f

Անկախ

Թե ինչպես մտավորականները մոլորեցրել են հասարակությանը լրագրային քիլլեր ու փողոցային հրամանատար Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով որպես ճնշված լրագրող


Նախկին լրագրային քիլլերը վարչապետի պաշտոնին տիրանալուց հետո լրագրողական էթիկայի դասեր է սկսել տալ, երեկ քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Այդ դաշտը(լրագրողական) կարգավորելու համար մենք պետք է լրագրողական հանրությանը քաջալերենք, օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ՝ հենց լրագրողական համքարության կողմից...։

Ինչու՞ պետք է պետական պաշտոնյան ունենա էթիկայի․․․, այո, պետք է ունենա, և պետք է խստացվեն, նույնը պետք է տեղի ունենա նաև լրատվական դաշտի հետ։ Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «կիլերի» են նման, քան լրագրողի, և մենք պետք է գնանք այս ճանապարհով»։

Սակայն տարիներ առաջ երբ «Հայկական ժամանակի» խմբագիր էր, նա մերժում էր լրագրային էթիկան որ հանգիստ իր քիլլերությունը անի, 2007 «Մենք մեր մասին» ամսագրում տված հարցազրույցում Փաշինյանը ասում է.

«Այսօր հաճախ են խոսում լրագրողական էթիկայի մասին։ Խորհուրդ եմ տալիս այդ էթիկայով զբաղվել կարտոֆիլի քարոզով, այդ էթիկան մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք և ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները»։

Ռուզան Խաչատրյանը «Հրապարակ»֊ի հունիսի 12֊ի թողարկման մեջ գրում է. «Հայաստանի վարչապետի ինքնահռչակ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրող չէ, ինչպես եւ լրագրող չէր Նաիրի Հունանյանը։ Երկուսն էլ՝ իշխանությանը տիրանալու նվիրական փափագով տարված, լրագրողական ատրիբուտներն օգտագործել են միմիայն որպես այդ փափագին հասնելու գործիք։ Երկուսի համար էլ լրագրությունը ոչ թե տեղեկատվական, այլ կազմակերպչական հարթակ է եղել։ Այս երկուսի մասին էլ մինչ օրս քննարկում կա՝ դրսի գործակա՞լ են, թե՞ ինքնուրույն են գործել։ Ոչինչ ապացուցված չէ, բայց ոչինչ էլ բացառված չէ։ Հաստատ է մի բան՝ իշխելու անսպառ, հիվանդագին ձգտումը, նպատակին հասնելու համար ոչինչ չխնայելը»։

Այո, Փաշինյանը եղել է իսկը քիլլեր, որ թերթը օգտագործել է վարկաբեկելով ու զրպարտելով տարբեր գործիչների դեպի իշխանությունիր համա ճանապարհ հարթելու համար։

2008֊ի մարտի 1-ին նա իր այդ «քիլլերությունը» թերթից տեղափոխեց հրապարակ և վերածեց զինված բախումների, զինված ամբոխին գրոհի տանելով ոստիկանական կարդոնների վրա, խնդրեմ նրա «քիլլերական» կոչերը. «Սիրելի ժողովուրդ, թաշկինակները թրջած դրեք... մենք պարտավոր ենք պաշտպանել Հայաստանը թեկուզ մեր կյանքի գնով...», «Ժողովուրդ ջան, ո՞նց եք, դուխներդ տեղն ա՞, մենք ստեղ կանգնած էսօր հաղթելու ենք, նրանք մինչև լուսաբաց փախչելու են», մի երիտասարդ տղա` ոստիկանական վահանը ձեռքին, ձեռքը բարձրացրեց ու զեկուցեց. «Պրն Փաշինյան, թույլ տվեք զեկուցել՝ մենք թուրքի դեմ պայքարում երկու բետեռ, 1 փշալարի մեքենա խլեցինք և նրանց քշեցի՛նք...»: ժողովուրդ՝ «ապրե՛ք...»: Նիկոլ Փաշինյան. «Վերջ բռնապետությանը, վերջ Քոչարյանին, վերջ Սերժիկին, այսօր մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք երկու տականքներից, նրանց երեխաները պիտի տեսնեն, թե իրենց հզոր հայրերը ոնց են կուչ եկել ժողովրդի ոտքերի տակ... ես շնորհավորում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ...»: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ռազմական ավար ռադիոկապով դիմեց զինվորներին՝ «Տղերք, հանրահավաքի 400 հազար անհատների անունից դիմում եմ ձեզ՝ անցեք մեր կողմը, ձեր զենքը վայր դրեք և շուռ տվեք քոչարյանասերժական կլանի դեմ...»: Եվ կային մարդիկ, որ հավատում էին նաև այդ ցնորքին, քանզի տեսել էին երկրապահի՝ իրենց կողմն անցնելը: Պատերազմական գործողությունների մասին տեղեկությունները Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր այնքան հանգիստ, ասես ամեն օր էր այդպիսի լուրեր հայտնել. «Մեր տղերքը գրավել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամավոր թող առաջ գնան, ապահովեն մեր դիրքերը» կամ` «Մյասնիկյանի արձանի ետևի դիրքերից օգնություն են խնդրում, զորքերը առաջ են գալիս, անցեք Մյասնիկյանի արձանի ետևը», կամ` «Ձկան խանութի մոտ օժանդակություն է պետք...»: Այս մեջբերումները «Հրապարակում» տպված Գայանե Բաբայանի «Ցուցարարների պայքարի գիշերը» ռեպորտաժից է։ Այստեղ բաց է թողնված Փաշինյանի մեկ այլ կոչ. «Մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։

