

 

Աշխարհում Հայաստան Արցախյան հիմնախնդիր արտաքին քաղաքականություն

Այլ հոդվածներ հեղինակից

Ապուշ եմ, որ նման վերաբերումունքի պայմաններում դեռ ինձ հայ եմ համարում ու շարունակում էդ ողորմելիանոց, բանդիտանոց, հանցագործանոցի հարցերով գրել ու անհանգստանալ
Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
Հրապարակվել է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք. ուղիղ
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը
Միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի ժառանգությունը
ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալը հավաք-խորհրդակցություն է անցկացրել
Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում
Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նոր պետ է նշանակել
«Հուսով ենք` ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ». Լավրով
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին
32-րդ ամառային Օլիմպիական խաղեր․Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
Երկրորդ եռամսյակում կտրուկ ավելացել են լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը. զեկույց
Եթե այս կարծիքի հեղինակը հետևեր դատախազության լրահոսին, կիմանար․ Գոռ Աբրահամյան
Սպառնացել էին մորթել նրան ու վերացնել ընտանիքը. Ինչ էր տեղի ունեցել Իջեւանի բնակարաններից մեկում
Հադրութի մանկապարտեզը վերաբացվել է Ստեփանակերտում. նախագահի խորհրդական
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 55 կարգապահական տույժեր
Հայտնաբերվել է ևս 4 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սերջիո Մատարելլային
Երթևեկության կազմակերպման փոփոխություն. ոստիկանություն
Արմավիրի մարզում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի
Ավելին
Ավելին