f

Անկախ

Անմահացավ վիրավոր զինակցի կյանքը փրկելու իր անհաշվելի սխրանքներից վերջինը չհասցնելով


Մաթեմատիկական հատուկ ունակություններ, հաջողություններ սպորտում` լող, ձյուդո, ֆուտբոլ /Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ/. սրանք Արցախի 44 օրյա պատերազմում հերոսացած Նորայր Արտեմյանի  բազմակողմանի զարգացած լինելու տեսակը բնորոշող օրինակներ են, բայց ոչ ամբողջական պատկերը: Նորայրը Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող էր. ավարտել չհասցրեց:

 

2020-ի չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին Նորայր Արտեմյանն ընդամենը 19 տարեկան էր, 8 ամսվա զինծառայող: Հրետանավոր էր, ապա`հաշվարկի հրամանատար: Պարզ է, որ կրտսեր սերժանտը պատերազմում կռվելու փորձառություն չուներ, ինչպես իր հասակակից բազմաթիվ զինծառայողներ: Սակայն սթափ դատելու ու խելամիտ հաշվարկներ կատարելու բացառիկ ունակությունները առաջնորդում էին անձնուրաց կռիվ տալ Հադրութի պաշտպանության ընթացքում,  հարավային և հարավ-արևելյան տարբեր հատվածներում ծավալվող թեժ մարտերում: Նրա հրամանով արձակված ավելի քան 200 արկը մեծ կորուստներ են հասցրել թշնամու տեխնիկային և կենդանի ուժին:

 

Մարտական ընկերները հետո պիտի պատմեին նրա անհավանական ու վարակիչ խիզախության մասին: Նորայրին  պատերազմի ընթացքում առաջարկել են ծառայությունը շարունակել որպես դասակի հրամանատար և ղեկավարել մարտական գործողությունները՝ ցուցաբերած արիության ու ռազմական հմտությունների համար: Մարտի ամենաթեժ ժամերին 19 ամյա զինծառայողի խելամիտ որոշումներ կայացնելու կարողությունները կարծես սովորական էին դարձել: Իսկ իր զինտեխնիկան 3 անգամ ինքնուրույն նորոգելու վարպետությունը անհավանական թվացող շշուկի նման պատմվում էր զինվորից զինվոր:

 

Հերոսաբար մարտնչելու ու կյանքի գնով վիրավոր զինակիցներին փրկելու նրա ամենօրյա սխրանքները ապրողները դեռ երկար են հիշելու: Լուսակերտում ծառայակից ընկերները առյուծ Նորո էին ասում, Վարանդայում՝ Արցախի արծիվ, իսկ պատերազմի ընթացքում՝ փրկիչ։

 

Հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղում էր, չորսով էին, երկնքից ասես կրակ էր թափվում, վիրավոր զինակցին պետք էր օգնել հասցնել շտապօգնության մեքենային, ընկերները հորդորել են, որ հետ գա, չի հասցնի, բայց հետ դարձողներից չէր... Հենց շտապօգնության մեքենայի մոտ էլ զոհվել է` վիրավոր զինծառայողի ու մյուս զինակցի հետ միասին: Անմահացել է` վիրավոր զինվորների կյանքը փրկելու իր անհաշվելի սխրանքներից վերջինը չհասցնելով:

 

Նպատակներ, երազանքներ շատ ուներ, բայց հրաժարվում էր հենց որ հայրենի երկրից գնալու խնդրի առաջ էր կանգնում: Տաղանդավոր սպորտսմենը նախ հրաժարվեց հայտնի ֆուտբոլիստ դառնալու

հեռանկարային առաջարկից` իր տունն ու ծնողներին ոչ մի պայմանով չլքելու հաստատակամությամբ: Հետո հրաժարվեց նաև արտերկրում սովորելու հնարավորությունից:  Պատերազմից գալուց հետո պիտի շարունակեր ուսումը, ծրագրավորող էր որոշել դառնալ:

 

Հայրենասիրության մասին պերճախոսությամբ երբեք աչքի չի ընկել, նրա համար հայրենիքի հանդեպ սերը գործ էր: Լուռ էր նաև սեփական հաջողությունները բարձրաձայնելու գործում: Մաթեմատիկական նոր բանաձև էր դուրս բերել, հիացած դասախոսը մտադիր էր այն գիտական շրջանառության մեջ դնելու քայլեր սկսել:

 

Քույրը պատմում է, որ այդ չարաբաստիկ օրերին գրեթե ամեն օր խոսել են. «Միշտ լավ էր տրամադրված, անընդմեջ իր ուժն էր փոխանցում, ամեն անգամ խոսելուց հետո ասես լցվում էինք նոր հույսով։ Եվ երբ ասում էինք` Նոր զգույշ կլինես, քեզ լավ պահիր, պատասխանում էր. «Ես Մարդ եմ, չեմ կարող անտարբեր մնալ»: Իսկ երբ ասացի, թե բոլոր դասընկերուհիներդ քեզնից են հարցնում, հակառակ իր համեստ բնավորությանը պատասխանեց, որ կարող եմ վստահ գլուխ գովել` անում է անհնարինը, կպատմի, երբ տուն գա...»:

Ծառայության ընթացքում քույրերից հաճախ է գրքեր խնդրել` զինակից ընկերներին ևս վարակելով իր ընթերցասիրությամբ ու դասական երաժշտություն նկատմամբ սիրով:

«Սիրում եմ քեզ ու սիրելու եմ բոլոր մյուս կյանքերում, ես քո ժպիտը կճանաչեմ, դու միայն ժպտա...». սիրելիին ուղված նամակներից մեկում գրել էր Նորայրը ու ոչ մի վայրկյան չէր կասկածում, որ հետ է գալու: 

 

Հ.Գ.

Նորայր Արտեմյանը Արցախի Հանրապետության նախագահի

հրամանագրով հետմահու պարգևատրվել  է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հուլիս 13-ին Նորայր Արտեմյանի ծննդյան օրն է. կդառնար 20 տարեկան:

 

Հեղինակ Նարա Եփրեմյան 

 

 

Նորայր Արտեմյան Պատերազմ ծննդյան օր Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Թշնամին փորձել է շրջափակել մեր դիրքը». Ինչ է կատարվել Երասխում
«Ադրբեջանն այս քայլերով ձգտում է կոշտ օղակի մեջ վերցնել Հայաստանը և այն դարձնել ամբողջությամբ իր քմահաճույքից կախված երկիր»․ադրբեջանագետ
«Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի. զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյան օրակարգ բերեց այն խայտառակ թեզը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել
Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է
ԱՄՆ-ում ժանտախտ է  հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 23 947 դեպք է հայտնաբերվել
Կորոնավիրուսի դելտա   շտամը քաղաքական սպառնալիք է դարձել  Բայդենի համար․  WP
Իշխանությունը ,անհրաժեշտ սահմանազատումը պատրվակ դարձնելով , Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղի մեջ
Երեկ Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը այսօր նույնպես կրակել են. ՀՀ ՄԻՊ
Պայթյուն՝ Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ
Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը
Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը
Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am
Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Այսօր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքն է. հարսանյաց սրահ մուտքն անձնագրերով է
Փոխգնդապետ ծեծողը՝ պատգամավոր, Ամիրյան փողոցում կրակողի եղբայրը՝ Նիկոլի թիմի գլխավոր. Աղասի Միքայելյան
«Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է. Ավետիք Իշխանյան
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ shamshyan.com
Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին
Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին
Ավելին
Ավելին