f

Անկախ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 13-ին հարցազրույց է տվել  «Ազատ Արցախ» հանրապետական թերթին՝ «Ես կամուրջները չեմ այրում» խորագրով


Հուլիսի 13-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ Արցախ» հանրապետական թերթի նոր նախագծի շրջանակներում պատասխանել է թղթակցի հարցադրումներին։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ․

-Ար­թուր Բաբ­կե­նի, ի՞նչ է պաշ­տո­նը Ձեզ հա­մար։
 

- Ցան­կա­ցած մարդ, լի­նի պաշ­տո­նյա, թե ոչ պաշ­տո­նյա, մաս­նա­գետ, թե... ա­ռա­ջին հեր­թին պետք է ազ­նիվ լի­նի Աստ­ծու ա­ռաջ, իսկ այն մարդ­կանց, կամ մար­դուն ում վս­տա­հում է, եր­բեք չպի­տի դա­վա­ճա­նի, նույ­նը և՝ չդա­վա­ճա­նի պաշ­տո­նին։ Ա­յո մենք ա­կա­նա­տես ենք, որ ո­րոշ պաշ­տո­նյա­ներ` պաշ­տոն ստա­նա­լով, նույ­նիսկ քայլ­վածքն են փո­խում։ Այդ գայ­թակ­ղու­թյա­նը շա­տե­րը չեն դի­մա­նում, ուղ­ղա­կի պի­տի կա­րո­ղա­նաս մնալ այն­պի­սին, ինչ­պի­սին որ մինչև պաշ­տոն ստա­նալդ էիր։ Իսկ քո մա­սին խո­սել, վկա­յել կա­րող են միայն բա­րի գոր­ծերդ ու լուռ նվի­րումդ։
 

- Դուք կի­սու՞մ եք այն կար­ծի­քը, որ պաշ­տո­նը ո­րո­շա­կի բար­դույթ­ներ է բե­րում իր հետ, և եր­կար պաշ­տո­նա­վա­րող ան­ձինք, ա­ռանց պաշ­տո­նի չեն կա­րո­ղա­նում ի­րենց տե­ղը գտ­նել այս կամ այն բնա­գա­վա­ռում ու մի­ջա­վայ­րում։
 

- Եր­կար տա­րի­ներ է, ինչ ես Ար­ցա­խի քա­ղա­քա­կան դաշ­տում եմ, կա­յին մար­դիկ, ո­րոնց մա­սին շատ մեծ կար­ծի­քի էի, սա­կայն պաշ­տո­նի բե­րու­մով շփ­վե­լով հիաս­թա­փու­թյուն ապ­րե­ցի։ Հա­կա­ռակն էլ կա. Մար­դիկ են ե­ղել, ո­րոնց ու­շադ­րու­թյուն չեմ դարձ­րել, բայց երբ նրանք սկ­սել են պաշ­տո­նա­վա­րել, իմ աչ­քի ա­ռաջ բաց­վել են,ուղ­ղա­կի հիաց­մունք եմ ապ­րել նրանց բա­նի­մա­ցու­թյու­նից ու մարդ­կա­յին ո­րակ­նե­րից։
 

- Ինչ­պե՞ս կբ­նու­թագ­րեիք ինք­ներդ Ձեզ...
 

- Ա­սեմ. ես Ազ­գա­յին ժո­ղո­վում մի շարք պաշ­տոն­ներ եմ զբա­ղեց­րել... Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վո­րը նա­խա­րար չէ, ո­րին կա­րող ես չի­մա­ցու­թյան հա­մար հե­ռաց­նել, դու չես կա­րող ա­զատ­վել որևէ պատ­գա­մա­վո­րից, ո­րով­հետև նրանք ըն­տր­ված են ժո­ղովր­դի կող­մից։ Ժա­մա­նակ­ներ են ե­ղել, երբ ես ե­ղել եմ և՜ պատ­գա­մա­վոր, և՜ Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի դե­կան, կու­սակ­ցու­թյան գրա­սե­նյա­կի տնօ­րեն եմ ե­ղել, թեթև ատ­լե­տի­կա­յի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ միա­ժա­մա­նակ: Մի ա­ռի­թով նախ­կին պատ­գա­մա­վոր, ժողովրդական դերասան Ժան­նա Գալս­տյա­նին ա­սել եմ՝ դե­րա­սա­նը դու չես, ես եմ դե­րա­սա­նը ու միան­գա­մից 4 դեր եմ կա­տա­րում։ Պատ­գա­մա­վո­րը պետք է լի­նի մար­դա­մոտ, մար­դա­սեր, լսե­լու ու­նա­կու­թյան տեր, և ե­թե առ այ­սօր դժ­գո­հու­թյուն­ներ չկան, ու­րեմն ես հան­դուր­ժող եմ, իսկ իմ մնա­ցած ո­րակ­նե­րի մա­սին թող կող­քից նա­յող­ներն ա­սեն, իսկ ընդ­հան­րա­պես կար­ծում եմ, որ ես շատ բա­րի եմ։ Բա­րի եմ, բայց հան­դուր­ժող չեմ, չեմ հան­ձն­վում ոչ մի պա­րա­գա­յում, ես միշտ դի­մադ­րում եմ։
 

