f

Անկախ

Արվե՞ստ, թե՞ գիտություն. վերականգնված կտավի պատմություն


Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարի շրջանակում  Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» ծրագիրը՝ համալրելով «Արվե՞ստ, թե՞ գիտություն․ երեք վերականգնված կտավների պատմություն․ Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» խորագրով ցուցադրությունը Հովհաննես Այվազովսկու «Չումակներ․ Սայլավորներ» (1857 թ.) կտավի վերականգնման յուրահատուկ պատմությամբ։ 

Մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունն այսօր դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում: 19-20-րդ դդ. հայկական կերպարվեստի խոշորագույն վարպետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով: 

Ցուցասրահներից յուրաքանչյուրում նաև տեղակայված է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ աշխատանքային սեղան, նկարակալ, որոնց վրա տեղադրված են պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաև կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու առարկաների վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները: 

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 12։00-ին։

Բացմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, միջազգային սեմինարին մասնակից երկրների (ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Վրաստան) ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կգործի երեքշաբթիից կիրակի՝ ժամը 11։00 – 17։00-ն։

Ամեն օր՝ ժամը 12։00-ին, 14։00-ին, 16։00-ին, արվեստանոցային աշխատանքի ցուցադրում Ազգային պատկերասրահի «Վերականգնման բաժնի» աշխատակիցների կողմից։

Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այլ հոդվածներ հեղինակից

Եվ կրկին արբանյակը․
4 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նա երկու անգամ է վիրավորվել. Սահակ Օհանյան
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ...
Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով վիրավորվել է 4 հայ զինծառայող. տեսանյութ
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքել է Մուստաֆա Շենտոպի՝ համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունը
Վերացվել են ներմուծման սահմանափակումները Ռուսաստանի Դաշնությունից
Տեղի է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում
ՄԱԿ-ի ԱԽ-ում գործընթացներ ծավալելն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որոշակի տնային աշխատանք է կատարվել. Ռուբինյան
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին
՛՛Հրապարակ՛՛․Փաշինյանը Ալ լճերը դեռ ամիսներ առաջ հանձնել է թշնամուն ու հանձնել է առանց կրակոցի
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Հրազդան քաղաքի՝ Կենտրոն թաղամասի ջրամատակարարումը
Ոստիկանության ծառայողները բացահայտել են Ավշարի համայնքապետի ապօրինությունները
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ
ՀՀ քաղաքացին պատվիրել է ՀՀ մեկ այլ քաղաքացու սպանությունը, իր հանցակցին տվել է 10 000 դոլար, հրազեն և փամփուշտներ. ԱԱԾ
՛՛Հրապարակ՛՛․Կրակոցներ Քարավաճառից,տեսանյութ
Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Արցախի Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից
Տնտեսագետ. պատերազմից հետո սննդի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ են առաջացել
«Լուրջ բան չկա, ուղղակի խոսակցություն է եղել». Գեղամասար համայքնի ղեկավար Հակոբ Ավետյանը հրավիրվել է ԱԱԾ
Վրաստանի իշխող կուսակցությունը դուրս է եկել Շառլ Միշելի միջնորդությամբ ընդդիմության հետ ստորագրած համաձայնագրից
«Եթե «Թալիբան»-ն ուժով իշխանության գա, Աֆղանստանը կդառնա վտարանդի պետություն». ԱՄՆ պետքարտուղար
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ հարկային գործակալները պետք է ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն
Ինչպե՞ս Քարվաճառը չհանձնվեց՝ ի հակառակ Տեր-Պետրոսյանի կամքի․ փաստեր. Yerevan.today
ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը ՀՀ ՊՆ-ում Ռազմական կցորդներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքներով բնակիչների իրավունքների խախտումները
Նիկոլ Փաշինյանը երկարաձգել է Սեդրակ Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը
Ավելին
Ավելին