f

Անկախ

Հայաստանը կործանման տանող բազում կուսակցություններ ընտրարշավում


Բանավեճը հանրայինի եթերում մղձավանջ էր, կարծես թուրք֊բրիտանական֊ամերիկյան ագենտերը հայ են գրվել, որ կործանեն Հայաստանը. Ինքնիշխան Հայաստան, Եվրոպական կուսակցություն, Ազգային֊Ժողովրդավարական բևեռ, Բաբջանյան֊Շիրինյան դաշինք ո՞րը բաց թողեցի, մի հանգի ասում են՝ Հայաստանը Ռուաստանի գաղութ է, պատերազմը Ռուաստանն է կազմակերպել, հայ գերիները Բաքվում Կրեմլի պատանդներն են, Հայաստանը պետք է ԵԱՏՄ֊ից ու ՀԱՊԿ֊ից դուրս գա գնա դեպի ԵՄ, ՆԱՏՕ, ԱՄՆ֊ի հետ դաշնակցել, ռուսներին հանենք, Մակրոնը խոստացել է զորք բերել, պատւմությունից հակառուսական տգիտություներ են դուրս տալիս։

Ու էս բոլորի դեմ կռիվ է տալիս մի հոգի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Արման Աբովյանը՝ Ռուսաստանը հեռացնելով տարածաշրջանից, դուք Թուրքիային եք բերում, ինչ է պանթուրանական ծրագի՞ր եք իրականացնում, հիշեք թե գերիներին ով է վերադարձրել, ռուսական զինվորական Մուրադովը ռուսական ինքնաթիռով։ Այ թե ինչպես կարող ես Օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կուսակցության կողմը լինես, երբ դիմացը երկիր կործանող կուսակցություններ են հավաքված։

Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը ռուսական խաղաղապահներն են, Հայաստանը թուրքական ներխուժումից պահում են ռուսական սահմանպահները, Թուրքիան առիթ հենց եղավ եղբայրական հռչակած Սիրիա մտավ, բա Հայաստան ինչ հավեսով կմտնի՝ անունը դնելով քրդական բանվորկան կուսակցության դեմ հակատեռորիստական գործողություն։ Եվ ո՞ւմ ձեռքով է բացում Թուրքիան Հայաստանի դարպասը։ ՀԱՅԵՐԻ։ Մի փոքր բանականություն, անվտանգության պատկերացում ունենաս, պարզ չի՞ որ Հայաստանի ու Արցախի գլխին մեծ սպառնալիք է Ռուասաստանը հեռացնելն ու երկիրը փռելը Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ, պարզ չի՞ որ դրանով հայ ժողովրդին ցեղասպանության առաջ են կանգնեցնում, պարզ չի՞ որ միայն թուրք֊բրիտնա֊ամերիկյան վերնախավերն են շահագրգռված Ռուսական ռազմական ներկայությունը հեռացնել տարածշրջանից և Ռուսաստանի շուրջ ՆԱՏՕ֊ական օղակը՝ ի դեմս Թուրքիայի սեղմել, ուրեմն ովքե՞ր են այս կուսակցություների հետևը կանգնած։ Ուկրաինայի ու Վրաստանի գլխին տեսանք ինչ բերեցին, Ուկրաինան մտցրեցին եղբայրասպան պատերազմի մեջ, բայց նրանց գոնե ինչ որ խոստումներ էին տվել՝ ՆԱՏՕ մտնելու, խաբեցի՞ն։ Հայաստանի այս կուսակցությունները այնքան ողորմելի են, որ նույնիսկ առանց խոստումի են ծառայում ՆԱՏՕ֊ին։ Պարզ է, այս կուսակցությունները ԱԺ չեն անցնելու, սակայն արդեն մեծ սպառնալիք են, արդեն այս քարոզարշավին հակառուսական բազմաձայն անսամբլ են, որ ինչ որ մասսայի ուղեղի վրա կազդեն։ Այս հակառուսական ուժերն էին որ 2018–ին հեղափոխություն արեցին ու պատերազմ բերեցին Հայաստանի գլխին, ռազմավրական դաշնակցի հետ հարաբերություները խորտակելով թուրքերի համար դուռ բացեցին պատերազմի, փլուզեցին Արցախի պետականությունը։ Դավադրության առաջին փուլը ավարտեցին, հիմա Արևմուտքը Փաշինյանի փոխարեն պատրաստում է պլան բ, պլան, գ, պլան, դ, պլան ե... ինչպես է հնարավոր այս սպառնացող արհավիրքի դեմ պայքարել։ Պատք է դեմն առնել ամենակոշտ մեթոդներով, բայց ինչպե՞ս, յուրաքանչյուրը առնվազն 80հոգի պատգամավորության թեկնածու է գրանցել, 320հոգի են անում, ու մի քանի կուսակցություն էլ լատենտ հակառուս են՝ ՔՊ֊ն դեռ իշխանության է, Քո֊ն՝ որի լիդերը ռուսկան բազաներն հեռացնելու մասին է խոսում, այս քննարկմանը ՔՈ֊ի ներկայացուցիչը զուսպ եղավ այդ հարցում, Լուսավոր Հայաստանը, է՞լ։ Էդքանը հասկանում են, որ ձայն ստանալու համար էդքան հակառուսկան չարժի խոսել։

Նույնիսկ հիմա ազատվելով կապտուլյանտ իշխանությունից, սպառնալիքը չի վերանում, դրսի ուժերը հետևողկանորեն հսկա ֆինանսներ դնելով առաջ են տանելու հակառուսկան կուրսը, բուծելու են էլի ngo֊ներ ու կուսակցություններ, մինչև Ռուսաստանին կարողնան Կովկասում խեղդել, իսկ հետո հայ ժողովուրդը կլինի թե չէ, Բորիս Ջոնսոնին կամ Բայդենին չի հուզում։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Ռուսաստան հակառուսական դավադրություն Հայաստան արտահերթ խորհրդարանական ընտրություններ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

«տավուշցիք սաղ պաշտոններն իրանցով են արել, եկել լցվել են Երևան», միանգամից կթռնեք դեմքներին չէ՞, կասեք՝ էս ինչ ես ասում, էս ինչ պառակտում ես մտցնում...
Ապուշ եմ, որ նման վերաբերումունքի պայմաններում դեռ ինձ հայ եմ համարում ու շարունակում էդ ողորմելիանոց, բանդիտանոց, հանցագործանոցի հարցերով գրել ու անհանգստանալ
Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
Հրապարակվել է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք. ուղիղ
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը
Միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի ժառանգությունը
ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալը հավաք-խորհրդակցություն է անցկացրել
Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում
Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նոր պետ է նշանակել
«Հուսով ենք` ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ». Լավրով
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին
32-րդ ամառային Օլիմպիական խաղեր․Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
Երկրորդ եռամսյակում կտրուկ ավելացել են լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը. զեկույց
Եթե այս կարծիքի հեղինակը հետևեր դատախազության լրահոսին, կիմանար․ Գոռ Աբրահամյան
Սպառնացել էին մորթել նրան ու վերացնել ընտանիքը. Ինչ էր տեղի ունեցել Իջեւանի բնակարաններից մեկում
Հադրութի մանկապարտեզը վերաբացվել է Ստեփանակերտում. նախագահի խորհրդական
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 55 կարգապահական տույժեր
Հայտնաբերվել է ևս 4 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սերջիո Մատարելլային
Երթևեկության կազմակերպման փոփոխություն. ոստիկանություն
Ավելին
Ավելին