- Ե­ղե՞լ են դեպ­քեր, երբ ջղայ­նա­ցել ու կոպ­տել եք ձեր են­թա­կան­նե­րին, հե­տո զղ­ջա­ցել ու նե­րո­ղու­թյուն եք խնդ­րել։ Թե մտ­քում նե­րել եք, բայց այդ մա­սին չեք բարձ­րա­ձայ­նել, մտա­ծե­լով, որ դա Ձեր ար­ժա­նա­պատ­վու­թյու­նից ցածր է։
 

- Ժո­ղովր­դա­կան ա­ռածն ա­սում է, որ չի կա­րե­լի որ­սի ժա­մա­նակ հույ­սը դնել տկար շան վրա... Կի­սագ­րա­գետ­նե­րի վրա ես հույս չեմ դնում, մեր բո­լոր խն­դիր­ներն ա­ռա­ջա­նում են ոչ թե տգի­տու­թյու­նից, այլ կի­սագ­րա­գի­տու­թյու­նից։ Ես նաև դա­սա­խոս եմ, ու­սու­ցիչ եմ և լավ եմ տար­բե­րա­կում գրա­գե­տին՝ կի­սագ­րա­գե­տից, կի­սագ­րա­գե­տին՝ տգե­տից։ Քն­նու­թյան ժա­մա­նակ ենք, չէ՞, պար­զում լա­վա­գույն­նե­րին, դա ինձ օգ­նում է նաև քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ։ Ար­ցախ աշ­խար­հում ոչ թե քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի քա­նա­կի պա­կաս կա, այլ ո­րա­կի։ Ինչ վե­րա­բե­րում է նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լուն, ա­պա ե­թե ոչ գի­տակ­ցա­բար ինչ-որ մե­կին ցավ եմ պատ­ճա­ռել, ե­թե նա ան­գամ իմ թոռ­նիկն է, ա­պա պատ­րաստ եմ ան­հա­պաղ նե­րո­ղու­թյուն խնդ­րել։ Քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ինչ­քան էլ սուր հար­ցեր լի­նեն, ես ան­ձից վե­րա­նում եմ ու ան­ձի գոր­ծու­նեու­թյունն եմ քն­նա­դա­տում։
 

- Պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում ե­ղե՞լ են դեպ­քեր, երբ Ձեզ դա­վա­ճա­նել, կամ հիաս­թա­փեց­րել են և Դուք առ այ­սօր դա մո­ռա­նալ չեք կա­րո­ղա­նում։


- Ես ու­նեմ իմ քրեա­կան օ­րենս­գիր­քը, օ­րի­նակ, ե­թե ես նե­ղա­նում եմ, կամ, ինչ­պես դուք եք ա­սում, ինձ դա­վա­ճա­նում են, իմ օ­րենս­գր­քի պա­տի­ժը 72 ժամ է, ինձ ճա­նա­չող­նե­րը գի­տեն, որ 72 ժամ ի­րենք ՙ աք­սո­րի՚ մեջ են ու ա­վե­լի լավ է 3 օր աչ­քիս չերևան։ Հե­տո ար­դեն, որ ու­զե­նամ էլ, չեմ կա­րող չնե­րել։
 

- Հա­սա­րա­կու­թյան մեջ ո՞րն է Ձեր ա­ռա­քե­լու­թյու­նը։
 

- Ես կա­մուրջ­նե­րը այ­րող մարդ չեմ, և կար­ծում եմ այ­սօր էլ նման ա­ռա­քե­լու­թյամբ եմ աչ­քի ընկ­նում, եր­բեք կա­մուրջ­նե­րը չեմ պայ­թեց­րել այն մարդ­կանց միջև, ո­րոնց հետ ար­ժեր նույ­նիսկ կա­պեր խզել։ Ողջ գի­տակ­ցա­կան կյան­քում քա­ղա­քա­կան դաշ­տում ես սա­ռույց­ներ եմ հա­լեց­րել` ոչ միայն ինձ հետ մարդ­կանց փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, այլև այ­լոց բարդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Մեր ա­ռաջ­նորդ­նե­րին միշտ ա­սում եմ. ինչ էլ լի­նի, բարևի հա­մար միշտ պետք է տեղ թող­նել։ Շատ հեշտ է կա­մուր­ջը պայ­թեց­նե­լը և շատ դժ­վար այն շի­նե­լը, դրա հա­մար եր­կար ժա­մա­նակ է պա­հանջ­վում։
 

