f

Անկախ

Այնպես չի, որ նախկիններն ինչ արել, սխալ են արել. թող դրանցից մեկն էլ լինի ազգ-բանակ գաղափարը. Հովիկ Աղազարյան


Հայաստանը մի կողմից պետք է աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ, մյուս կողմից տնտեսությունը զարգացնի, իսկ երրորդ կողմից պետք է ունենանք ազգ-բանակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հարցին, թե իր թիմակիցներն իրեն չեն մեղադրո՞ւմ, որ նախկին իշխանության գաղափարն է փորձում առաջ տանել, քանի որ ազգ-բանակի մասին խոսել է ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Եթե մեր ընդդիմադիրները կամ նախկինները ինչ-որ գաղափար են ասել, որն ընդունելի է, ես մեծագույն հաճույքով կգողանամ այդ գաղափարը: Կասեմ, որ իրենց գաղափարն է, բայց կփորձեմ կյանքի կոչել: Այնպես չի, որ նախկիններն ինչ արել, սխալ են արել: Թող դրանցից մեկն էլ լինի ազգ-բանակ գաղափարը: Իմ պատկերացրած ազգ-բանակ աղափարի էությունը հետեւյալն է. երիտասարդը գնում է ծառայում է մեկ տարի, բայց դրանից հետքո մինչեւ 55 տարեկանը լրանալը տարեկան մեկ ամիս նորից գնում է բանակ, նույն տեղը, նույն վայրը:

Ընդհանուր առմամբ այդ մարդիկ 90 տոկոսով իրար ճանաչում են եւ երբ գալիս է պատերազմական իրավիճակը, մի հրամանով յուրաքանչյուրը պետք է իմանա, թե 4 ժամ հետո ինքը որտեղ պետք է լինի կանգնած: Ոչ թե վեր կենանք գնանք կամավորագրվենք, գնանք կասկածելի պտույտներ կատարենք, գանք էստեղ պահանջներ ներկայացնենք:

Դա բոլորիս պարտքը պետք է լինի, ընդհուպ բարձրաստիճան պաշտոնյաները: Նաեւ բոլոր կառավարական օղակներում 1/3-ը պետք է լինեն կանայք, որ եթե փոխնախարարը պետք է գնա գնդապետի կամ գեներալի կոչումով զորամիավորում գլխավորի, կանայք կարողանան աշխատանքները կազմակերպել, մինչեւ իրենք կվերադառնան հաղթանակած: Մենք այդ դեպքում կարող ենք ցանկացած պահի ունենք 300-350 հազարանոց բանակ: Միաժամանակ պետք է տեխնոլոգիապես հզորանանք»:

Հովիկ Աղազարյան Տեսանյութ հայոց բանակ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Թշնամին փորձել է շրջափակել մեր դիրքը». Ինչ է կատարվել Երասխում
«Ադրբեջանն այս քայլերով ձգտում է կոշտ օղակի մեջ վերցնել Հայաստանը և այն դարձնել ամբողջությամբ իր քմահաճույքից կախված երկիր»․ադրբեջանագետ
«Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի. զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյան օրակարգ բերեց այն խայտառակ թեզը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել
Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է
ԱՄՆ-ում ժանտախտ է  հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 23 947 դեպք է հայտնաբերվել
Կորոնավիրուսի դելտա   շտամը քաղաքական սպառնալիք է դարձել  Բայդենի համար․  WP
Իշխանությունը ,անհրաժեշտ սահմանազատումը պատրվակ դարձնելով , Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղի մեջ
Երեկ Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը այսօր նույնպես կրակել են. ՀՀ ՄԻՊ
Պայթյուն՝ Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ
Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը
Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը
Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am
Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Այսօր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքն է. հարսանյաց սրահ մուտքն անձնագրերով է
Փոխգնդապետ ծեծողը՝ պատգամավոր, Ամիրյան փողոցում կրակողի եղբայրը՝ Նիկոլի թիմի գլխավոր. Աղասի Միքայելյան
«Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է. Ավետիք Իշխանյան
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ shamshyan.com
Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին
Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին
Ավելին
Ավելին