f

Անկախ

Արսեն Հարությունյան. «Պետք է լավատես լինել և հավատալ, որ ամեն բան շուտով ավարտվելու է»


Աշխարհում կորոնավիրուսի տարածման հետևանքով անորոշ ժամանակով կարանտին է հայտարարված. սպորտն անմասն չի մնացել այս ամենից: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր չեն կարողանում նաև լիարժեք մարզվել:

Ազատ ոճի Հայաստանի  հավաքականի առաջատարներից, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Արսեն Հարությունյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, անհատական մարզումների կազմակերպման և լավատեսությամբ առաջ շարժվելու մասին:

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ սպորտի վրա:

-Մարզիկներն այժմ տնային պայմաններում են մարզվում, կարծում եմ որ ոչ ոք չի կարող կատարյալ մարզավիճակում լինել՝ մրցաշարերի, ուսումնամարզական հավաքների հետաձգման պատճառով: Ես էլ փորձում եմ հնարավորինս մարզավիճակս պահել: Հաստատ այս իրավիճակն անհետևանք չի մնա: Ես մշտապես մարզչիս հետ կապի մեջ եմ. նրա առաջադրանքներն ու հրահանգներն եմ փորձում ճշգրտորեն կատարել, ինչը, սակայն, իմ պարագայում բավարար չէ: Մարզիչը պետք է մարզիկի հետ լինի դահլիճում, որպեսզի անմիջապես տեսնի ու շտկի սխալներն ու թերությունները, ինչն այս պահին հնարավոր չէ: Հնարավոր է մյուս մարզիկներն այլ կերպ են մտածում, բայց ես առանց իմ մարզչի, կարող եմ ասել, որ գրեթե ոչինիչ չեմ կարողանում:

Ավելի շատ աշխատում եմ ֆիզիկական պատրաստվածության վրա, չնայած տեխնիկայի վրա էլ եմ փորձում ուշադրություն դարձնել:

-Խիստ կարանտին է սահմանված. այս պայամններում ինչպե՞ս եք մարզվում:

-Բոլոր կանոններին հետևելով՝ տնային պայմաններում եղբայրներիս հետ մարզվում ենք: Բացի բացօթյա պարապմունքներից, գորգի վրա էլ ենք մարզումներ  անցկացնում: Օրեր առաջ եմ վերադարձել Ջերմուկից, որտեղ շատ ապահով էր մարզումներ անցկացնելու համար: Ես էլ մշտապես, ինչպես առաջ, այնպես էլ հիմա հետևել և հետևում եմ հիգիենայի և կանխարգելող բոլոր կանոններին, ուստի անհնար էր, որ վարակվեի: Ունեմ մարզադահլիճ, որտեղ միայն ես եմ մարզվում, գոտեմարտեր եմ անցկացնում եղբորս՝ Նորիկ Հարությունյանի հետ: Երբ ուժայինի վրա է հարկավոր լինում ուշադրություն դարձնել, ընտրում եմ այնպիսի վայր, որտեղ պայմաններն անվտանգ են:  

-Ի՞նչ եք կարծում այս ամենը հետագայում որքանով կանդրադառնա մարզիկների ցույց տված արդյունքների վրա:

-Հետ են ընկնելու  մարզիկները որոշ չափով, բայց մարզումների շնորհիվ որոշ ժամանակ անց  ամեն բան ընկնելու է իր տեղը: Բոլորն էլ իերնց մարզավիճակին են հասնելու: Բոլորն էլ գտնվում են հավասար պայմաններում, նույն մակարդակում են մարզվում և ակնհայտ տարբերություններ չեն լինելու:  

Ամեն մարդ յուրովի է մոտենում ստեղծված իրավիճակին: Այս ամենն ինձ վրա ոչ մի բացասական անդրադարձ չի կարող ունենալ, ես մշտապես փորձում եմ ցանկացած ստեղծված իրավիճակից որևէ օգուտ քաղել: Առավելապես լավատես եմ, վատի մասին բացարձակ չեմ մտածում: Մշտապես մտածում եմ, որ երիտասարդ մարզիկ եմ, և ինձ հնարավորություն է ընձեռվել օր օրի ուժեղանալու:  Հետաձգված միջոցառումներին էլ  հաստատապես ավելի մարտական ու էլ ավելի ուժեղացած եմ մոտենալու, քան այս պահին: Պետք է մասնակցեի վարկանիշային 2 մրցաշարի օլիմպիական խաղերից առաջ, որոնք նույնպես հետաձգվեցին:

-Արսեն, Դուք Մասիսից եք: Ի՞նչ իրավիճակ է քաղաքում, մարդիկ հետևու՞մ են մեկուսացման կանոններին:

- Մարդիկ հետևում են մեկուսացման կանոններին՝ մնալով տանը: Միայն անհրաժեշտության դեպքում են դուրս գալիս: Գործերն ավարտելուց հետո անմիջապես տուն են գնում, փողոցներում գրեթե մարդիկ չկան: Քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շնորհիվ ամեն բան շատ լավ է կազմակերպված:  

-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Մարդիկ պետք է ավելի քիչ մտածեն հիվանդության մասին և ավելի լավատես լինեն: Պետք է հավատալ, որ ամեն բան շուտով ավարտվելու է, հաղթահարելու ենք այս իրավիճակը: Եթե մտածենք, որ հիվանդանալու ենք, այդպես էլ կլինի:

Ես ունեմ նախասիրություններ, որոնցով էլ լցնում եմ ազատ ժամանակս. վարում եմ մոտոցիկլետ, զբաղվում եմ ձկնորսությամբ և ընթերցանությամբ՝ ժամանակն արդյունավետ օգտագործելով:

Բոլորրին ցանկանում եմ առողջություն: Թո՛ղ համբերատար լինեն, մնան տանը և հավատան, որ շուտով ամեն բան ավելի լավ կլինի:

ազատ ոճի ըմբշամարտ սպորտ Եվրոպայի չեմպիոն ըմբշամարտ Արսեն Հարությունյան հարցազրույց ոսկե մեդալ

Այլ հոդվածներ հեղինակից

Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին
Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է. yerevan.today
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով հատուկ հանձնարարություններով պատվիրակ
ՀՀ տարածքում հունվարի 22-ին՝ գիշերը, ջերմաստիճանը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով․ սպասվում է առանց տեղումների եղանակ
Վարչապետ մարդ է, պետք է հակառակը ասի, բայց ասում է այն, ինչ թուրք գեներալը, պատասխանատվությունը գցում նախկինների վրա. Շուռնուխի համայնքապետը՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
Ադրբեջանը հետևողականորեն փորձում է «ապահայկականացնել» Արցախի քրիստոնեկան ժառանգությունը. Независимая газета
Պատերազմի ժամանակ կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին
Արամ Գաբրելյանովը Հայաստանի շանսի, դրան լուրջ պատրաստվելու ու Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերի մասին,տեսանյութ
Երեւան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագներն անփոփոխ են. Հակոբ Կարապետյան
Վարչապետի ընտանիքը քրեական գործով ընդունել է, որ կերել են այդ խավիարը. Նարեկ Սամսոնյան
Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1, 2 և 6-ը․ դեկտեմբերի 31-ը ևս կլինի աշխատանքային. նոր նախագիծ
Ուշագրավ փաստեր Վազգեն Մանուկյանի վարչապետության տարիներից (1990թ.-ի օգոստոսի 13-ից մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 26):
Կրթության հնարավորություն ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում
Այս քրեական գործում կա ֆուտուրիզմ, նատյուրմորտ, ամեն ինչ, բացի իրավաբանությունից. Ռուբեն Մելիքյան
ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են
«Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան
Արմեն Սարգսյանի հրամանագրով 3 տասնյակից ավելի զինծառայողները հետմահու պարգեւարտվել են
Կողոպտել էր քաղաքացիներին, գողություններ արել․ Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը
«Բարգավաճ Հայաստան». Չի կարելի ընտրություններ անցկացնել, երբ երկիրը կոլապսի մեջ է
Ունենք բամբասանքի մակարդակի տեղեկություն, որ ինչ-որ ԸՕ-ի նախագիծ իշխանությունն ուղարկելու է Վենետիկի հանձնաժողով, թե ի՞նչ նախագիծ է, տեղյակ չենք. Մարուքյան
ՆԻԿՈԼ՝ ՇԻԴԱՐ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին, ԿԽ 1996-ի մայիսի 10-ի հաղորդագրությունը 109 անձի մասին է
Մինչև հունվարի 11-ը լռել ենք և չի ստացվել գերիներին վերադարձնել, հիմա պետք է աղաղակել, միջազգային հանրությանը կոնսոլիդացնել այս հարցի շուրջ, որ Ադրբեջանը վերադարձնի գերիներին. Է․ Մարուքյան
Օմեգայի գաղտազերծումից հետո քաղաքական վերնախավում ամենաշրջանառող հարցը․ իրենց անունը թղթապանակում վերև՞, թե ներքև է․ Մ․ Սուքիասյան
Ավելին
Ավելին