- Ձեր ո՞ր մարդ­կա­յին հատ­կա­նիշն եք ա­ռա­վե­լու­թյուն հա­մա­րում, և ո­րը` թե­րու­թյուն։
 

- Բա­րու­թյու­նը իմ գլ­խա­վոր թե­րու­թյունն է... ԱԺ մի քա­նի գու­մար­ման   պատ­գա­մա­վոր, իմ լավ ըն­կեր Հո­վիկ Ջի­վա­նյանն ա­սում է՝ քո բա­րու­թյու­նը եր­բեմն այն­քան է անց­նում կար­միր գի­ծը, որ չա­րիք է դառ­նում։                 Իսկ ա­ռա­վե­լու­թյուն­նե­րիս մա­սին թող ինձ ճա­նա­չող­ներն ա­սեն։ Աշ­խա­տող մար­դը չի կա­րող թե­րություններ չու­նե­նալ, թե­կուզ ան­մեղ թե­րու­թյուն­ներ։ Գի­տակց­ված թե­րացումներին վատ եմ վե­րա­բե­րում, իսկ չգի­տակց­վա­ծը     բո­լո­րի հա­մար էլ նե­րե­լի է։ Միշտ նող­կա­ցել եմ եր­կու ձեռ­քով բարևող­նե­րից, կեղծ ժպ­տա­ցող­նե­րից, լավ եմ ըն­դու­նում ա­ռողջ քն­նա­դա­տու­թյու­նը, սի­րում եմ բա­նա­վի­ճել, բայց տա­նել չեմ կա­րո­ղա­նում ա­նի­մաստ վե­ճե­րը։

- Ըն­տա­նի­քը…

- Ըն­տա­նի­քը իմ կյան­քում... Այն ես կբա­ժա­նեի եր­կու մա­սի, ա­ռա­ջի­նը՝ 1986թ., երբ ես ա­մուս­նա­ցա, մինչև 2011թ. հու­նի­սի 4 և 2011թ. հու­նի­սի 4-ից առ այ­սօր։ Աս­պի­րան­տա­կան տա­րի­ներ, հե­տո քա­ղա­քա­կա­նու­թյուն, այն­պես է ստաց­վել, որ ըն­տա­նի­քիս շատ քիչ ժա­մա­նակ եմ հատ­կաց­րել, ին­չի հա­մար այ­սօր ցավ եմ ապ­րում։ Երբ ԱԺ նա­խա­գա­հի պաշ­տո­նից հրա­ժա­րա­կան եմ տվել որ­դի­ներս 9-ը և 10-ը տա­րե­կան էին և սկ­սե­ցի ակ­տիվ շփ­վել նրանց հետ, տե­սա, որ նրանք մորն ա­սում են՝ Ար­թուր Թով­մա­սյա­նը տանն է, կամ տուն է ե­կել, ես ստիպ­ված էի նրանց հաս­կաց­նել, որ Ար­թուր Թով­մա­սյանն  ի­րենց հայրն է, որն իր պար­տա­կա­նու­թյու­նը չի կա­տա­րում զբաղ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով։ Ինչ վե­րա­բեր­վում է 2011թ. հու­նի­սի 4-ին, ա­պա այդ օ­րը ես  պա­պիկ դար­ձա, ծն­վեց Ար­թուր Թով­մա­սյան կրտ­սե­րը։ Այդ օր­վան ես շատ էի սպա­սել և փոք­րիկ Ար­թու­րիկն ինձ ա­վե­լի շատ կա­պեց ըն­տա­նի­քիս հետ։    Հի­մա թոռ­նիկ­ներս ե­րեքն են և իմ քիչ ա­զատ ժա­մա­նա­կը նվի­րում եմ նրանց։ Ըն­տա­նի­քում մեծ դե­րա­կա­տա­րու­թյուն եմ վե­րա­պա­հում իմ տիկ­նո­ջը, ո­րը լուռ ու մունջ տա­րել է Ար­թուր Թով­մա­սյա­նի կին լի­նե­լու դժ­վա­րու­թյու­նը, հատ­կա­պես մինչև 2011 թվա­կա­նը։ Իմ բո­լոր հա­ջո­ղու­թյուն­նե­րը               պայ­մա­նա­վոր­ված են նրա՝ ըն­տա­նի­քին նվիր­վա­ծու­թյամբ, ու ինձ             սա­տար­մամբ, չլի­ներ նրա ա­ջակ­ցու­թյու­նը, ինձ հա­մար, մեղմ ա­սած, դժ­վար կլի­ներ։
 

