f

Անկախ

Հակառուսական դավադրությունը ընթացքի մեջ. կավարտվի այն ժամանակ երբ հանվեն ռուսական բազաները


Հակառուս լինելը շահավետ է, մոդայիկ է, հեռանկարային է, արևմտյան է, եվրոպական է։ Եվրոպացի կոլեգաները ուսիդ կթփթփացնեն, տեսեք, այդ վայրենի Կովկասում, էն էլ Հայաստանում, որ Ռուսաստանից պոկ չի գալիս, մեզ նման բարեկիրթ անձինք կան, իսկը մեր տղան։

Աղասի Թադևոսյանը այդ «իրենց տղաներից է», ասում է. «Շատ կուզեի ինչ որ մի հրաշքով Ռուսաստանը ռադը քաշեր մեր ռեգիոնից ու մտնեինք եվրոպական գործընկերության միջավայր։ Ես եվրոպամետ եմ ու վստահ եմ, որ քանի Ռուսաստանը այստեղ ուժեղ է, չարիքը միշտ կախված է լինելու մեր գլխին։

Հ.Գ. Էսօր մոտս հակառուսական օր ա։ Զզվում եմ էդ մեծապետական գարշանքից՝ իր փտած քաղաքական էլիտայից ու չմո պրոպագանդիստներից»։

Ո՞վ է Աղասի Թադևոսյանը, որ մեծամտորեն իր զզվանքն այնքան կարևոր է համարում, որ հրապարկայնորեն շաղ է տալիս։ Ըստ վիքիպեդիայի, մշակութային մարդաբան, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու։ Մարդաբա՞ն, դա ինչ մարդաբանություն է, որ ուշքը գնում է եվրոպական մարդու համար, և զզվում ռուսականից կամ արևելյանից։

Բայց Վիքիպեդիան մի բան բաց է թողել, Աղասի Թադևոսյանը Սորոսի ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ է։

Սորոսը հայնտի հակառուս է, և ուրեմն, Աղասի Թադևոսյանը Սորոսից սնվելով հակառուսության հաճելին ու շահավետը համատեղել է։ Ուրեմն, պարզվեց, երբ նա զզվում է ռուս էլիտայից, ոչ թե մարդաբան է, այլ Սորոսի մարդ։

Սակայն Սորոսի ֆոնդը Հայաստանում Արևմտյան գործակալական ցանցի միայն մի չնչին մասն է։ Հայ հակառուսներին ստեղծում, սնում ու աճեցնում են բազմաթիվ ամերիկյան և եվրոպական կառավարական և ոչ կառավարական ֆոնդեր, NED հիմնադրամը, որ կապված է ԱՄՆ֊ի ԿՀՎ֊ի հետ, USAID֊ին և այլն, և այլն։

Սակայն, ինչո՞ւ հայ քաղաքական գործիչները միայն Սորոսի հիմնադրամի սպառնալիքից են խոսում։ Շատ պարզ, Սորոսի հիմնադրամը անձի է պատկանում՝ Ջորջ Սորոսին, և քննադատությունը ուղղվում է անձին, իսկ մյուս ֆոնդերը կապված են ԱՄՆ կառավարության հետ, և հետևաբար, հայ քաղաքական գործիչները նրանց չեն քննադատում զգուշանալով ԱՄՆ֊ի հետ հարաբրությունները վատացնելուց։

Այդ ֆոնդերը ինչո՞ւ են բուծում այսքան շատ ԱղասիԹադևոսյաններ ու ԱրթուրՍաքունցներ( մի մեջբերում էլ ֆոնդերի արտադրանք Արթուր Սաքունցից .«Միայն մեկ վտանագվոր վիրուս կա աշխարհում և այն կոչվում է պուտինավիրուս, իսկ այդ վիրուսի պատճառով առաջացած համաճարակը պուտինոդեմիա»)։

