f

Անկախ

Ինչո՞ւ Երևանի և Բաքվի հակամարտությունում պարտվողը կարող է դառնալ Ռուսաստանը


Լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Ռուսաստանի՝ խնդիրը լուծելու փորձերը հիշեցնում են պայմանավորված ֆուտբոլային խաղ, որում երկու թիմն էլ խաղում են մրցավարի դեմ:

Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքներով Ռուսաստանը մտցրեց խաղաղապահ զորք այդ տարածաշրջան, այսինքն՝ ուժեղացրեց իր դիրքերը Անդրկովկասի ամենախնդրահարույց կետերից մեկում: Բայց փաստացի կապիտուլյացիա ստորագրած Նիկոլ Փաշինյանի վրա հույս դնելը, որը նույնիսկ իշխանության գալուց հետո էլ հակառուսական ոստյուններ էր անում, կարող է Մոսկվայի գլխին չար կատակ խաղալ:

Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի իշխանությունների սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Հայաստանում արևմտամետ ուժերի ամրապնդմանը և հայ հասարակության ռուսամետ հատվածի դժգոհությանն ու թուլացմանը: Դա իր հերթին կարող է հարցականի տակ դնել նաև Ղարաբաղում ռուսական խաղաղապահների գտնվելու նպատակահարմարությունը:

Այսպիսով, ի՞նչ է տեղի ունենում Անդրկովկասում և ինչպես է դա ազդում Ռուսաստանի դիրքերի վրա:

Ամեն ինչ սկսվեց սրացումից տեղեկատվական  հարթությունում: Ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց իր ծրագրերը՝ կապված այսպես կոչված «զանգեզուրյան» կամ «սյունիքյան» միջանցքի հետ (Իրանի հետ սահմանակից տարածք Հայաստանի ծայր հարավում, որտեղ խորհրդային ժամանակներում երկաթուղի և ավտոճանապարհ է եղել՝ միացնելով Ադրբեջանի հիմնական տարածքը  իր անկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հարնրապետության հետ):

Ալիևի հայտարարությունը շատ կտրուկ էր անգամ իր նախորդ արտահայտությունների համեմատ, մանավանդ շատ հեռուն գնաց Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: 

«Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը, ուզում է դա Հայաստանը, թե ոչ: Եթե ուզենա, ապա ավելի հեշտ կլուծենք, չի ուզենա՝ ուժով կլուծենք: Այնպես, ինչպես մինչև և պատերազմի ընթացքում էլ ասում էի, որ նրանք պետք է հոժար կամքով չքվեն մեր հողերից, կամ մենք նրանց կքշենք ուժով: Այդպես էլ եղավ: Նույնը կլինի նաև Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը,- հայտարարեց Ալիևը:- Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը մեզանից խլել են 101 տարի առաջ»:

Ալիևի խոսքը նշանակում էր ուղղակի ռազմական սպառնալիք Հայաստանին, որը ՀԱՊԿ անդամ է, քանի որ Սյունիքի մարզը, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ինքնիշխան տարածք է:

Ալիևն առաջին անգամ չէ, որ հայտարարում է Սյունիքի մարզի հավակնությունների մասին: Մինչ այդ նա հայտարարել է, որ Ադրբեջանի պատմական տարածք է ոչ միայն Զանգեզուրը, այլև Երևանը և Սևանա լիճը: Սակայն պատմական հավակնությունները ուժային մեթոդներով լուծելու սպառնալիքը հնչեց առաջին անգամ:

Արձագանքը Ալիևի հայտարարությանը բավական զուսպ էր: Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը կձեռնարկի «բոլոր անհրաժեշտ միջոցները իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»: Հայաստանի վարաչապետ Նիկոլ Փաշինյանը Ալիևի խոսքին արձագանքեց միայն հաջորդ օրը՝ նրա արտահայտությունը որակելով «սադրիչ և հակասական»:

Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես զուսպ արձագանքեց Ալիևի սպառնալիքներին, թեպետ նրա հայտարարությունը սպառնում էր այն տարածաշրջանի խաղաղությանը, որի երաշխավորն է հանդես եկել Ռուսաստանը: Միայն երեք օր անց ՝ ապրիլի 23-ին, ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան կոչ արեց կողմերին «ձեռնպահ մնալ ռևանշիստական և ռազմական հռետորաբանությունից, ինչը կարող է կրկին տարածաշրջանը հասցնել պատերազմի աստիճանին»: Այստեղ կարևոր է նկատել, որ Զախարովան իր հայտարարությունում դիմում էր երկու կողմերին, թեև Հայաստանի պաշտոնական իշխանությունները  որևէ ռևանշիստական հայտարարություն չէին արել:

Առանցքային իրադարձությունները Սյունիքի շուրջը ծավալվեցին մայիսին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելեց Երևան մայիսի 5-6-ը, իսկ 10-11-ը՝ Բաքու: Այցերի ձևաչափը ընդգծված չեզոք էր: Այդ մասին է վկայում նաև այցերի հավասար տևողությունը երկու երկրներում, ինչպես նաև հարցերի ձևաչափը մամլո ասուլիսներում, երբ յուրաքանչյուր կողմի լրագրողները տալիս էին հավասար թվով հարցեր:

Բայց Բաքվից Լավրովի մեկնելու հենց հաջորդ օրը  զանգեզուրյան միջանցքի շուրջ հակամարտությունը տեղեկատվական հարթությունից անցավ իրական հարթություն:

Մայիսի 12-ին նախ Սյունիքի մարզի քաղաքապետարանը, այնուհետև Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեցին, որ ադրբեջանցի զինվորների մի խումբ ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և մի քանի կիլոմետր խորացել:

Մայիսի 13-ին Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացրեց համանման իրադարձության մասին Գեղարքունի մարզում՝ Վարդենիս քաղքի մոտ՝ Սոթքի ոսկու հանքավայրի շրջանում, որը պատերազմի ավարտից և Քելբաջարի շրջանը Ադրբեջանին հանձնելուց հետո կիսվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Նույն օրը Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ի պատասխան անմիջապես արվեց կազմակերպության հայտարարությունը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ն «ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջանների իրադրության զարգացմանը»:

Այստեղ կարևոր է նկատել, որ ՀԱՊԿ-ի կարծիքով՝  միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում:

Մայիսի 13-ին Ադրբեջանը հայտարարեց, որ որևէ սահմանի խախտում չի եղել, այլ Ադրբեջանը գործել է իր տարածքների սահմաններում: Ըստ նախարարության գնահատականի՝ երկրի զինվորականները դիրքավորվում են «Հայաստանի հետ սահմանակից Լաչինի և Քելբաջարի շրջաններում, որոնք բարդ լեռնային և կլիմայական պայմաններ ունեն»:

Նախարարությունը խորհուրդ էր տալիս հայ քաղաքական և զինվորական շրջանակներին «խուճապի մեջ չընկնել, ընդունել որպես իրականություն միջպետական սահմանային կարգը Ադրբեջանի Զանգելանի, Ղուբաթլուի, Լաչինի և Քելբաջարի շրջանների երկայնքով և անհիմն չխորացնել իրավիճակը տարածաշրջանում»:

Հաջորդ օրը արտասովոր իրադարձություն տեղի ունեցավ: Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով, որը սահմանում է համատեղ խորհրդատվությունների մեխանիզմ «անվտանգության սպառնալիք ծագելու դեպքում»:

Հայաստանում շատ փորձագետներ էին հարց տալիս, թե ինչու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի որոշել դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, որը նախատեսում է այն իրավիճակը, երբ մասնակից պետություններից որևէ մեկը ենթարկվում է ագրեսիայի՝ «անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման»: Չէ՞ որ, եթե ամեն ինչ այնպես է, ինչպես հայտարարում է պաշտոնական Երևանը, ապա միջադեպը համապատասխանում է այդ հոդվածին: Իսկ այդ 4-րդ հոդվածի համաձայն՝ ՀԱՊԿ անդամները ագրեսիայի ենթարկված պետության խնդրանքով «անհապաղ նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում, ներառյալ՝ ռազմական»:

Այստեղ անհրաժեշտ է հիշել 2020 թվականի իրադարձությունները, երբ Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանին փոխհրաձգություններ սկսվեցին հրանոթների և անօդաչունի օգտագործմամբ:  Այն ժամանակ նույնպես լուրեր էին տարածվում, որ Փաշինյանը մտադիր է դիմել ՀԱՊԿ, սակայն նա սահմանափակվեց սոսկ որևէ արձագանքի չպարտավորեցնող իրազեկմամբ կազմակերպությանը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավճակի մասին:

Փորձագետները նման վարքագիծը բացատրում էին նրանով, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ՀԱՊԿ-ն պատի վիճակում է, քանի որ ՀԱՊԿ-ի մեջ մտնող երկու երկիր՝ Ղազախստանը և Ղրղզստանը, մտնում են նաև Թուրքիայի կազմակերպած Թուրքական խորհրդի մեջ, որը լիովին պաշտպանում է Ադրբեջանին:

Եվ եթե 2020 թ. Փաշինյանը չէր համարձակվում դիմել ՀԱՊԿ (կամ նրան հասկացրել էին չանել դա), ապա այսօրվա իրավիճակում նա որոշեց դիմել՝ չնայած ՀԱՊԿ-ում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կապակցությամբ որոշում ընդունելու դժվարությանը:

Մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ տեղում լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղակայվել, իսկ ողջամիտ ժամկետում խաղաղ կարգավորման բացակայության դեպքում ՀՀ զինված ուժերը իրավունք են վերապահում իրենց հարցը լուծելու այլ միջոցներով, այդ թվում՝ ուժային:

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հայ զինծառայող սպանվեց: Իսկ մայիսի 27-ին վեց հոգուց բաղկացած հայ զինվորների խումբը Ադրբեջանի կողմից գերեվարվեց:

Մայիսի 28-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց արդեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին իր զինծառայողի վիրավորվելու մասին և մեղադրեց Հայաստանին սադրանքի մեջ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ իր տարածքում մոտ 1000 Ադրբեջանի զինծառայող է գտնվում:

Ինչպե՞ս են իրավիճակն օգտագործում Ռուսաստանի դեմ

Ադրբեջանի սադրանքը և հարձակմանը Հայաստանի իշխանությունների համարժեք պատասխանի բացակայությունը հակառուսական օրակարգ է բորբոքում:

Այսպես, մայիսի 14-ին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որ բազմիցս է հակառուսական հայտարարություններ արել, հայտարարեց, որ «Ռուսաստանը Հայաստանի հետ վարվում է ինչպես սերիական կամ սեքսուալ հանցագործ»: Բաբաջանյանը պնդում է, որ Ռուսաստանը կարող է հանցակից լինել իրադրությանը, որ ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին:

Բաբաջանյանի հայտարարությունը ճիշտ և ճիշտ համընկավ Փաշինյանի ելույթի հետ, որը հաղորդեց իր հեռախոսազրույցի մասին Ֆրանսիայի նախագահի հետ: Փաշինյանի խոսքով՝ Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը ռազմական աջակցություն ցույց տալու հարցի լուծման ջանքերին ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում և հարցը մտցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ: Նրա կարծիքով՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ ՀԱՊԿ-ն չեն պաշտպանի Հայաստանին, և Հայաստանը «պետք է պատրաստակամություն հայտնի համագործակցելու ուժի այն  կենտրոնների հետ, որոնք արդեն առաջարկել են ռազմական օգնություն»:

Մայիսի 17-ին փաշինյանամետ «Իրազեկ քաղաքացիների միության» համակարգող Դանիել Իոանիսյանը հայտարարեց ՀԱՊԿ-ի անգործունակության մասին և մեղադրեց մասնակից երկրներին այն բանի համար, որ նրանցից ոչ մեկը չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները, չի պահանջել հետ քաշել զորքերը և չի հայտարարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամության մասին:

Մայիսի 25-ին՝ անմիջապես հայ զինվորի զոհվելուց հետո, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ «ՀԱՊԿ-ն պարտավոր է առաքելություն ուղարկել կոնֆլիկտի գոտի կամ, տվյալ դեպքում, տվյալ պետության տարածք, որպեսզի կարողանա գնահատական տալ»: «Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ն կուղարկի առաքելություն»,- ասաց նա:

Գրիգորյանը ընդգծեց նաև, որ հայ կապավորի զոհվելը պետք է արագացնի այդ գործընթացը ՀԱՊԿ-ի կողմից: Նա նաև հնարավոր համարեց Հայաստանի դիմելը ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածով, բայց հունիսի 9-ի տվյսլներով դեռ դիմում չկա:

Նա հայտնեց նաև, որ Հայաստանը դիտարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հարցը:

«Չենք բացառում, որ կգնանք այդ ուղիով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները և հայ-ռուսական զորքերի համատեղ խմբավորման պայմանագրերը բավարար չեն այդ խնդրի լուծման համար»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին:

Մայիսի 27-ին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ավելացրեց, որ հասարակությունը և ինքն անձամբ ավելի օպերատիվ գործողություններ էին սպասում ՀԱՊԿ-ից, և հնարավոր է, որ կազմակերպության դանդաղկոտությունը հանգեցրեց նման իրավիճակի և ծավալումների:

Նույն օրը՝ մայիսի 27-ին, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սահմանի իրավիճակի կարգավորման պլանը: Նրա առաջարկով «երկու կողմերի զինված ստորաբաժանումներն արագ և հայելային հեռանում են սահմանից ու վերադառնում մշտական տեղաբաշխման վայրերը, իսկ սահմանի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ ՌԴ-ից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ երկրներից»:

Այդ հայտարարությունը լրացնում է Ֆրանսիայի՝ տարածաշրջանի իրավիճակում ակտիվ մասնակցության հավակնությունները:

Ի վերջո ի՞նչ ունի Ռուսաստանն Անդրկովկասում    

Հայաստանի պաշտոնական իշխանությունները դիմում են ՀԱՊԿ մի հոդվածով, որը նախատեսում է սոսկ մասնակից պետությունների համատեղ խորհրդատվություններ: ՀԱՊԿ-ում խորհրդատվություններն անցկացվում են, կազմակերպությունը հայտարարություններ է անում կոնֆլիկտի խաղաղ լուծման անհրաժեշտության մասին:

Սակայն Հայաստանում իշխող խմբակցության ներկայացուցիչները և իշխանամերձ հասարակական գործիչները սկսում են հիստերիա բորբոքել կազմակերպության դանդաղկոտության և իրական օգնության բացակայության վերաբերյալ: Չնայած հենց Հայաստանը չի օգտագործել այն հոդվածով դիմելու հնարավորությունը, որը նախատեսում է անհապաղ ռազմական օգնություն:

Պաշտոնական իշխանությունների հակառուսական հատվածը՝ հանձին  Նիկոլ Փաշինյանի և հակառուսական կարծեցյալ անկախ ընդդիմությունը նվագում են չորս ձեռքով Ռուսաստանի դեմ:

Ադրբեջանն իր խաղն է խաղում, նրան ձեռնտու են թե՛ ՀԱՊԿ-ի պատային իրավիճակը, թե՛ ներհայկական դժգոհությունը կազմակերպությունից ու ռուսական խաղաղապահներից: Այդ ամենը նա կարող է օգտագործել որպես փաստարկ կոնֆլիկտի կարգավորման գործում Թուրքիայի ավելի խոր մասնակցության և Լեռնային Ղարաբաղից ու Հայաստանից Ռուսաստանի դուրսմղման համար:

Ռուսաստանն էլ, որպես Լեռնային Ղարաբաղում հրադադարի երաշխավոր, Հայաստանի տարածքում ադրբեջանական զինվորականների գտնվելու և սահմանային միջադեպերի շարունակության ամեն օրվա հետ կորցնում է այն երկրի քաղաքական միավորները և հեղինակությունը, որն իրոք կարող է խաղաղություն երաշխավորել:

Մնացած բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ Հայաստանի պաշտոնական իշխանությունները, բացահայտ կամ քողարկված հակառուսական խաղ են խաղում:

Դենիս Յակովենչուկ

Աղբյուրը՝ ИА Красная Весна

 

 

 

Աշխարհում Հայաստան Ադրբեջան Ռուսաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
Հրապարակվել է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք. ուղիղ
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը
Միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի ժառանգությունը
ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալը հավաք-խորհրդակցություն է անցկացրել
Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում
Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նոր պետ է նշանակել
«Հուսով ենք` ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ». Լավրով
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին
32-րդ ամառային Օլիմպիական խաղեր․Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
Երկրորդ եռամսյակում կտրուկ ավելացել են լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը. զեկույց
Եթե այս կարծիքի հեղինակը հետևեր դատախազության լրահոսին, կիմանար․ Գոռ Աբրահամյան
Սպառնացել էին մորթել նրան ու վերացնել ընտանիքը. Ինչ էր տեղի ունեցել Իջեւանի բնակարաններից մեկում
Հադրութի մանկապարտեզը վերաբացվել է Ստեփանակերտում. նախագահի խորհրդական
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 55 կարգապահական տույժեր
Հայտնաբերվել է ևս 4 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սերջիո Մատարելլային
Երթևեկության կազմակերպման փոփոխություն. ոստիկանություն
Արմավիրի մարզում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի
Այսօր հանդիպել եմ list.am-ի, crowdstar-ի ու epic!-ի հիմնադիր ու իմ հին ծանոթ Սուրեն Մարկոսյանին. Վահան Քերոբյան
Ավելին
Ավելին