f

Անկախ

Վրաստանում վիճակը ծանր է. «դելտա շտամով» վարակվել է կորոնավիրուսով հիվանդների մինչեւ 40%-ը


Վրաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թվի 30-40%-ն արդեն վարակված է «հնդկական» կամ «դելտա շտամով», հայտնում է newsgeorgia.ge-ն: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Համաճարակաբանների կարծիքով, Վրաստանում չորրորդ ալիքի գագաթնակետը սպասվում է օգոստոսին, երբ հնդկական շտամն ամբողջությամբ կփոխարինի բրիտանականին:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2.415 նոր դեպք: Համաճարակի սկզբից Վրաստանում գրանցվել է վարակի ավելի քան 393 հազար դեպք, մահացել է 5.618 մարդ, առողջացել՝ 368 հազարը: Կորոնավիրուսի տարածման միջազգային քարտեզի վրա երկիրը պաշտոնապես հայտնվել է «կարմիր գոտում»:

Գլխավոր համաճարակաբանը հայտարարել է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը լրջորեն վատթարացել է:

«Մենք լուրջ ալիք ենք մտնում: Մենք պետք է հետևենք բոլոր հրահանգներին, առաջին հերթին դիմակ պետք է կրենք բաց տարածքում և այն վայրերում, որտեղ մարդիկ հավաքվում են»,-ասել է Գամկրելիձեն:

Նա մեկ անգամ ևս կոչ է արել պատվաստվել քաղաքացիներին եւ շեշտել, որ Վրաստանը հնարավորություն ունի օրական պատվաստել 15-20 հազար մարդու, բայց վերջին տվյալների համաձայն, այս ցուցանիշը կազմում է օրական մոտ 11 հազար:

«Եթե համաճարակային իրավիճակը վատթարանա, անհրաժեշտ կլինի խստացնել կանոնները: Մենք արդեն անցնում ենք կարմիր գիծը, ամենածանր 7 օրերին մահացության ցուցանիշը բարձր է»,-եզրափակել է Գամկրելիձեն:

Վրաստան նոր կորոնավիրուս Աշխարհում դելտա պլյուս շտամ

Այլ հոդվածներ հեղինակից

«Թշնամին փորձել է շրջափակել մեր դիրքը». Ինչ է կատարվել Երասխում
«Ադրբեջանն այս քայլերով ձգտում է կոշտ օղակի մեջ վերցնել Հայաստանը և այն դարձնել ամբողջությամբ իր քմահաճույքից կախված երկիր»․ադրբեջանագետ
«Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի. զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյան օրակարգ բերեց այն խայտառակ թեզը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել
Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է
ԱՄՆ-ում ժանտախտ է  հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 23 947 դեպք է հայտնաբերվել
Կորոնավիրուսի դելտա   շտամը քաղաքական սպառնալիք է դարձել  Բայդենի համար․  WP
Իշխանությունը ,անհրաժեշտ սահմանազատումը պատրվակ դարձնելով , Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղի մեջ
Երեկ Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը այսօր նույնպես կրակել են. ՀՀ ՄԻՊ
Պայթյուն՝ Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ
Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը
Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը
Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am
Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Այսօր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքն է. հարսանյաց սրահ մուտքն անձնագրերով է
Փոխգնդապետ ծեծողը՝ պատգամավոր, Ամիրյան փողոցում կրակողի եղբայրը՝ Նիկոլի թիմի գլխավոր. Աղասի Միքայելյան
«Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է. Ավետիք Իշխանյան
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ shamshyan.com
Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին
Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին
Ավելին
Ավելին