Շատ պարզ, մոնոպոլ կապիտալիզմը՝ ի դեմս ԱՄՆ, Եվրոմիության և Ճապոնիայի, գլոբալիզացիայի և համաշխարհային շուկայի ձևավորման գործիքներով` իր անդրազգային կորպորացիաներով աշխարհի բոլոր անկյունների ռեսուրսների վրա աչք է գցում ու շահագործում։ Սակայն մի շարք երկրներ իրենց ինքնիշխանությունը պահում են, դիմադրում են և իրենց ռեսուրսները ինքնուրույն են տնօրինում(Մոնոպոլ կապիտալիզմի բնութագրումը տես Սամիր Ամինի աշխատություններում)։ Սակայն կապիտալիզմը կապիտլիզմ չէր լինի, եթե չափի զգացողություն ունենար, այնքան ագահ չլիներ, հանդուրժեր իր վերահսկողությունից դուրս ռեսուրսների շահագործում։ Հետևաբար, այդ մոնոպոլ կապիտալիզմը հերթով ոչնչացնում է այն երկրները որոնք ինքնուրույն են, և իր դուդուկի տակ չեն պարում։

Այժմ գլխավոր թիրախը Ռուսաստանն է, շուրջը ՆԱՏՕ֊ի օղակը սեղմում են, որի ընթացքում ավերվում են այն երկրները որտեղ ռուսական ռազմական բազա կա։ Իսկ տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում իրենց մեդիաները, ֆոնդերը, ակտիվիստները պրոպագանդելով Ռուսաստանի և Պուտինի հրեշավոր կերպարը՝ «Մեծապետական գարշանք», «Փտած էլիտա», «Պուտլեռ»։

Գունավոր հեղափոխություներով Ռուաստանից կտրեցին Ուկրաինան և Վրաստանը։ կտրելու տեղում արյունաքամվող վերքեր են՝ Ուկրաինացիք մխրճվեցին եղբայրասպան պատերազմի մեջ, բան չկա, գլխավորը Ռուսաստանը զրկվեց ևս մի դաշնակցից։ Բելառուսում դեռ չստացվեց գունավոր հեղափոխությունը։

Հայաստանում հակառուսական դավադրության առաջին փուլն ավարտված է՝ գունավոր հեղափոխությամբ իշխանության եկան հակառուսները, Ռուսաստանի հետ հարաբերություները քայքայելով պատերազմի դուռ բացեցին Թուրքիայի և Ադրբեջանի առաջ, աղետ բերեցին երկրի գլխին, որի գլխավոր նպատակը՝ Արցախը հանձնելով Ադրբեջանին, Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի նշանակությունը վերացնելն էր. Եթե Արցախի հարց չկա, ուրեմն, Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի անհրաժեշտությունն էլ թուլանում է։ Սակայն ծրագիրը մինչև վերջ չիրականացավ և ինչքան էլ Փաշինյանը մերժեց Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու առաջարկները, ձգեց պատերազմը, միևնույն է, չկարողացավ ավելի երկար ձգել, և Ռուսաստանը խաղաղապահներ բերելով՝ Արցախ, փրկվեց Արցախի մի մասը։

Այժմ հակառուսական դավադրությունը երկու ուղղությամբ է աշխատում Հայաստանի կառավարության հետ(Եվրոպական 3,5 միլիարդ եվրոյի օգնությունը այս կոնտեքստում է)՝ որ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կնքի բարեկամության պայմանագրեր, որից հետո արդեն կպահանջի ռուսական ռազմաբազները հանել երկրից. տրամաբանությունը այսպես է աշխատում՝ եթե Հայաստանը Թուրքիայի հետ բարեկամացել է, ուրեմն, էլ Թուրքիայից սպառնլիք չունի և սահմանին ռուս սահմանապահների կարիք այլևս չկա։ Այդպե՞ս է արդյոք, իհարկե ոչ՝, Հայաստանը Սիրիայից ավելի լավ բարեկամ դժվար դառնա Թուրքիային, Էրդողանն ու Ասադը եղբայրություն էին խաղում, մինչև առիթը եկավ Թուրքիան ներխուժեց Սիրիա։ Հայաստան ինչի՞ պիտի չներխուժի ՝անունը դնելով քրդական բանվորական կուսակության դեմ հակաահաբեկչական գործողություն ու Սևանի, թե՞ արդեն Գյոկչայի ափին էլ իր ադրբեջանցի եղբայրների հետ կգրկախառնվի։ Թե՞ Հայաստանը այնպես է չոքելու Թուրքիայի առաջ որ զինվոր մտցնելու անհրաժեշտություն չունենա՝ հա, քո ասածն է, ցեղասպանութուն չի եղել, արի վրայովս անցի, հետս ինչ ուզում ես արա։ Էլի չոքի, բայց թուրքական բազա Արագածի փեշերին չի խանգարի, մեջրներդ կան որ ցեղասպանությունից են խոսում, այ իրենց քոքը թուրք զինվորը պիտի տա։ Հենց այստեղ էլ հակառուսական դավադրության երկրորդ ուղղությունն է աշխտելու՝ հակառուսական մթնոլորտը սաստկացնելով, պրոպագանդել որ Թուրքիան նախընտրելի է Ռուսաստանից, ինչպես Բաբաջանյան֊Շիրինյան դաշինքի Լևոն Շիրինյանն էր ասել.«Ավելի լավ է հայը լինի թուրքի շուն, քան թե օտար պետության գործակալ, հատկապես Ռուսաստանի», կամ ինչպես Սաքունցն է ասում. «ռուս֊թուրքական սահմանը պետք է դառնա հայ֊թուրքական սահման»: Օգնության կհասնեն մարդաբան, մշակութաբան Աղասի Թադևոսյանը խոստանալով ռուսական բազաները ռադ անելուց հետո եվրոպական դրախտ։

