f

Անկախ

Էրդողանը պատրաստվում է Բայդենի հետ քննարկել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը


Բրյուսելում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը։ Օրակարգում Ռուսաստանն ու Չինաստանն են, ինչպես նաև կիբերսպառնալիքներին հակազդումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշինքից իր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ կքննարկի Ժնևում կայանալիք ՌԴ նախագահի հետ հանդիպումը։

Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովի շրջանակներում կայանալու է նաև Ջո Բայդենի հանդիպումը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում մի շարք հիմնախնդիրների հետ մեկտեղ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:

Դրա մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հունիսի 7-ին Սպիտակ տանը տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում։ «Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանին, ապա Բայդենն ու Էրդողանը երկկողմ հանդիպում կունենան Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ուր առկա է ընդարձակ օրակարգ բազմաթիվ հարցերով՝ կապված Արևելյան Միջերկրածովի, Սիրիայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի հետ, ինչպես նաև այն դերի, որը Թուրքիան կշարունակի խաղալ Աֆղանստանում դիվանագիտության և բանակցությունների ոլորտում»,- ասել էր նա։

Reuters լրատվականի հաղորդմամբ էլ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բայդենի հետ հանդիպման ժամանակ բարձրացնելու է նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

«Դաշնակից երկրի նման դիրքորոշումը մի հարցի շուրջ, որը ՆԱՏՕ-ի հետ որևէ առնչություն չունի՝ հայերի հետ կապված հարցը, անհանգստացրել և հիասթափեցրել է մեզ: Հնարավոր չէ շարունակել՝ առանց հիշեցնելու այդ մասին», – ասել է Թուրքիայի նախագահը:
 

ԱՄՆ Թուրքիա ՆԱՏՕ Ջո Բայդեն Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում

Այլ հոդվածներ հեղինակից

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը որի վրա կան կրակոցի հետքեր
Օգոստոսի 1-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 2-ին՝ առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ
Դավթաշենի կամրջից նետված տղամարդը 32 տարեկան էր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Գեղարքունիքում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է, նրա քույրը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Թալիբները   կրկին հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ -ի գրասենյակի վրա
Քադաֆիի որդին հայտարարել է Լիբիայի միասնությունը վերականգնելու ծրագրերի մասին
Էրդողանը չի բացառել, որ անտառային հրդեհները կարող էին հրկիզման պատճառով  առաջանալ
Վրաստանում բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 807 նոր դեպք  է հաստատվել
Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը
Հայկ Մարությանի կարգադրությամբ դպրոցներից մեկում աուդիտ կանցկացվի
Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն․ Էրդողանը՝ Թուրքիայի հրդեհների մասին
Վրաստանը աշխարհում 9-րդն է՝ կորոնավիրուսի վարակի թվով
Հայտնաբերվել է 25-ամյա երիտասարդին կրակած անձը․ ոստիկանություն
Սևանա լճից դուրս են հանել 11-ամյա ջրահեղձվող քաղաքացուն
Լուրերը, որոնք երեկ շրջանառվել են, որևէ աղերս չունեն իրականության հետ․ Արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ Դատախազության հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Սևանում փրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվող 11-ամյա երեխային
Միգրանտները կազմում են աշխարհում մարդկանց առևտրի զոհերի ավելի քան կեսը. ՄԱԿ գլխավոր քարտուղար
Տեղի համայնքապետարանը՝ պատերազմի ժամանակ անասունների կորուստ ունեցողներին
Նշված հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
Ռուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով
Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել
ԵՄ-ն Վրաստանին սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը
Ավելին
Ավելին