- Հայ­րե­նի­քի ու հայ­րե­նա­սի­րու­թյան Ձեր բա­նաձևը։
 

- Հայ­րե­նի­քին ծա­ռա­յե­լը պարտք է, հայ­րե­նիք պաշտ­պա­նե­լը`                    մաս­նա­գի­տու­թյուն... Իմ բա­ռա­պա­շա­րում վա­ղուց հայ­րե­նա­սի­րու­թյուն բա­ռը չկա, ես այն փո­խա­րի­նել եմ հայ­րե­նա­պաշ­տու­թյամբ։ Այս պա­հի դրու­թյամբ ինչ­քան մարդ է ապ­րում Ար­ցա­խում, ինձ հա­մար նրանք բո­լորն էլ            հայ­րե­նա­պաշտ­ներ են։

Իսկ հայ­րե­նա­սեր­ներն այն ար­ցախ­ցի­ներն են, ո­րոնք գտն­վում են Ար­ցա­խի սահ­ման­նե­րից դուրս, բայց Ար­ցա­խը չեն մո­ռա­նում և ի­րենց ներդ­րում­նե­րով ու բա­րե­գոր­ծու­թյամբ ձեռք են հասց­նում, օգ­նում ու սա­տար կանգ­նում։ Ողջ հա­յու­թյունն է կորց­րել Ար­ցա­խի ե­րեք քա­ռոր­դը, ա­մեն օր ես հան­դի­պում եմ մարդ­կանց, ո­րոնք ինձ ա­սում են թե ին­չե?ր են կորց­րել, իսկ ես նրանց        ա­սում եմ՝ ես հայ­րե­նիք եմ կորց­րել, որ­տեղ քո այ­գի­ներն են ու մենք միա­սին հայ­րե­նիք ենք կորց­րել։

Մենք պա­տե­րազ­մա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րել ենք ըն­տա­նի­քով, եր­կու որ­դի­նե­րով, եղ­բայր­նե­րով ո­րոնք բո­լորն էլ ա­ռաջ­նագ­ծում էին... 13 օր իմ ա­վագ որ­դուց ոչ մի տե­ղե­կու­թյուն չու­նեի, բայց իմ գոր­ծըն­կեր             պատ­գա­մա­վոր­նե­րը չեն զգա­ցել թե ինչ ապ­րում­նե­րի մեջ եմ ե­ղել ես։        Նո­յեմ­բե­րի 10-ին, չա­րա­բաս­տիկ հայ­տա­րա­րու­թյու­նից մեկ օր անց, կինս զան­գեց, թե մե­քե­նան ու­ղար­կիր գա­լիս ենք, իմ պա­տաս­խա­նը հետևյալն էր՝ ոչ մի մե­քե­նա, ինչ­պես ժո­ղո­վուր­դը գա­լիս է, դուք էլ այդ­պես ե­կեք։ Մայրս Ստե­փա­նա­կեր­տից տար­հան­վել էր նո­յեմ­բե­րի 7-ին, այն էլ մի կերպ, չէր     ու­զում գնալ։ Նո­յեմ­բեր ամ­սին ես ԱԺ ոչ մի նիստ չգու­մա­րե­ցի, ո­րով­հետև այն օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րը, ո­րոնք ԱԺ-ում էին, ոչ մե­կը նոր ի­րո­ղու­թյա­նը չէր հա­մա­պա­տաս­խա­նում։ 44-օ­րյա դժոխ­քից հե­տո մենք հայ­տն­վել ենք  խա­վա­րի մեջ, իսկ խա­վա­րին միշտ հա­ջոր­դում է լույ­սը։
 

- Դուք լա՞վ գի­տեք Ձեր տոհ­մա­ծա­ռի պատ­մու­թյու­նը, ո՞ր­տե­ղից են սե­րում Ձեր ար­մատ­նե­րը։
 