Հակառուսական դավադրության երրորդ ուղղությունն էլ այս կառավարության հերթափոխ ստեղծելն է(վերջին ընտրություններում 26 կուսակցություններից և դաշիքներից առնվազն 10֊ը հակառուսական ուժեր կամ հակառուսական գործակալական ցանցեր էին)։ Եթե ինչ որ ժամանակ անց Աղասի Թադևոսյանը Անվտանգության քարտուղար դառնա, զարմանալի չի լինի, Արմեն Գրիգորյանն էլ նրա պես հակառուս գիտնական էր։ Հակառուս լինելը կարիերա անելու լավ նախապայման է։

Հայկառուսական մթնոլոտը սաստկացնելը նաև նպատակ է հետապնդում որ արդեն 4 տարի անց, երբ լրանա Արցախում ռուս խաղաղպահների մնալու ժամկետը, արդեն Հայաստանը Ադրբեջանի հետ պայմանագիր կնքած կլինի, ուրեմն, Հայաստանը էլ խնդիր դրած չլինի Արցախի անվտանգությունը ապահովելու, Ադրբեջանի պահանջով հանվեն խաղաղապահները։ Արցախցիները կմնան աշխարհում միայնակ, անպաշտպան, և ստիպված կլինեն գաղթել Հայաստան, որն խոստացել էր իր անվտանգության երաշխավորը լինել, սակայն դավաճանեց։ Եվրոպան էլ գաղթականներին տեղավորելու համար ևս մի 3 միլիարդ եվրո կտրամադրի։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում հակառուսական դավադրություն Հայաստան Արցախ

Այլ հոդվածներ հեղինակից

«Թշնամին փորձել է շրջափակել մեր դիրքը». Ինչ է կատարվել Երասխում
«Ադրբեջանն այս քայլերով ձգտում է կոշտ օղակի մեջ վերցնել Հայաստանը և այն դարձնել ամբողջությամբ իր քմահաճույքից կախված երկիր»․ադրբեջանագետ
«Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի. զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյան օրակարգ բերեց այն խայտառակ թեզը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել
Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է
ԱՄՆ-ում ժանտախտ է  հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 23 947 դեպք է հայտնաբերվել
Կորոնավիրուսի դելտա   շտամը քաղաքական սպառնալիք է դարձել  Բայդենի համար․  WP
Իշխանությունը ,անհրաժեշտ սահմանազատումը պատրվակ դարձնելով , Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղի մեջ
Երեկ Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը այսօր նույնպես կրակել են. ՀՀ ՄԻՊ
Պայթյուն՝ Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ
Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը
Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը
Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am
Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Այսօր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքն է. հարսանյաց սրահ մուտքն անձնագրերով է
Փոխգնդապետ ծեծողը՝ պատգամավոր, Ամիրյան փողոցում կրակողի եղբայրը՝ Նիկոլի թիմի գլխավոր. Աղասի Միքայելյան
«Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է. Ավետիք Իշխանյան
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ shamshyan.com
Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին
Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին
Ավելին
Ավելին