f

Անկախ

Ֆրանսիան և ԱՄՆ-ն ստիպում են Ռուսաստանին խոսել Արցախի կարգավիճակի մասին


Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն անհրաժեշտ է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, իսկ այժմ արժի շեշտը դնել տարածաշրջան խաղաղ կյանքը վերադարձնելու վրա: Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում:

«Դա պետք է վերջնականապես համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք տվյալ փուլում հավանաբար չպետք է խառնեն կարգավիճակի խնդիրը, այլ աջակցեն վստահության միջոցների ամրապնդմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, այն բանին, որ հայերը և ադրբեջանցիները սկսեն ապրել միասին անվտանգության և տնտեսական բարեկեցության պայմաններում: Եվ այդ ժամանակ, ես վստահեցնում եմ ձեզ, երկու-երեք տարի անց, եթե մենք նման կյանք ապահովենք, բոլոր հարցերը, կապված կարգավիճակի հետ, շատ ավելի հեշտ կլուծվեն»,- բացատրել է իր դիրքորոշումը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:

Реалист գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի մոտեցումը Արցախի կարգավիճակի հարցի լուծմանը.

«Իրո՞ք, Սերգեյ Վիկտորովիչ: Ռուսական դիվանագիտությունն արդեն յոթերորդ տարին է, ինչ փորձում է համոզել աշխարհին, որ Ղրիմի ռուսներն ինքնորոշվել են և դուրս եկել Ուկրաինայի կազմից օրինական հիմքերով, իսկ Արցախի հայերին, որոնք դեռ 1991 թ. դեկտեմբերի 10-ին են քվեարկել հանրաքվեում իրենց անկախության համար, համաձայն ԽՍՀՄ սահմանադրության բոլոր դրույթներին, դուք առաջարկում եք ուշադրությունը չսևեռե՞լ կարգավիճակի վրա:

Եթե դուք պայքարում եք ազգերի իրավասուբյեկտության սկզբունքի համար, որի վրա է կառուցված այսօր ՄԱԿ-ը, ապա բարի եղեք հետևողական մնալ բոլոր դեպքերում: Չի կարելի մի դեպքում պահանջել աշխարհի առաջադեմ վերաբերմունք սեփական ազգային սպասումներին, իսկ մի այլ դեպքում ներողամտորեն  դուռ բացել մինիսուլթանության՝ հայկական ազգային-ազատագրական պայքարի արդյունքների վերանայման ռեակցիոն փորձերի համար:

Արցախի ճանաչումը կոնֆլիկտի գլխավոր հարցն է: Առանաց ճանաչման հարցը երբեք չի կարգավորվի:

Ֆրանսիան և ԱՄՆ-ն ստիպում են ՌԴ ԱԳՆ-ին խոսել Արցախի կարգավիճակի մասին: Ես հասկանում եմ, որ այդ հետևողականությունը լարում է ձեր ռազմավարական գործընկերներին Բաքվում և Անկարայում, բայց ժամանակն է վերջ տալ այդ մեկ դարպասով խաղին»:

Հունիսի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարներ Ժան-Իվ լը Դրիանի և Հայկո Մաասի հետ: Նրանք քննարկել են Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղի շուրջը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրադրությունը  Բալկանյան թերակղզում:

Աղբյուրը՝ realtribune.ru

 

Աշխարհում Հայաստան Արցախի հիմնախնդիր Սերգեյ Լավրով Սարգիս Ծատուրյան

Այլ հոդվածներ հեղինակից

Արցախն ա հայկական պետականության, հայ ժողովրդի իրական կերպարի մարմնացումը
Ադրբեջանի նախագահն ընդունեց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ալիեւի հայտարարություններին
2021թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել
Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. շտապօգնության մեքենան բարձրացել է դիրքեր. գյուղապետ
ՄԵՆՔ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. 3 վիրավոր ունենք. ՊՆ
«տավուշցիք սաղ պաշտոններն իրանցով են արել, եկել լցվել են Երևան», միանգամից կթռնեք դեմքներին չէ՞, կասեք՝ էս ինչ ես ասում, էս ինչ պառակտում ես մտցնում...
Ապուշ եմ, որ նման վերաբերումունքի պայմաններում դեռ ինձ հայ եմ համարում ու շարունակում էդ ողորմելիանոց, բանդիտանոց, հանցագործանոցի հարցերով գրել ու անհանգստանալ
Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
Հրապարակվել է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք. ուղիղ
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը
Միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի ժառանգությունը
ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալը հավաք-խորհրդակցություն է անցկացրել
Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում
Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նոր պետ է նշանակել
«Հուսով ենք` ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ». Լավրով
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին
32-րդ ամառային Օլիմպիական խաղեր․Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
Երկրորդ եռամսյակում կտրուկ ավելացել են լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը. զեկույց
Ավելին
Ավելին