- Ճար­տար, Խնու­շի­նակ, Ստե­փա­նա­կերտ, Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ա­լի­ղու­լի  բնա­կա­վայր, ա­հա թե որ­տե­ղից են սե­րում իմ ար­մատ­նե­րը... Ինձ որ­դեգ­րել է հո­րա­քույրս, ես 2 հայր ու 2 մայր եմ ու­նե­ցել, ես միշտ ա­սում եմ Աստ­ված շռայլ է գտն­վել իմ հան­դեպ, 4 ծնող­նե­րի սի­րով ու հո­գա­ծու­թյամբ եմ ե­ղել  շր­ջա­պատ­ված, նրան­ցից յու­րա­քան­չյուրն իմ կյան­քում իր տեղն ու դերն է ու­նե­ցել։
 

- Աշ­խա­տան­քից զատ ին­չո՞վ եք զբաղ­վում, ի՞նչ                                նա­խա­սի­րու­թյուն­ներ ու­նեք, ո­րոնք ամ­բողջ կյան­քում Ձեր            ու­ղե­կիցն են։
 

- Ես մեծ ըն­կե­րա­կան շր­ջա­պատ ու­նեմ... Միշտ էլ սի­րել ու սի­րում եմ                 ըն­կեր­նե­րիս հետ հա­վաք­վել մի բա­ժակ թե­յի, սուր­ճի, կամ մի գա­վաթ գի­նու շուրջ։

Ես ըն­կեր­նե­րիս շր­ջա­պա­տում ինձ հար­մա­րա­վետ եմ զգում։ Ինձ հա­մար    սր­բու­թյուն­ներ են հայ­րե­նիքս, իմ գեր­դաս­տա­նը, ըն­կեր­ներս, ո­րոնց հետ    ա­ղու­հաց եմ կի­սում։ Սի­րում եմ մեր ազ­գա­յին-հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րը, դա­սա­կանն էլ իմ հո­գուն հա­րա­զատ է, սա­կայն ազ­գա­յին-հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րի հա­մար ուղ­ղա­կի գժ­վում եմ։ Ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րի մեր քե­ֆե­րի ժա­մա­նակ միշտ «Անդ­րա­նիկ» ու «Ղարս» էինք եր­գում ըն­կեր­նե­րով          միա­բան։ Շատ եմ սի­րում թատ­րո­նը, մեր ջա­հել օ­րե­րի թատ­րո­նը, երբ տոմ­սի հա­մար հերթ էինք կանգ­նում, նույն ներ­կա­յա­ցու­մը 3-4 ան­գամ դի­տե­լու էինք գնում։

Սի­րում եմ ֆուտ­բոլ խա­ղալ ու դի­տելն եմ սի­րում։ Ես այն­պի­սին եմ,           ինչ­պի­սին է իմ ժո­ղովր­դի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյու­նը։

Մար­տին Լյու­թերն ա­սում է. «Բո­լորն էլ կա­րող են հզոր լի­նել, ե­թե            ցան­կա­նում են ծա­ռա­յել ժո­ղովր­դին»․..
Ես էլ ծա­ռա­յում եմ ժո­ղովր­դիս ու փոր­ձում հզոր լի­նել։

 

Արթուր Թովմասյան հարցազրույց Արցախ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Թշնամին փորձել է շրջափակել մեր դիրքը». Ինչ է կատարվել Երասխում
«Ադրբեջանն այս քայլերով ձգտում է կոշտ օղակի մեջ վերցնել Հայաստանը և այն դարձնել ամբողջությամբ իր քմահաճույքից կախված երկիր»․ադրբեջանագետ
«Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի. զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյան օրակարգ բերեց այն խայտառակ թեզը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել
Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է
ԱՄՆ-ում ժանտախտ է  հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 23 947 դեպք է հայտնաբերվել
Կորոնավիրուսի դելտա   շտամը քաղաքական սպառնալիք է դարձել  Բայդենի համար․  WP
Իշխանությունը ,անհրաժեշտ սահմանազատումը պատրվակ դարձնելով , Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղի մեջ
Երեկ Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը այսօր նույնպես կրակել են. ՀՀ ՄԻՊ
Պայթյուն՝ Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ
Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը
Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը
Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am
Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Այսօր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքն է. հարսանյաց սրահ մուտքն անձնագրերով է
Փոխգնդապետ ծեծողը՝ պատգամավոր, Ամիրյան փողոցում կրակողի եղբայրը՝ Նիկոլի թիմի գլխավոր. Աղասի Միքայելյան
«Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է. Ավետիք Իշխանյան
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ shamshyan.com
Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին
Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին
Ավելին
Ավելին