f

Անկախ

Ականապատ տարածքների քարտեզի փոխանակումը 15 ռազմագերիների հետ Հայաստանի անվտանգության լուրջ սպառնալիք է. Դավիթ Շահնազարյան


ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն այսօր «Լազարյան ակումբի» նիստի ընթացքում ներկաների ուշադրությունը հրավիրեց երկու օր առաջ տեղի ունեցած գործարքին, ըստ որի Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են փոխանցել Աղդամի շրջանի ականապատ տարածքների քարտեզները՝ փոխարենը վերադարձնելով 15 հայ ռազմագերիների:

Շահնազարյանն այս գործարքը որակեց իբրև Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդիր:

«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գործարք, և Վրաստանի տարածքով 15 հայ ռազմագերիների վերադարձի դիմաց Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են հանձնել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները: Հարցը շատ զգայուն է, վերադարձել են ռազմագերիներ: Ես կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ 90-ականներին պատերազմի ժամանակ հայ ռազմագերիները դաշտային հրամանատարների միջոցով վերադառնում էին հայրենիք կոնկրետ գործարքի արդյունքում՝ մենք նրանց վճարում էինք: Բայց ներեցեք, դրանք ուղղակի փողեր էին, իսկ այս գործարքը (քարտեզների փոխանցումը) ազգային անվտանգության լրջագույն խնդիր է»:

Շահնազարյանի խոսքով՝ միայն Աղդամում կա մինչև 97 հազար ական, և Ադրբեջանն այդ քարտեզների շնորհիվ հնարավորություն է ստանում անհապաղ ռազմականացնել Աղդամի շրջանը: «Իսկ թե դա ինչ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի համար, այս լսարանը շատ լավ պատկերացնում է»,-նկատեց նա:

Շահանզարյանը նշում է՝ այն, ինչ Ադրբեջանը պետք է աներ 2020 թ․ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության համաձայն (գերիների վերադարձը), հիմա, փաստորեն, դարձրել է գործարք:

«Ռազմագերիների վերադարձն արդեն գործարք է, ընդ որում՝ ոչ համարժեք։ Եվ ես խիստ կասկածում եմ, որ ռազմագերիների ազատման հարցում Բաքվի վրա միջազգային ճնշումների տեմպերը չեն նվազի: Գիտեք, որ Եվրախորհրդարանն է բավականին օբյեկտիվ հայտարարություն և բանաձև ընդունել, որոշ եվրոպական երկրներ, և ես ուզում եմ նշել, որ այդ ամենը տեղի է ունեցել Հայաստանի ընդդիմության ակտիվ գործունեության արդյունքում և ոչ թե Հայաստանի իշխանությունների»,-ասաց Շահնազարյանը։

Ստեղծված իրավիճակի հաջորդ կարևոր շեշտադրումն, ըստ Շահնազարյանի, այն է, որ ԱՄՆ-ն այստեղ հանդես է գալիս ոչ միայն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, այլ շատ ավելի լայն լիազորություններով: «Երեկ Վրաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ բանակցություններն ընթացել են 2-3 ամիս: Այս իրավիճակը ոչ միայն հարված է՝ ուղղված Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգությանը, այլև բացահայտում է (ես չեմ ուզում ասել՝ փոխում է) աշխարհաքաղաքական խաղացողների հետաքրքրությունները Հայաստանում ու Արցախում»:

Իրավիճակի մյուս ուշագրավ կողմը, ըստ Շահնազարյանի, այն է, որ  այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման նախաշեմին: «Բնական է, որ Միացյալ Նահանգներն այս հանդիպումից առաջ ստանում է որոշակի դիվիդենտներ»,-նկատեց նա:

Շահնազարյանը կարծում է, որ Մոսկվան բավականաչափ լրջորեն պետք է վերաբերվի այս գործարքին:

«Ռուսաստանի արտգործնախարարության քաղաքականությունը, ըստ որի նախ պետք է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտության,  որից հետո նոր անցնել հակամարտության կարգավորմանը, Արցախի կարգավիճակին և այլն, ակնհայտ է, որ չի աշխատելու, որովհետև մենք ամեն օր լսում ենք Ադրբեջանի ղեկավարության հերթական խիստ հակահայկական ելույթները: Ես գտնում եմ, որ այդ բանաձևը՝ հաշտեցում, հետո կարգավորում, բավարար արդյունավետ չէ»,-ասաց Շահնազարյանը՝ հավելելով, որ այսօրվա ղեկավարությամբ Ադրբեջանի հանրապետությունը նացիստական պետություն է:

Շահնազարյանը նշեց, որ կան փաստեր, որ ադրբեջանական զորքերում այսօր ներգրավված են թուրք զինծառայողներ: Նա հավելեց, որ հարյուրավոր ջիհադիստներ, ստանալով Ադրբեջանի քաղաքացիություն, այժմ ծառայում են Ադրբեջանի սահմանապահ զորքերում և հենց այն զորամիավորումներում, որոնք տեղակայված են Արաքսի ձախ ափին, այսինքն Իրանի հետ սահմանին:

Ամփոփելով խոսքը՝ Շահնազարյանն ընդգծեց, որ առաջիկայում առավել մանրամասն մամուլում հանդես կգա և կպարզաբանի, թե երկու օր առաջ տեղի ունեցած գործարքը (գերիների փոխանակումը Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց) ինչ է նշանակում և ինչ վտանգներ է պարունակում:

Տեսանյութ՝

Դավիթ Շահնազարյան Լազարյան ակումբ ականապատ տարածքների քարտեզ հայ ռազմագերիներ

Այլ հոդվածներ հեղինակից

Եվ կրկին արբանյակը․
4 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նա երկու անգամ է վիրավորվել. Սահակ Օհանյան
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ...
Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով վիրավորվել է 4 հայ զինծառայող. տեսանյութ
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքել է Մուստաֆա Շենտոպի՝ համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունը
Վերացվել են ներմուծման սահմանափակումները Ռուսաստանի Դաշնությունից
Տեղի է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում
ՄԱԿ-ի ԱԽ-ում գործընթացներ ծավալելն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որոշակի տնային աշխատանք է կատարվել. Ռուբինյան
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին
՛՛Հրապարակ՛՛․Փաշինյանը Ալ լճերը դեռ ամիսներ առաջ հանձնել է թշնամուն ու հանձնել է առանց կրակոցի
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Հրազդան քաղաքի՝ Կենտրոն թաղամասի ջրամատակարարումը
Ոստիկանության ծառայողները բացահայտել են Ավշարի համայնքապետի ապօրինությունները
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ
ՀՀ քաղաքացին պատվիրել է ՀՀ մեկ այլ քաղաքացու սպանությունը, իր հանցակցին տվել է 10 000 դոլար, հրազեն և փամփուշտներ. ԱԱԾ
՛՛Հրապարակ՛՛․Կրակոցներ Քարավաճառից,տեսանյութ
Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Արցախի Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից
Տնտեսագետ. պատերազմից հետո սննդի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ են առաջացել
«Լուրջ բան չկա, ուղղակի խոսակցություն է եղել». Գեղամասար համայքնի ղեկավար Հակոբ Ավետյանը հրավիրվել է ԱԱԾ
Վրաստանի իշխող կուսակցությունը դուրս է եկել Շառլ Միշելի միջնորդությամբ ընդդիմության հետ ստորագրած համաձայնագրից
«Եթե «Թալիբան»-ն ուժով իշխանության գա, Աֆղանստանը կդառնա վտարանդի պետություն». ԱՄՆ պետքարտուղար
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ հարկային գործակալները պետք է ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն
Ինչպե՞ս Քարվաճառը չհանձնվեց՝ ի հակառակ Տեր-Պետրոսյանի կամքի․ փաստեր. Yerevan.today
ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը ՀՀ ՊՆ-ում Ռազմական կցորդներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքներով բնակիչների իրավունքների խախտումները
Նիկոլ Փաշինյանը երկարաձգել է Սեդրակ Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը
Ավելին
Ավելին