Փաշինյանի հրամանով կատարված գրոհների պատճառով 10հոգի զոհվեց, 200֊ից ավել մարդ վիրավորվեց, որոնցից 180֊ը ոստկաններ հրազենային վնասվածք ստացան։ Իր արյունոտ գործն անելուց հետո, Փաշինյանը, որ կոչ էր անում մինչև առավոտ կանգնել, փախչում ու ընդհատակում է մնում մի տարի, ապա 2009-ին, հավանաբար ինչ որ խոտումների դիմաց, դուրս գալիս ու հանձնվում իրավապահներին։ 2010֊ին դատապարտվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով 7տավա ազատազրկման, սակայն հասրակական ճնշման արդյունքում նա նստում է ընդամենը 2տարի։

Բայց այն որ Փաշինյանը լինելով մասսայական անկարգություներով արյուն թափած հանցագործ, միևնույն ժամանակ հասարակության մեջ ընկալվում էր որպես լրագրող, այն էլ ճնշված, պատճառը հայ մտավորականությունն է ու նաև լրագրողական համայնքն են, որ նրան որպես լրագրողի պաշտպանության ակցիաներ էին անում ու պահանջում ազատել։

Խնդրեմ, 2010 նոյեմբերի 26, «Հետքի»֊֊ի հրապարակումը՝ «Լրագրողները` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյան» ասում է. «Հանրապետության հրապարակում այս պահին ընթանում է լրագրողների բողոքի ակցիան ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի: 100-ից ավելի լրագրողներ տարբեր լրատվամիջոցներից միացել են ակցիային և պահանջում են ազատ արձակել իրենց գործընկերոջը»:

Իրենց գործընկերո՞ջը, ի՞նչ է, դո՞ւք էլ եք գրոհել կամ զինված գրոհներ կազմակերպել ոստիկանության վրա, որ նրան ձեր գործընկերն էիք հռչակել, թե՞ խախտելով լրագրային էթիկան խաբում էիք հասրակությանը թաքցնելով նրա հանցանքը և ներկայացնելով թե նրան իբր որպես լրագրող են կալանավորել։ Բայց սա դեռ ամենը չի։

Ի պաշտպանություն զանգվածային արյունահեղություն սարքողի իրենց ձայն էին բարձրացրել հայ գիտնականներ՝ թեկնածուներ, դոկոտորներ ու ակադեմկիոսներ. «Մենք հայտարարում ենք, որ Հայաստանին անհարիր է ազատազրկման մեջ պահել լրագրողի` խախտելով միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջները: Եւ անկախ նրանից կիսում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները թե ոչ, որպես մտավորականներ, քաղաքացիական մեր պարտքի թելադրմամբ, մտահոգված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմամբ ու մեր երկրի միջազգային վարկանիշով, ինչպես նաեւ կարեւորելով հասարակության միասնականության ուղղությամբ ամեն մի քայլ, դիմում ենք Հայաստանի իշխանություններին քննարկել դատապարտված լրագրողի ազատ արձակման հնարավորությունը եւ լուծում տալ խնդրին»(2010, դեկտեմբերի 1):

Ովքե՞ր են ստորագրել այս ստի տակ, մի սուտ որտեղ փողոցային հրամանատարն ներկայացվում է իբր լրագրող, խնդրեմ. Աշոտ Մելքոնյան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պատմության ինստիտուտի տնօրեն, Սեն Արեւշատյան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Լենսեր Աղալովյան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Վլադիմիր Բարխուդարյան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Արամ Գրիգորյան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Արամ Շահինյան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, Լեւոն Աբրահամյան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հրանուշ Խառատյան պատմական գիտությունների թեկնածու և այլն, ընդհանուր 34 գիտնական։

Այսպես, Փաշինյանը իր կեղծիքները միայնակ չի տարածել, իր քիլլերությունը միայնակ չի արել, նա ստացել է լուրջ աջակցություն, Հայաստանի գիտական ու լրագրողական համայնքներն էլ նրա պես խաբելով հասրակությանը ՝ զանգվածային բախումներ հրահրող անձին ներկայացրել են թե նրան դատապարտում են որպես լրագրող, թե այդ դատավրությունը ուղղված է խոսքի ազատության դեմ, այդպիսով, մոլորեցնելով հանրությանը ճամփա հարթեցին նրա համար դեպի իշխանություն։

Այո, Նիկոլ Փաշինյանը ինքնաստեղծ չի, նրան ստեղծել, գուրգուրել ու իշխանություն ունենալու հնարավորություն են տվել հայ մտավորակնների մի զգալի մասը։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
Հրապարակվել է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք. ուղիղ
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը
Միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի ժառանգությունը
ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալը հավաք-խորհրդակցություն է անցկացրել
Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում
Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նոր պետ է նշանակել
«Հուսով ենք` ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ». Լավրով
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին
32-րդ ամառային Օլիմպիական խաղեր․Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
Երկրորդ եռամսյակում կտրուկ ավելացել են լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը. զեկույց
Եթե այս կարծիքի հեղինակը հետևեր դատախազության լրահոսին, կիմանար․ Գոռ Աբրահամյան
Սպառնացել էին մորթել նրան ու վերացնել ընտանիքը. Ինչ էր տեղի ունեցել Իջեւանի բնակարաններից մեկում
Հադրութի մանկապարտեզը վերաբացվել է Ստեփանակերտում. նախագահի խորհրդական
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 55 կարգապահական տույժեր
Հայտնաբերվել է ևս 4 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սերջիո Մատարելլային
Երթևեկության կազմակերպման փոփոխություն. ոստիկանություն
Արմավիրի մարզում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի
Այսօր հանդիպել եմ list.am-ի, crowdstar-ի ու epic!-ի հիմնադիր ու իմ հին ծանոթ Սուրեն Մարկոսյանին. Վահան Քերոբյան
Ավելին
Ավելին